Լրահոս
Հասարակական
12:56
09.05.22
178

Մայիսի 9. պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգի

Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ գնացել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ծաղիկներ, ծաղկեպսակներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Անվտանգության միջոցառումների պատճառով պաշտոնյաներին լրագրողներ չեն կարողացել մոտենալ, նրանց ուղեկցել են անվտանգության աշխատակիցները: