Լրահոս

2022-05-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալենի մայրիկի պահվածքի մասով կարող ենք արձանագրել, որ պտուղը ծառից հեռու չի ընկել․ Արեգնազ Մանուկյան
    ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի մայրիկը վիրավորել ու սպառնացել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ու մյուսների վարած քաղաքականությանը դեմ դուրս եկած քաղաքացիներին։ Ալենի մայրիկին կարելի է հասկանալ, բայց հնարավոր չէ ընդունել նրա վարքագիծը։ Հասկանալի է, որ Ալենի մայրիկը չի ուզում իշխանափոխություն, քանզի գերմոտիվացված է։ Նրա մի տղան խորհրդարանի խոսնակ է նշանակված, բյուջեի ու այլոց հաշվին տժժում է բալիներում ու միկոնոսներում, վարում է օլիգարխիկ կյանք։ Ալենի մայրիկի մյուս որդին նորաթուխ տաղանդավոր բիզնեսմեն է։ Նրա տաղանդն ի հայտ եկավ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Ալենի մայրիկի մյուս որդին սկսեց ասֆալտի պետական տենդերներ շահել, միլիոնավոր դոլարների հետ խաղալ։ Ահա այս ամենը հաշվի առնելով Ալենի մայրիկը ոչ միայն միջնամատը, այլ նաև այլ բաներ կարող է ցույց տալ ցուցարարներին, քանզի այս իշխանությունն իր ընտանիքի բարեկեցության աղբյուրն է, հետո ի՞նչ, որ սրանց բռնած գծի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, հետո հերթը կարող է հասնել Սյունիքին և այդպես մինչև Երևան։ Ալենի մայրիկը կա՛մ չի հասկանում այս ամենը, կա՛մ հասկանում է, բայց իր ու իր զավակների այսօրն ու սեփական նյութական բարեկեցությունն է իրեն հետաքրքրում, այլ ոչ թե հայ ժողովրդի ու ՀՀ-ի ապագան։ Ինչ վերաբերում է Ալենի մայրիկի փողոցային վարքագծին, ապա այդ մասով նրա դեմ դատական հայց է պատրաստվում բազմաթիվ քաղաքացիների կողմից։ Ալենի մայրիկի պահվածքի մասով կարող ենք արձանագրել, որ պտուղը ծառից հեռու չի ընկել։
    19:36
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ այս պահին հյուրասիրություն է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ այս պահին հյուրասիրություն է
    19:11
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    18:28
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել են Արցախի մշակութային միջոցառումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել են Արցախի մշակութային միջոցառումները
    17:33
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում. Թագուհի Թովմասյան
    Երեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենայի մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։ Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։ Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։ Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում։
    17:13
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փամբակ գետից դի է դուրս բերվել
    Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 11:55-ին տեղեկություն է ստացել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    15:46
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք՝ սրանց հեռացման պահանջով․ Գեղամ Մանուկյան
    Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք՝ սրանց հեռացման պահանջով․ Գեղամ Մանուկյան
    15:40
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը պետք է ստի, խաբի, թունավորի մարդկանց կյանքը և այդկերպ փորձի իշխանություն պահել. Իշխան Սաղաթելյան
    Իշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում։ Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել և իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդեն կալանավորվել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Իշխանության այս հիստերիկ վարքագիծը շատ խոսուն է՝ ցայտնոտի մեջ են ու փրփուրներից են կախվում: Սպասելի՞ էր արդյոք մեզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահվածքը։ Իհարկե այո։ 4 տարի շարունակ հասարակության մեջ սուտ ու կեղծիք, ատելություն ու թշնամություն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Նա պետք է ստի, խաբի, թունավորի մարդկանց կյանքը և այդկերպ փորձի իշխանություն պահել։ Բայց իր այդ ջանքերն արդյունք չեն տալու։ Ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է մեր երկրում։ Ժողովուրդն արդեն մերժել է Նիկոլին ու իր ստոր կամակատարներին։ Նիկոլն ուշացել է։ Նրան այլևս ոչինչ չի փրկի։ Թող որքան ուզում է շատացնի իր ապագա քրեական գործի հատորները։ Միևնույն է՝ այս ամենի վերջը շատ շուտով կտրվի։ Սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ սադրանքների չտրվեք։ Մեր ուղին շիտակ է, հաղթանակաը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում։
    15:33
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ըստ Գյումրիում տարածված լուրերի, գերիների հարազատները գումարներ են ստանում այս իշխանությունից․ Գագիկ Համբարյան
    Գերիների ծնողներ իսկապես Հոռոմի խաչմերուկում կային, լավ կլիներ նրանք սթափ մտածեին՝ ի՞նչ կապ ունի ընդդիմությունը գերիների հետ։ Ցանկալի է նրանք մի փոքր ավելի սթափ մտածեն և վերջ տան այս ամենին, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրենց պահով էլ այդքան լավ բաներ չեն խոսում, չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց ըստ Գյումրիում տարածված լուրերի, գերիների հարազատները գումարներ են ստանում այս իշխանությունից՝ 300-500 հազար դրամ։ Այս մասին Գյումրիում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը ևս գյումրեցի է։ «Շատ լավ կլինի նրանք իրենց պահանջները ներկայացնեն այն քաղաքական ուժին, ով մեղավոր է իրենց երեխաների գերի ընկնելու մեջ»,-ասաց նա։
