Լրահոս
2022-05-09
-
ԱռողջապահականՀայաստանում վերջին 5 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացիՀայաստանում մայիսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին 5 օրում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422896-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին 5 օրում կատարվել է 8885 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3068217 է: Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, նվազել է 3-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412048 անձ` վերջին 5 օրում 22 անձ: Մեկ 5 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8623 է:Ավելին13:3809.05.22 -
ՔաղաքականՄարուքյանն ասում է՝ Հայաստանն Արցախին տալիս է իր ամենաթանկը՝ 400 միլիոն դոլար․ Արսեն Բաբայան«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Տելեգրամի իր էջում գրել է. «Ուզո՞ւմ եք իմանալ այս իշխանության արժեհամակարգը: Նիկոլի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. խմբ) հատուկ հանձնարարություններ կատարող դեսպանը (հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան.խմբ) հարցազրույցում ասում է, թե Հայաստանն Արցախին տալիս է իր ամենաթանկը՝ 400 միլիոն դոլար... Մորթապաշտ սրիկաների իշխանությունն էլ ո՞նց պիտի լինի»:Ավելին13:3009.05.22 -
ՀասարակականՀաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով․ Գագիկ ԾառուկյանՍիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ: 77 տարի առաջ այս օրը խորհրդային ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: 1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը միասնաբար և համախմբված ջանքերով ազատագրեց Շուշին: Հաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով: Պատմության դասն ու պատգամն է մեզ՝ լինել միասնական, լինել համախմբված ազգային երազանքների ու նպատակների շուրջ: Իմ խորին հարգանքները և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան ազատամարտի մեր վետերաններին: Եվ իմ խոնարհումը մեր նահատակների վառ հիշատակին, ում պատվին մենք միասնաբար նոր հաղթանակներ պիտի կերտենք: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս։Ավելին13:1509.05.22 -
ՀասարակականԱպրենք հանուն նոր հաղթանակների. Ռոբերտ ՔոչարյանՓառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների Շնորհավոր Մայիսի 9Ավելին13:0409.05.22 -
ՀասարակականԱրցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ. Արայիկ Հարությունյանի ուղերձըՀայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես նրա ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին անձնվիրաբար պայքարեցին մարդկության դեմ ուղղված մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի դեմ։ Մենք հպարտ ենք, որ Հաղթանակի կերտման գործում իր նշանակալի ավանդն է ունեցել նաև Արցախը, որի բնակչության յուրաքանչյուր երրորդը մեկնել է ռազմաճակատ՝ տալով ԽՍՀՄ բազմաթիվ հերոսներ, մարշալներ, ծովակալներ, հրամանատարներ։ Նրանց հերոսական ավանդույթները շարունակել են հետագա սերունդները՝ 30 տարի առաջ կամավորական խմբերից կազմավորելով կանոնավոր բանակ, հաջողությամբ իրականացնելով Շուշիի ռազմագործողությունը և ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը։ Սակայն այսօր Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը, որոնք ոչնչացվում են և ենթարկվում վանդալիզմի Ադրբեջանի կողմից։ Նրանց նպատակն է իսպառ վերացնել հայկական հետքն ու հայությանը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Այսօր Արցախի անվտանգությունը մեր Պաշտպանության բանակի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Մենք խորապես երախտապարտ ենք մեր բարեկամներին՝ արցախցիների կողքին լինելու և ըստ ամենայնի աջակցելու համար։ Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորին այս թանկ ու նվիրական տոների կապակցությամբ և իմ խոնարհումը բերում Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: Հանուն մեր հերոս պապերի, հայրերի ու որդիների սուրբ հիշատակի և հանուն գալիք սերունդների՝ Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ։ Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:Ավելին13:0009.05.22 -
