Լրահոս
2022-05-09
-
ՀասարակականՄեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք, փորձում են զրկել մեր հաղթանակներից. թույլ չենք տալու. Վահե ՀակոբյանՄայիսի 9-ը եռատոն է հայ ժողովրդի համար: Այսօր նշում ենք Հայրենական Մեծ Պատերազմում մեր պապերի հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի Պաշտպանության Բանակի ձևավորման օրը: Մայիսի 9-ը միշտ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդներին հաղթանակի գաղափարի շուրջ միավորող մեծ տոն: Այսօր, փաստացի, մեզանից փորձում են խլել այդ տոնը: Կասկածի տակ են դնում Հայրենական պատերազմում մեր նախնիների սխրանքը, այլասերում են ու փորձում ջնջել մեր պատմական հիշողությունը: Դավաճանելով Արցախյան առաջին պատերազմում հայ ժողովրդի սխրանքը՝ հանձնեցին Շուշին ու փորձում են մեզ համոզել, որ պատմության այդ էջը փակված է: Հարցականի տակ են դնում Արցախի՝ բանակ ունենալու իրավունքը: Սա հանցագործություն է հայ ժողովրդի, հայի ինքնության, անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ: Այս հանցագործությունը դադարեցնելու, անդունդը գլորվելու ընթացքը կանգնեցնելու համար ենք այսօր մենք դուրս եկել պայքարի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն անցյալի ու ապագայի հաղթանակների: Մեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք ու պետք է համակերպվենք այդ պարտության հետ: Մեզ փորձում են զրկել մեր հաղթանակներից: Մենք դա թույլ չենք տալու: Հայ ժողովուրդը պայքարող ու հաղթող ժողովուրդ է: Մենք հետ ենք վերադարձնելու մեր հաղթանակները, լինելու ենք մեր պապերի արժանի ժառանգները, մեր երեխաներին մեծացնելու ենք որպես հաղթող ժողովրդի զավակներ: Շնորհավոր մայիսի 9-ը, Շնորհավոր Հաղթանակի օրը, Շնորհավոր եռատոնը:Ավելին10:4609.05.22 -
Հասարակական3 օր առաջ Սևանա լճում անհետացած քաղաքացիներին դեռ չեն գտել. որոնումները վերսկսվել ենՄայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։Ավելին10:4109.05.22 -
ՀասարակականՄեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը և ապահով, անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է․ՀՀ նախագահԹանկագին հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը չվերադարձան մարտի դաշտից: Մեր ընդհանուր պարտքն է առհավետ պահել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, միաժամանակ չմոռանալով վետերաններին: Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը: Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է և մենք ամեն ջանք պետք է գործադրենք ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը: Կրկին շնորհավորելով այս նշանակալից օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, մենք խոնարհվում ենք Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթում Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին: Հավերժ փառք մեր հերոսներին, խաղաղություն մեր հայրենիքին, լավատեսություն, ստեղծարար աշխատանք և վստահություն ապագայի հանդեպ:Ավելին10:3309.05.22 -
ՀասարակականԱյսօր ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու․ Արթուր ՎանեցյանՄայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։ Շնորհավո՛ր տոնդ, հայ ժողովուրդ։ Շնորհավոր ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին հանուն մեր ազգային երազանքների իրականացման։ Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և բոլոր այս տարիներին՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի առաջ։ Այսօր մեր ժողովուրդը դժվարին օրեր է ապրում։ 2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր մեր չքնաղ Շուշին գերության մեջ է, այսօր Արցախի տարածքների մի մասն օկուպացված է թշնամու կողմից, առկախված է Արցախի կարգավիճակի հարցը, վտանգված են Հայաստանի սահմանները։ Եվ այս իրավիճակում մեզ իբրև թե խաղաղություն են առաջարկում՝ թշնամու բոլոր պայմանները բավարարելու, թշնամու առաջ ծնկած մնալու գնով։ Այսօր հենց այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու, ոչ թե մուրալու, այլ պարտադրելու՛ է խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։ Շնորհավոր եռատոն, սիրելի՛ հայրենակիցներ։ Հայ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պարտության անիվը կանգնեցվելու է և նոր հաղթանակներ, անպայման, լինելու են։Ավելին10:2409.05.22 -
ՀասարակականՄարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում մեքենաներ են բախվել. կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 21:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Բ․, ծնված 1984 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Թ․-ին (ծնված 1974 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:Ավելին10:2009.05.22 -
ՀասարակականԽոշոր հրդեհ Գյումրիում. հյուրանոցից տարհանվել է 16 քաղաքացիՄայիսի 9-ին, ժամը 01:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․ ծուխը տարածվել է կից գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիք: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հյուրանոցից տեղի ուժերով տարահանվել է 16 քաղաքացի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:08-ին: Այրվել է կիսակառույց շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):Ավելին10:1609.05.22 -
ՀասարակականԱնցած գիշեր Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում ձյուն էր տեղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱնցած գիշեր Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում ձյուն էր տեղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին10:1309.05.22 -
ՀասարակականՈստիկանը հարվածել է «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքըՇատ է խոսվել բողոքի գործողությունների մասնակից քաղաքացիների նկատմամբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Երբեմն նրանցից ոմանք քաշքշում են նաեւ ԱԺ պատգամավորներին: Քիչ չեն դեպքերը, երբ ջոկատայինները, ինչպես այս մեկը, փորձում են կոշտ մեթոդներով խոչընդոտել նաեւ լրագրողների աշխատանքը: Այսպիսի գործողությունները խստորեն քննադատում են ՄԻՊ-ը, իրավապաշտպան կառույցները եւ լրագրողական կազմակերպությունները՝ արձանագրելով, որ «բարեփոխված» ոստիկանությունը վատ ավանդույթներից չի հրաժարվում: Սեւազգեստ այս մայորը մայիսի 6-ին «Հաղթանակ» կամրջի մոտ ցուցարարներին բերման ենթարկելու ակտիվ մասնակիցներից էր: Նա կամ գիտակցելով, որ անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, կամ ոգեշնչված, որ իրենից առաջ լրագրողների աշխատանքը խափանած իր որոշ ծառայակիցներ պատասխանատվության չեն ենթարկվել, տեսնելով, որ Aravot.am-ի լրագրողը, որի բեյջը պարզ երեւում էր, ընդհանուր տեսարանի մեջ ֆիքսում է նաեւ իր գործողությունները, հարվածեց ֆոտոխցիկին՝ լրագրողին սպառնալով, որ իրեն չլուսանկարի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/05/08/1266548/?fbclid=IwAR2oHIIBvt9gtCUfeSq_Beo8VgfDCR7rqQlcGo4Fr7XwDtx2V2C_fZxjIPg © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր ՀայաստանիցԱվելին10:0609.05.22 -
ՀասարակականԵթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվել․ Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՍիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ, Արցախյան ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր, Հայկական բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից և ուժից, մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը։ Եվ շարունակելո՛ւ ենք պայքարել՝ հայ ժողովրդի լինելիության իրավունքը, իր պատմական Հայրենիքում ապրելու կամքը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար։ Աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը և ցույց տա աշխարհին, որ իր դեմքը պարտված իշխանությունը չէ, այլ այն ազնիվ, ազգանվեր, խրոխտ սերունդը, որ դուրս է եկել պայքարի և պատրաստ է ոչ միայն կյանքը նվիրել, այլ նորից հաղթել, ապրել ու արարել հանուն հավերժական Հայաստանի։ Այսօր բեկումնային է պահը, և եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվել՝ ընդունելով այն իրողությունը, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում, Հանրապետության մարզերում Դիմադրության շարժմանը միացած մեր հազարավոր հայրենակիցներ, ըստ էության, պայքարում են ոչ միայն