    15:23
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շարժման առջև փակ ճանապարհ չկա ու չի լինելու. Արամ Վարդևանյան
    Գիտակցելով տրամադրությունների փոփոխությունն ամեն կերպ օրվա իշխանությունները փորձում էին խոչընդոտել: Ներքին թշնամանքը վերացվելու է, սևեր ու սպիտակներ չեն լինելու: Շարժման առջև փակ ճանապարհ չկա ու չի լինելու
    15:11
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում
    Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
    15:07
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թշնամին հիմա էլ միջանց է ուզում, և այս կառվարությունն ամեն ինչ անում է, որ հասնեն իրենց նպատակներին. Վահե Հակոբյան
    Մենք ժամանակ չունենք, ժողովուրդ ջան, թշնամին էկել, մեր տուն է մտել: Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: «Թուրքերն ավելի քան 100 տարի ավանդական թշնամանք են ցուցաբերում մեր երկու հանրապետությունների նկատմամաբ, և դրա ամենամեծ ապացույցը 44-օրյա պատերազմն էր: Բացի դրանից ախորժակները շարունակվում է բացվել՝ հիմա էլ միջանցք են ուզում, որն այս կառվարությունն ամեն ինչ անում է, որ հասնեն իրենց նպատակներին, բայց մենք չենք թողնելու: Սա պաշտոնի, մեկ հոգու, մի խումբ մարդկանց պայքար չէ, սա բոլորիս պայքարն է և մենք պետք է դառնանք մեկ բռունցք»:
    15:01
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաստորեն, Ալենի հարևաններն էլ են մերժում ալեններին, թրքասերներին ու Արցախ ծախողներին
    Անուշ Առաքելյանը գրում է․ «Առավոտյան Սարյան փողոցով անցնելիս էս գեղեցիկ պատկերը տեսա: Զգացի, թե ինչքան ու ինչպես են մարդիկ ոգևորված մեր պայքարից: Ընկերներիս հարցրեցի միգուցե այս շենքում շարժման առաջնորդներից մեկն է ապրում, այն էլ պարզվեց լրիվ հակառակը՝ այս շենքում Ալեն Սիմոնյանն է ապրում: Հիշու՞մ եք չէ, որ «չթալանչի» Ալենը նույն շենքում շատ փոքր բնակարան էր վաճառել ահավոր թանկ գնով և նույն շենքում շատ ավելի մեծ բնակարան էր գնել շատ ավելի էժան գնով՝ փաստելով, որ իրենք չեն թալանում ու փողերի լվացմամբ չեն զբաղվում: Փաստորեն, Ալենի հարևաններն էլ են մերժում ալեններին, թրքասերներին ու Արցախ ծախողներին: Շուտով, որ Նիկոլի փախուստից հետո Ալենին դաչեքից վռնդեն տեսնես էս շենքում ո՞նց է ապրելու: Չէէէ երևի կգնա մորանց տուն ՝ միասին թքելու: Մինչև քննչական մարմինները պարզեն միլիոնավոր դոլարների ծագումը ու Արցախի վաճառքի մեջ Ալենի դավաճանության բաժինը ու արդեն կգնա գաղութ՝ բայց էլի թքելու»:
    14:53
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գերու ծնող ներկայացած «Ախուրյանցի Անոն» երբեք զավակ չունեցած բնորդուհի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Գերու ծնող ներկայացած «Ախուրյանցի անոն» երբեք զավակ չունեցած բնորդուհի է
    14:39
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չնայած իշխանական բոլոր սադրանքներին՝ այս պահին Գյումրիում բազմահազարանոց հանրահավաք է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Չնայած իշխանական բոլոր սադրանքներին, այս պահին Գյումրիում բազմահազարանոց հանրահավաք է
    14:34
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կենտրոնի քննչականից քննիչը հեռացվել է աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակցել է անհնազանդության ակցիաներին. Բաբայան
    Նիկոլի իշխանությունը երեկ Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնում աշխատող քննիչ է հեռացրել աշխատանքից: Պատճառը գիտե՞ք որն է: Այդ քննիչի եղբայրը մասնակցում է ընդդիմության անհնազանդությունների ակցիաներին: Հարգելի քննիչներ, #նիկոլ_մահաբերի հրամանով մեզ ամեն անգամ ապօրինի ձերբակալելիս հիշեք այս պատմությունը: Հիշեք, որ դուք ոչ մի արժեք չունեք սրանց համար և առաջին առիթի դեպքում հենց դուք եք զոհասեղանին դրվելու: Տղերք, դուք կարող եք մեզ հետ միասին արագացնել այս աղետալի իշխանության պետականաքանդ ընթացքի կասեցումը: Ձեզանից շատ բան չի պահանջվում, ընդամենը առաջնորդվել օրենքով, այսինքն՝ ծառայել բացառապես Պետությանը:
    14:29
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում ևս իրականացվելու է հավաքների մշտադիտարկում. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այսօր Գյումրիում ևս իրականացնելու է հավաքների մշտադիտարկում և ըստ անհրաժեշտության ՄԻՊ արագ արձագանքման խմբերի միջոցով կապահովվի արձագանքում։
    14:22
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գերիների հարազատներով պաշտպանվել ու ազգը բաժանել՝ սա է քո ձեռագիրը. Հայկ Մամիջանյան
    Հայկ Մամիջանյանը գրում է․ Լրատվամիջոցների համար Երևան-Շիրակ մայրուղու վրա հավաքված անհայտ կորած մեր զինվորների հարազատների հետ մենք զրուցում էինք և խնդիրը արդեն հարթվել էր, բայց մի քանի սադրիչ (ըստ իմ տեղեկությունների Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ) հրահրեցին հրմշտոց: Գերիների հարզատներով պաշտպանվել ու ազգը բաժանել՝ սա է քո ձեռագիրը:
    13:49
    08.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման հանրահավաքը` Գյումրիում
    Դիմադրություն» շարժման հանրահավաքը Գյումրիում
    13:40
    08.05.22
    Ավելին