Լրահոս
Քաղաքական
12:00
07.05.22
376

ՔՊ-ականների 80%-ին բարուրի երեխաների պես եմ վերաբերվում, չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

ՔՊ-ականների առաջնորդը պատերազմից ժամեր անց ասում էր՝ եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու, հիմա էլ ասում է՝  ինչ էլ լինի, եկեք պայմանավորվենք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, հիմա իշխանությունների ասածները ինչպե՞ս լուրջ մեկնաբանենք։ Այս մասին լրագրողնրի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ինչպե՞ս լուրջ մեկնաբանենք այն մարդկանց ասածները, որ ասում են՝ դե հոգնացրիք, պատերազմ է, զոհեր պետք է լինեն։ Ես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների, որոնք չեն հասկանում՝ ինչ են անում, իրենց պետք է օգնել, որ այդ վիճակից դուրս գան։

Իրենք չարքի ազդեցության տակ են ու չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում։ Երբ ԱԺ-ում իրենց առաջնորդին ծափահարեցին, անկախ իրենցից միացան այդ հանցագործություններին, այն մեղքերին, որ գործել է իրենց առաջնորդը։ Այս շարժումը նաև իրենց համար է, որ  այդ մեղքի տակից դուրս գան»,- նշել է Նազարյանը։

Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կտրվել են իրականությունից և չեն տիրապետում իրավիճակին։