Լրահոս
Հասարակական
13:15
09.05.22
289

Հաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով․ Գագիկ Ծառուկյան

Img default alt hy

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ:

77 տարի առաջ այս օրը խորհրդային ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: 1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը միասնաբար և համախմբված ջանքերով ազատագրեց Շուշին: Հաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով: Պատմության դասն ու պատգամն է մեզ՝ լինել միասնական, լինել համախմբված ազգային երազանքների ու նպատակների շուրջ:

Իմ խորին հարգանքները և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան ազատամարտի մեր վետերաններին: Եվ իմ խոնարհումը մեր նահատակների վառ հիշատակին, ում պատվին մենք միասնաբար նոր հաղթանակներ պիտի կերտենք:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։