Լրահոս
2022-05-09
-
ՔաղաքականՀայաստանի ու Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներ՝ Հաղթանակի զբոսայգումՀայաստանի, Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներով ու Գեորգիևյան ժապավենով՝ «Միասին» շարժման անդամները, տարբեր քաղաքացիներ Կասկադից գնացել են Հաղթանակի զբոսայգի: Անմար կրակի մոտ նրանք այնպես են կանգնել, որ վերևից նայելիս հստակ երևացել է զեթ տառը։ Շարժման մասնակիցների խոսքով՝ այդպես ցույց են տվել, որ ֆաշիզմի դեմ Հայրենական պատերազմը հիմա էլ շարունակվում է և ինչպես 77 տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայաստանը ֆաշիզմի դեմ պայքարի կողքին է:Ավելին16:1809.05.22 -
ՔաղաքականՈ՞վ է Թաթուլ Ասիլյանը կամ Միկի Միկոյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԳյումրիում ընդդիմության ավտոերթն ու հանրահավաքն առանց սադրիչների չի անցել: Ինչպես երեկ տեղեկացրել էր 168.am-ը՝ երթը կանխելու առաջին «ֆրոնտ»՝ Հոռոմ էր գործուղվել իջևանցի Թաթուլ Ասիլյանը: Թաթուլ Ասիլյան՝ աստղակերպով՝ Միկի Միկոյան. նախկին ֆեյք, որ աշխատում էր Perfect Tv-ի մոտիվներով ArmVlog յութուբյան ալիքի համար: Ուշագրավ է, որ անվանափոխությունից, այսինքն՝ ֆեյքի պաշտոնը թողնելուց հետո, Ասիլյանի ֆեյսբուքյան էջի հղումում շարունակում է մնալ հիմնական՝ Միկի Միկոյան ֆեյքի անունը։ Իշխող թիմի համար անխոնջ պայքարի ելած «հերոսը» Ֆեյսբուքում ներկայանում է իջևանցի գործարար, բայց պարզվում է՝ իջևանցի գործարարի աշխարհագրությունը լայն է. ինչպես ինքն է տեղեկացնում, աշխատում է Մասիսի ՔՊ գրասենյակում:Ավելին16:1009.05.22 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար զոհվածների հիշատակին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար զոհվածների հիշատակին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին16:0009.05.22 -
ՀասարակականՓրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուրՄայիսի 9-ին, ժամը 07։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի նկուղը ոռոգման ջուր է լցվում․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի միջոցով տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր:Ավելին15:5009.05.22 -
Քաղաքական«Հաղթանակն անխուսափելի է». ընդդիմության մեծ հանրահավաքը՝ ժամը 17-ինԱյսօր երեկոյան 5-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաք կլինի: Մինչ այդ ժամը անհնազանդության ակցիաներ նախատեսված չեն: «Մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ անխուսափելի»,- հանրահավաքին ընդառաջ գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:Ավելին15:4009.05.22 -
Միջազգային«Մեծ յոթնյակը» որոշել է «թույլ չտալ Պուտինի հաղթանակն Ուկրաինայում»G7-ի երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ հստակ նշված է, որ պետք է թույլ չտան Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում: «Մեծ յոթնյակը և Ուկրաինան միավորված են այդ երկրի համար ժողովրդավարական, բարեկեցիկ ապագա ապահովելու համար»,- հայտարարել են G7-ի առաջնորդները:Ավելին15:2009.05.22 -
ՀասարակականՍրիկանե՛ր, դուք թալանեցիք և կողոպտեցիք մեր Եռատոնը․ Ավետիք Իշխանյան«Թալանչինե՛ր, կոռուպցիա՛» ՝ ահա այսպիսի կարգախոսներով իշխանության եկան դավադիրները։ Եվ ի՞նչ․․․ Սրիկանե՛ր, դուք թալանեցիք և կողոպտեցիք մեր Եռատոնը, հաղթանակները, հայրենիքը, Շուշին, արժանապատվությունը, հոգիները, հազարավոր կյանքեր։ Եվ այս ամենը հանուն ձեր վայելքների, ցոփ ու շվայտ կյանքի։ Վայելքներ հայրենիքի ավերակների, հերոս տղաների դիակների վրա։Ավելին15:1009.05.22 -
