Լրահոս
Հասարակական
12:12
09.05.22
189

Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ․ Գեղամ Ստեփանյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է․

 

«Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։

Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։

Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․

Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։

Ինքնությունը կարող է իրականություն փոխել։

Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։

Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին»։