Հայաստանի իշխանությունը զավթած քաղաքական միավորի դեմ, ով իր հակապետական գործողություններով անհերքելիորեն սպասարկել է թշնամու շահերը, այլ այն ուժերի, որոնք իրականում հովանավորում են նրանց՝ Արցախը, Հայաստանը վերջնականապես պառակտելու, ոչնչացնելու նպատակով։ Արցախյան առաջին պատերազմում մեր միասնությունն էր մեր ուժը, և ժողովրդի գիտակցության մեջ խրված չէր այն պառակտիչ, վտանգավոր սեպը՝ ով է Արցախից, ով՝ Հայաստանից․ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից հազարավոր կամավորականներ մեկնում էին Արցախ՝ այն իրավամբ իրենց Հայրենիքը համարելով, իսկ Արցախից ջոկատներ էին գալիս Գյումրի՝ երկրաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար։ Ես այսօր հպարտություն եմ ապրում այդ մաքառումը հիշելիս և խորին երախտագիտություն հայտնում մեր հաղթանակները կերտած սերունդներին՝ Հայրենական, Արցախյան պատերազմների վետերաններին, Արցախի պաշտպանության բանակի պատվախնդիր զինծառայողներին, ովքեր հիրավի հերոսական ծառայություն են իրականացրել՝ քառորդ դարից ավելի անառիկ պահելով Արցախի սահմանները, երկրապահներին, կամավորականներին, բոլոր այն մարդկանց, որոնց համար անսակարկելի արժեք է Հայրենիքը։ Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Նրանց հավերժ փառք ու պատիվ։Ավելին10:0009.05.22 -
ՀասարակականԽաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը. Սերժ ՍարգսյանԽաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը: Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը: Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում: Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել: Փա՛ռք հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիներին: Հաջողությո՛ւն հանուն հաղթանակի և խաղաղության աննահանջ պայքարի ելած հայրենանվեր մեր զավակներին:Ավելին09:5609.05.22
2022-05-08
-
ՀասարակականԺենգյալով հացի բույրը կարթնացնի լաոյին«Պարովք եկալ» ցուցանակի տակ՝ կարմիր վրանում կանայք խմոր են հունցել, ժենգյալով հաց թխել, կուրկուտ եփել:Ավելին23:1008.05.22 -
ՀասարակականԽերսոնում նորից վառվել է Հաղթանակի այգու կրակը. մայիսի 9-ին ընդառաջՀայրենական մեծ հաղթանակի 77-ամյակի առիթով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին, նաև Վրաստանի ու Ուկրաինայի ժողովրդին:Ավելին22:5508.05.22 -
Հասարակական10 տարեկան տղան, որ «Արցախ» է երգում. մի գիշեր՝ Ֆրանսիայի հրապարակումՍարգիսը Արմավիրից է: 44-օրյա պատերազմ է մեկնել կամավոր: Կռվել է Մատաղիսում: Հոկտեմբերի 3-ին վիրավորվել է, պատերազմը կիսատ թողել: Սարգիսի հետ մեր նկարահանող խումբը ծանոթացել է Ֆրասիայի հրապարակում:Ավելին22:4008.05.22 -
Հասարակական«УАЗ»-ը Լանջանիստ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 4 վիրավորԱյսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը, իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:Ավելին22:2208.05.22 -
Հասարակական«Սողունի վրա ինչքան էլ թևեր շարես, սողալու է». նոր թռիչք է պետք, որ հասնենք ՇուշիՇուշիի ազատագրման 30-ամյակն է այսօր: Արդեն երկու տարի է Եռաբլուր են բարձրանում Շուշին ազատագրելու համար կյաքը տված զինվորների հարազատներն ու նաև նրանք, որոնց որդիները զոհվեցին 44-օրյա պատերազմի վերջին օրերին՝ բերդաքաղաքի պաշտպանության ժամանակ:Ավելին22:1308.05.22 -
Հասարակական«Ցախավելը կոտրել չի լինում». զոհված զինվորների ծնողների՝ համախմբման կոչըԱվելին21:5808.05.22 -
Քաղաքական«Նիկոլը պիտի հայերի հախից գա». մարդիկ, որ դիմադրում են «դիմադրության շարժմանը»Հայաստանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել Շիրակի բնակիչների այսօր հայտնած տեղեկությունը, թե Ադրբեջանը ցանկացել է 38 գերի վերադարձնել Հայաստան:Ավելին21:4308.05.22 -
ՔաղաքականԳյումրիի թատերական հրապարակը «տեր է հայրենիքին»Արհեստների ու արվեստների քաղաքից նկարիչ Վալերի Խաչատրյանը կոչ է արել Հայաստանի մտավորականներին չվախենալ ու չքնել տներում, դուրս գալ պայքարի:Ավելին21:2808.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Խաժամուժը պետք է վերանա». Շուշիի ազատագրումից՝ 30, հանձնումից՝ 2 տարի անցԱվելին20:3008.05.22