ՀասարակականՄայիսի 9. պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգիՎաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ գնացել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ծաղիկներ, ծաղկեպսակներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Անվտանգության միջոցառումների պատճառով պաշտոնյաներին լրագրողներ չեն կարողացել մոտենալ, նրանց ուղեկցել են անվտանգության աշխատակիցները:Ավելին12:5609.05.22 -
ՀասարակականԵս դղյակ չունեմ․ Սեյրան Օհանյանը վրդովվել էԴուք ու ձեր պատվիրատուները, ինչպես նաեւ այս իշխանությունները, բանակային կյանքը վերածել եք հասարակ կենցաղային մակարդակի։ Այս մասին քիչ առաջ Հաղթանակի զբոսայգում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու լրագրողի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ասաց Օհանյանը՝ վրդովվելով լրագրողի՝ իր ունեցծվածքի վերաբերյալ դիտարկումներից։ «Ես դղյակ չունեմ։ Այսօրվա իշխանությունները ունեն բոլոր հնարավորությունները, որ գնան պարզելու՝ ով ինչ ունի եւ ինչպես է ձեռք բերել»,- հավելեց նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0446c34ebb7d9665d6f8675035fab304 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:4909.05.22 -
ՀասարակականՄի շարք ծնողներ գնացել են Եռաբլուր՝ դիմավիրելու վարչապետին, բայց նա փախել է Եռաբլուրից․ զոհվածի քույրՄի շարք ծնողներ գնացել են Եռաբլուր՝ դիմավիրելու վարչապետին, բայց նա փախել է Եռաբլուրից․ զոհվածի քույրԱվելին12:4209.05.22 -
ՀասարակականՓաշինյանն ու 4-րդ նախագահը ոչ սթափ գնահատմամաբ մարտական գործողությունների ժամանակ տվել են տարբեր կոչումներ․ Սեյրան ՕհանյանԲանակցային գործընթացը նախկին նախագահների ժամանակ չի տապալվել: Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Եղել են տարբեր փաստաթղթեր, որոնք ուղղված են եղել միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու համար, նաև այդ ուղղությամբ համապատասխան աշխատաքններ են իրականացվել միաջազգային հարթակներում: Ես կարող եմ ասել, որ այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ լայնածավալ գործողություններ Հայաստանի և Արցախի նկատմամբ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են պատերազմի: Պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որպեսզի համախմբեն ողջ հայ ժողովրդին հաղթանակներ կերտելու համար: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամ իրենց ձեռքով ոչ սթափ գնահատմամաբ, որ եղել է մարտական գործողությունների ժամանակ, չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»:Ավելին12:3309.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք». Փաշինյան | 09.05.2022Ավելին12:3009.05.22 -
ՀասարակականՄենք իրավունք չունենք ընկճվելու, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը․ ԱՀ պաշտպանության նախարարԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի ուղերձը Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Հարգելի զինակիցներ, սիրելի հայրենակիցներ, Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայիսի 9-ը՝ մեր տոնացույցի պայծառ օրերից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշիի ազատագրման ու ՊԲ օրը, մենք դիմավորում ենք մթագնված տրամադրությամբ: Պատճառները, անշուշտ, հայտնի են բոլորիս, սակայն ճշմարիտ է նաև, որ 44 -օրյա պատերազմի արդյունքում ունեցած ցավալի կորուստները չեն նսեմացնում հայ ժողովրդի վիթխարի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում և 1992 թ. Մայիսի 9-ին հայկական ոգու, հայ ռազմիկի կերտած փառավոր հաղթանակը Շուշիում: Մեծ հայրենականի սկզբնական շրջանում կամ այն ծանր օրերին, երբ Ադրբեջանը ձեռնամուխ էր եղել տխրահռչակ «Կոլցո» գործողության իրականացմանը, դժվար էր պատկերացնել, որ կործանարար հարվածներ կրող Խորհրդային բանակը հաղթանակի դրոշ կբարձրացնի Բեռլինում, իսկ հայրենիքի պաշտպանության զինվորը դարձած դեռ երեկվա խաղաղ բնակիչը շուտով ազատագրելու է Շուշին: Երկու հաղթանակներն էլ հնարավոր դարձան հավաքական ամուր կամքի, անհրաժեշտ պահին կարևոր նպատակների շուրջ համախմբվելու ունակության, մարտադաշտում ցուցաբերած անձնազոհության ու հերոսության, թիկունքում շուրջօրյա ռեժիմով կատարվող հետևողական, ծանր աշխատանքի շնորհիվ: Հիմա նորից եկել է այդ որակները դրսևորելու ժամանակը: Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը հարգելու լավագույն ուղին նրանց երազանքների