Լրահոս
Հասարակական
11:07
09.05.22
204

Գորիսում մառախուղ է, Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով. ԱԻՆ

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։