ՔաղաքականՄեր տոնը, ժպիտը և հաղթանակը գողացել է Նիկոլ Փաշինյանը. Անդրանիկ ԹևանյանՀՀ քաղաքացիների դեմքից գողացվել է ժպիտը, տոներից գողացվել է Շուշիի ազատագրման օրը, Արցախից՝ պետականությունը, ՀՀ–ից՝ ապագան։ Ահա սրանք են Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումները, որոնք նա փորձում է ներկայացնել որպես ծանր ժառանգության հետևանք և իրեն համեստաբար Հիսուսի տեղ դնելով՝ հայտարարել, որ ունի սուրբ առաքելություն ու ծանր խաչ։ Իրականությունն այն է, որ մեզ բաժին հասած ավերածությունների մեկնակը տրվեց 4 տարի առաջ։ Հայոց եռատոնի օրը՝ մայիսի 9–ին, «ժողվարչապետը» Ստեփանակերտում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու քաղաքականության մեկնարկը տվեց։ Հետո եկավ Դուշանբեի «Վերելակային» դիվանագիտությունը, ապա՝ Դավոսը, վերջում՝ մյունխենյան խայտառակությունը։ Այս ամենի արանքում «թավշյա» տղաներն ու աղջիկներն ինտենսիվորեն փչացնում էին հայ–ռուսական հարաբերությունները, սեփական աթոռը պնդացնելու համար ժամանակ ստանալու դիմաց բազում խոստումներ տալիս Ալիևին ու զուգահեռաբար անհարմար վիճակի մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին։ «Ծանր ժառանգություն եմ ստացել»–ը էժանագին դեմագոգիա է։ Մեր տոնը, ժպիտը և հաղթանակը գողացել է Նիկոլ Փաշինյանը։ Ու որպեսզի սուգը, պարտությունը հավերժ չլինեն ու հնարավոր լինի վերադարձնել գողոնը, գողության գլխավոր հեղինակը պետք է վռնդվի պետական կառավարման համակարգից ու հայտնվի իր արժանի տեղում։Ավելին14:5509.05.22 -
ՏարածաշրջանՀաղթանակի օրը՝ Մոսկվայում. Պուտինը Կարմիր հրապարակում էՄոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 77-րդ տարեդարձը: Շքերթին մասնակցում է 11 հազար զինվոր, 131 մարտական մեքենաներ և 77 ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:Ավելին14:4509.05.22 -
ՀասարակականՀովհաննես Ազոյանը խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը«Հրապարակ»-ը գրում է․ «Դերասան Հովհաննես Ազոյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հրապարակի» նյութի հղումով, որտեղ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր մտահոգություններն է հայտնել այսօրվա իրավիճակի հետ կապված՝ ժողովրդին համախմբան կոչ անելով։ Կոլոտ Հովոն որոշել է դաս տալ Տեր հորը, ով նոյեմբերի 9-ից հետո Դադիվանքի զանգերն էր փրկում թշնամու ձեռքի տակից, նա ոչ ավել ոչ պակաս Տեր հորը անվանել է կրոնական խուլիգան եւ իր էջում թեգ արել ԱԱԾ-ին, անելով հետեւյալ գրառումը․ «Խուլիգանները լինում են նաև կրոնական։ Միևնույն է, ձեզ մոտ չի ստացվի խլել ու գրավել պետությունը հայ ժողովրդի իշխանության ձեռքից։ Որովհետև մեր զենքը խաղաղասիրությունն է, այ դմբոներ։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»»։Ավելին14:4209.05.22 -
ՄիջազգայինԼեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել՝ թույլ չտալով ծաղիկ դնել խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԼեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի հարձակման է ենթարկվել, երբ փորձել է ծաղիկներ դնել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել հասնել մեքենային:Ավելին14:3009.05.22 -
ՀասարակականSystem of a Down ռոք խմբի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում: Նրանք իրենք ինստագրամյան էջերի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին:Ավելին14:1709.05.22 -
ՀասարակականՄարիամ Փաշինյանը սրճարանում է՝ «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումների ներքո․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀամացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մասնավորապես երևում է, թե ինչպես են քաղաքացինեը սրճարանում տեսնելով Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան»:Ավելին14:1209.05.22 -
ՔաղաքականԴու մայիսի 9-ի հետ այնքան կապ ունես, որքան դևը՝ մարդասիրության. Շարմազանովը՝ ՓաշինյանինԱսում է՝ աղետի հեղինակը մենք չենք։ Բա ո՞վ է…Պապ թագավորը,թե՞ Աշոտ Բագրատունին։ Պատերազմը բերել ես դու։ Պարտությունը բերել ես դու։ 5.000 զոհ բերել ես դու։ Տասնյակ հազարավոր վիրավորներ բերել ես դու։ Արցախի 75 տոկոսը տվել ես դու։ Ալիեւի օրակարգով շարժվում ես դու։ Թուրքից դրական ազդակ ստացել ես դու։ Դու պետք է հեռանաս եւ վերջ։ Դու մայիսի 9-ի հետ այնքան կապ ունես,որքան դեւը՝ մարդասիրության։Ավելին14:0009.05.22 -