երկիրը կառուցելն է: Այդ ճանապարհին մենք իրավունք չունենք ընկճվելու կամ հուսահատվելու, թափված արյան որևէ կաթիլն իմաստազրկված չէ, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը: Մենք մնում ենք հաստատակամ և վճռական մեր համազգային նպատակներն ու իղձերն իրականություն դարձնելու հարցում: Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել Մեծ հայրենականի մեր հարգելի վետերաններին, Շուշիի ազատագրման գործողության մասնակիցներին և մեր զոհված զինակիցների ընտանիքներին: Ձեր և ձեր հարազատների կատարածը մեզ պարտավորեցնում է անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնա նրանց և բոլորիս պատկերացրած ապագան: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ կատարում են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ՝ պաշտպանում են նրա սահմանները: Շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ մեր հաղթանակները դեռ առջևում են:Ավելին12:2109.05.22 -
ՀասարակականՄեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ․ Գեղամ ՍտեփանյանՄեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։ Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։ Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․ Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։ Ինքնությունը կարող է իրականություն փոխել։ Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։ Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին․․․Ավելին12:1209.05.22 -
ՀասարակականՄենք պարտավոր ենք հաղթել. Արմեն ՍարգսյանՀայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ «Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար: Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ: Նրանք հաղթեցին 30 տարի առաջ՝ հայկական պատմական Շուշին ազատագրելով: Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Մեծ Հայրենականում: Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով: Որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի և Արցախի: Մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը: Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի», - նշված է ուղերձում։Ավելին12:0909.05.22 -
ՀասարակականԻշխանափոխությունից հետո «Հարսանիք լեռներում»-ը գաղափարական առումով անհնարին է․Սեյրան ՕհանյանՇուշիի ազատագրումը հիմք հանդիսացավ համազգային ոգևորության և հետագա հաղթանակների, այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակում էինք գտնվում։ Իրավիճակը այսօր այլ է․ 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո Եռատոնը խլեցին մեզանից։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինս նշեց, որ տեղի ունեցածից պետք է հետևություններ անել և դասեր քաղել։ «Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել։ Բավականին թերություններ է եղել իրավական ոլորտում, դատաիրավական համակագի մոտ բացակայել է օրինականություն ու կարգուկանոն հաստատելու վճռականությունը։ Եթե այսօրվա իշխանություններըև չեն ցանկանում այս ամենից դասեր քաղել, ապա ժողովուդը պետք է ստիպի դա անել, չանելու դեպքում՝ հեռացնի նրանց։ Մեր «Դիմադրության» շարժումը ուղղված է հենց Եռատոնը, նախկին ոգին ու հաղթանակները վերականգնելուն։ Իշխանությունները շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին, շարունակում են ասել, որ պետք է գնանք խաղաղության մեր հայատյաց հարևանների հետ»,- ասաց Օհանյանը։ Հարցին՝ իշխանափոխությունից հետո Շուշին, Հադրութը հետ բերել, «Հարսանիք լեռներում» իրականացնել հնարավո՞ր է, Օհանյանը նշեց․ «Իշխանափոխությունից հետո «Հարսանքի լեռներում, գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է։ Հետագա հաջողությունները և հաղթանակները կբերեն այն իրավիճակին, որ կվերականգնենք մեր ժողովրդի հաղթական ոգին, աստիճանաբար, համապատասխան գործողությունների արդյունքում պետք է վերականգենք բանակը և ուժային կառույցները»։Ավելին12:0409.05.22 -
ՀասարակականՀովհաննես Ազոյանը ադրբեջանցու հետ ծիծաղում է հայ հոգևորականի վրա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՀովհաննես Ազոյանը ադրբեջանցու հետ ծիծաղում է հայ հոգևորականի վրաԱվելին11:3309.05.22 -
ՀասարակականՇուշին ներկայում ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ տեղի է ունեցել պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներով․ Արման ԹաթոյանՀայոց բերդաքաղաք Շուշին ազատագրվել է 30 տարի առաջ` 1992թ. մայիսի 8-ին: Շուշին ներկայում ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ տեղի է ունեցել պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներով` որպես հայատյացության և էթնիկ ու կրոնական թշնամանքի տարիների համակարգված ադրբեջանական պետական քաղաքականության բնական հետևանք:Ավելին11:2509.05.22 -
ԻրավականՓաշինյանի դեմ զոհերի ծնողների բողոքը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի. ՔյարամյանՊատերազմը վարել է հայ ժողովուրդը, հայկական բանակը, այդ թվում նաև իշխանությունը։ Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այսօր օկուպացված է, մենք այնուամենայիվ նշում ենք Եռատոնը, որովհետև այն իրողությունները, որոնք տեղի են ունեցել, մեզ համար տոներ են, այդ թվում՝ Շուշիի ազատագրումը։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունից հետո, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյուքնում կունենայինք նույն իրավիճակը, բայց առանց զոհերի, բավարար հիմք չէ՞ նրան որպես մեղադյալ ներգրավվելու համար, Քյարամյանն ասաց․ «Այդ գործը կարճ ժամանակ առաջ Դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է Քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են, պետք է ծանոթանանք, ըստ այդմ էլ կընթանա գործի քննությունը։ Գործի հետ կապված այլ բան չեմ կարող ասել։ Որպես իրավաբան ես կարող եմ հետևյալն ասել՝ գործը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի։ Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր պարզաբանման ենթական հանգամանքները»։Ավելին11:1409.05.22 -
ՀասարակականԳորիսում մառախուղ է, Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով. ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։Ավելին11:0709.05.22 -
ՀասարակականՊանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում. Գարեգին ԲՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսիը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին: Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, չեն վերադարձել գերությունից մեր զավակները, տեղեկություն չունենք անհայտ կորածների վերաբերյալ, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց զավակների կամ ծնողների: Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին։ Սիրելիներ, ազգիս դարավոր պատմությունը՝ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հաղթանակներ կերտելու բազում վկայություններով, մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար մղված պայքարները, որոնց նշանավորումն է այսօր, խորհրդանիշն են համազգային համախմբվածության ու միաբանության, որոնք առավել քան երբեք անհրաժեշտ են բարդագույն այս իրավիճակում, որպեսզի միասնաբար դիմագրավենք հառնած հիմնախնդիրներին և կերտենք վաղվա նոր օրը, լուսավոր ապագան և մեր նոր հաղթանակները։ Մեր աղոթքն է, որպեսզի խաղաղություն լինի աշխարհում ու մարդկության կյանքում, և հարուցյալ մեր Տերը Իր Ամենազոր Աջի հովանու ներքո շինության ու ապահովության մեջ պահի մեր Հայրենիքը և զորացնի համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին արիությամբ, հույսով ու հավատով, այժմ և միշտ. ամեն», - ասված է ուղերձում։Ավելին11:0409.05.22 -
ՀասարակականՄեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով․ ԲալասանյանԱրցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: «Մայիսի 9-ը բոլորիս համար հիշարժան և սիրելի տոն է եղել։ Այդ օրը մեծարվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի փառապանծ վետերանները, հինավուրց հայկական Շուշին ազատագրած ազատամարտիկները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողները․․․ Այդ օրը համաժողովրդական ուրախությամբ տոնվել է, որպես մեր նվաճումները խորհրդանշող հանգրվան։ 2020 թվականի պատերազմն ու իր աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Եվ գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը՝ պիտի հիմքում դնենք այն հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ։ Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով։ Համոզված եմ, որ ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին», - ասված է ուղերձում:Ավելին10:5809.05.22