Լրահոս
Հասարակական
12:42
09.05.22
1 281

Մի շարք ծնողներ գնացել են Եռաբլուր՝ դիմավիրելու վարչապետին, բայց նա փախել է Եռաբլուրից․ զոհվածի քույր

Img default alt hy

Առավոտյան 07:00-ից մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր, դիմավորելու մեր վարչապետին, սակայն հանդիպումը չի կայացել, գրել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավաղյանի քույրը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Առավոտյան 07:00-ից ծնողներս ու մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր, դիմավիրելու մեր մեծարգո և հարգարժան, շատ սիրելի, պաշտելի, երկրի գլխավոր հրամանատար՝ վարչապետին…

Բայց, ավաղ նրանց հանդիպումը չի կայացել, որովհետև վերջինս ուղղակի փախել է Եռաբլուրից)

Այն մարդն է փախել, որը մի քանի օր առաջ ամբիոնից վանկարկում էր « այ տենց փախնելու եք, ոնց միշտ եք փախել»։