ՀասարակականՀենրիի երազանքն էր ծաղիկներ դնել Շուշիի հուշասյան մոտ. զոհված զինծառայողի ծնողները իրկանացրին որդու երազանքը44 օրյա պատերամում զոհված Հերի Հարությունովի ծնողները՝ մայիսի 9-ին իրականացնում են որդու երազանքը: Նրանք իրենց նորածին դստեր հետ ծաղիկներ խոնրահեցին Շուշիի հուշասյան մոտ: «Տղաս երազում էր գար իր համազգեստը հանգներ մոր հետ, մեդալները կախած գնար Շուշիի արձանի մոտ ծաղիկներ դներ»,-ասաց Հենրիի հայրը՝ Արտեմ Հարությունովը: «Յուրաքանչյուր տոն, հատկապես Մայիսի 9-ը որդուս կորստից հետո շատ ծանր եմ տանում, որդիս այլ կերպ էր կապված Արցախին, մանկուց Մոնթեի նկարներներ էր փակցնում սենյակում: Հիմա ավելի ենք գնահատում մեր հաղթանակները»,-ասաց Հենրիի մայրը՝ Իդա Խաչատրյանը:Ավելին13:5109.05.22 -
ՀասարակականՇուշին, Հադրութը, Գանձակն ու պատմական բոլոր տարածքները վերադարձվելու են․ Առուշ ԱռուշանյանՍիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 9-ի` Հաղթանակի տոնի առթիվ: Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են, որոնք նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ավագ սերունդների հերոսական դասերը փոխանցվել են սերնդեսերունդ, որոնք դրսևորվեցին նաև մեր օրերում: 44-օրյա պատերազմից հետո, ցավով ենք արձանագրում, որ Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: Թեև մեր երկիրը վիրավոր է, բայց, վստահաբար վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ, ավելի ամուր է, ավելի զորեղ: Պատմական վճռորոշ իրավիճակներում հայ ժողովուրդը պետք է լինի միասնական ու կուռ, նույն վճռականությամբ կերտի իր ապագան: Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը, իսկ ձեռքբերումները ծառայեցնել հանուն մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման եւ մեր ժողովրդի խաղաղ, ապահով կյանքի կերտման համար: Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը: Մեր պետականաշինությունը նման է սրբազան տաճարի կառուցման, որի որմերին ամեն օր մի քար պետք է ավելացնենք: Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, ժողովրդին։ Խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին: Հավերժ փա՛ռք Վստահաբար, Շուշին, Հադրութը, Գանձակն ու պատմական բոլոր տարածքները վերադարձվելու են:Ավելին13:4509.05.22 -
ԱռողջապահականՀայաստանում վերջին 5 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացիՀայաստանում մայիսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին 5 օրում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422896-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին 5 օրում կատարվել է 8885 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3068217 է: Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, նվազել է 3-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412048 անձ` վերջին 5 օրում 22 անձ: Մեկ 5 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8623 է:Ավելին13:3809.05.22 -
ՔաղաքականՄարուքյանն ասում է՝ Հայաստանն Արցախին տալիս է իր ամենաթանկը՝ 400 միլիոն դոլար․ Արսեն Բաբայան«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Տելեգրամի իր էջում գրել է. «Ուզո՞ւմ եք իմանալ այս իշխանության արժեհամակարգը: Նիկոլի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. խմբ) հատուկ հանձնարարություններ կատարող դեսպանը (հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան.խմբ) հարցազրույցում ասում է, թե Հայաստանն Արցախին տալիս է իր ամենաթանկը՝ 400 միլիոն դոլար... Մորթապաշտ սրիկաների իշխանությունն էլ ո՞նց պիտի լինի»:Ավելին13:3009.05.22 -
ՀասարակականՀաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով․ Գագիկ ԾառուկյանՍիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ: 77 տարի առաջ այս օրը խորհրդային ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: 1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը միասնաբար և համախմբված ջանքերով ազատագրեց Շուշին: Հաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով: Պատմության դասն ու պատգամն է մեզ՝ լինել միասնական, լինել համախմբված ազգային երազանքների ու նպատակների շուրջ: Իմ խորին հարգանքները և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան ազատամարտի մեր վետերաններին: Եվ իմ խոնարհումը մեր նահատակների վառ հիշատակին, ում պատվին մենք միասնաբար նոր հաղթանակներ պիտի կերտենք: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս։Ավելին13:1509.05.22