Լրահոս
Հասարակական
12:04
09.05.22
482

Իշխանափոխությունից հետո «Հարսանիք լեռներում»-ը գաղափարական առումով անհնարին է․Սեյրան Օհանյան

Շուշիի ազատագրումը հիմք հանդիսացավ համազգային ոգևորության և հետագա հաղթանակների, այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակում էինք գտնվում։ Իրավիճակը այսօր այլ է․ 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո Եռատոնը խլեցին մեզանից, «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Լրագրողի հարցին՝ իշխանափոխությունից հետո Շուշին, Հադրութը հետ բերել, «Հարսանիք լեռներում» իրականացնել հնարավո՞ր է, Օհանյանը նշել է․

«Իշխանափոխությունից  հետո «Հարսանքի լեռներում, գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է։ Հետագա հաջողությունները և հաղթանակները կբերեն այն իրավիճակին, որ կվերականգնենք մեր ժողովրդի հաղթական ոգին, աստիճանաբար, համապատասխան գործողությունների արդյունքում պետք է վերականգենք բանակը և ուժային կառույցները»։

Օհանյանի խոսքով՝ իշխանությունները շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին, շարունակում են ասել, որ պետք է գնալ խաղաղության մեր հայատյաց հարևանների հետ։

«Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել։ Բավականին թերություններ է եղել իրավական ոլորտում, դատաիրավական համակագի մոտ բացակայել է օրինականություն ու կարգուկանոն հաստատելու վճռականությունը։

Եթե այսօրվա իշխանություններըև չեն ցանկանում այս ամենից դասեր քաղել, ապա ժողովուդը պետք է ստիպի դա անել, չանելու դեպքում՝ հեռացնի նրանց։ Մեր «Դիմադրության» շարժումը ուղղված է հենց Եռատոնը, նախկին ոգին ու հաղթանակները վերականգնելուն»։