Լրահոս
2022-05-09
-
ՀասարակականԵռաբլուրում չեն հանդուրժում «հաղթանակներ գողացած իշխանությանը»Հաղթանակի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած ուղերձում նույնությամբ կրկնվում է Քաղաքացու օրը Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ երկրի վրա թափված աղետների հեղինակը իրենք չեն: Վաղ առավոտյան իշխող թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել է Եռաբլուր: Վարչապետի այցի պահին զինվորական պանթեոնի տարածքը հսկել են մեծաթիվ ոստիկաններ: Պաշտոնյաների հեռանալուց հետո են զոհվածների հայրերն ու մայրերը, կանայք ու երեխաները այցելել իրենց հարազատների շիրիմներին:Ավելին21:3009.05.22 -
ՔաղաքականԿյանքը՝ Փաշինյանի իշխանությունից հետո. Դիմադրության շարժման ճանապարհային քարտեզըԵրթից առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դիմադրության շարժման կազմակերպիչները քաղաքական օրակարգն են ներկայացրել: «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մանրամասն ներկայացրել է իրենց ծրագրերը՝ այդպիսով պատասխանելով բազմաթիվ քաղաքացիների այն հարցին, թե որն է լինելու ընդդիմության անելիքը իշխանափոխությունից հետո: Ըստ Սաղաթելյանի՝ ձևավորվելու է համազգային կառավարություն՝ կազմված 250 պրոֆեսիոնալներից:Ավելին21:1509.05.22 -
ՔաղաքականԻնչպիսի՞ Հայաստան. Իշխան Սաղաթելյանը հրապարակեց ընդդիմության ծրագիրըԻշխան Սաղաթելյանի ելույթը` համազգային հանրահավաքի ժամանակ. Սիրելի՛ հայրենակիցներ Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են։ Ապազգային, ապիկար իշխանության պատճառով։ Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է, այո՛։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգություն-համերաշխություն-կայունություն-առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է: Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց։ Եվ բերենք մի իշխանություն, որը՝ ● Կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը: Այն հիմված է ռազմավարական գործընկեր երկրների ներգրավման, Հայոց զինված ուժերի վերակառուցման, նոր որակի միջազգային դիվանագիտության վրա: ● Կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ: Գործուն քայլերը ուղղված են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնմանը: ● Կբացառի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը: ● Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում և սահմանագծում: ● Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։ ● Առաջնահերթ կարեւորություն կտա պարենային անվտանգությանը եւ պետական պահուստի խնդիրներին։ ● Կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։ ● Կվարի պրոֆեսիոնալիզմի եւ հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը: Պետության կառավարումից իսպառ բացառվելու են պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, անգործությունը, անպատասխանատվությունը, կոռուպցիայի բացահայտ և թաքնված ցանկացած դրսևորում։ Խրախուսվելու է աշխատասիրությունը, պետական և ազգային մտածելակերպը, անհատական և կոլեկտիվ պատասխանատվությունը: Կձևավորվի գործունակ և արդյունավետ պետական կառավարման նոր կառուցվածք: Առաջնահերթ կարգով վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, վերակառուցվելու է իրավապահ համակարգը՝ դրանք ամբողջությամբ ծառայեցնելով քաղաքացուն: Քաղաքում և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության, պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշ: Տնտեսական աճը ուղղակիորեն պետք է արտացոլվի կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ Մարդկանց վարկային և պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Սիրելի՛ հայրենակիցներ ● Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղմանը՝ վերացնելով խորացող ատելությունը, պառակտվածությունը և անտարբերությունը: Կբացառվեն մեր կյանքում անցյալի եւ ներկայի արատավոր բարքերը՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս կոնտեքստում ուզում եմ անդրադառնալ մի հարցի՝ այս օրերին հաճախ տրվող․ շատ է խոսվում՝ հանրահավաքի վայրում հայտնվում են մարդիկ, որոնք անընդունելի են և ․․․․․․․օդիոզ, նախկինում պաշտոն զբաղեցրած։ ● Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր։ Այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է. ● Ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն: Սա նշանակում է՝ դերակատար քաղաքական ուժերը ստանձնում են հավաքական պատասխանատվություն՝ ձևավորելով պետության կառավարման յուրահատուկ «ազգային հավաքական», որը կբացառի մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը: ● Սրանց հեռացնելուց հետո կհրապարակենք այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։ Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-ոչ մեկի անձի, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չեն ունենալու, այդ մարդիկ ունակ էլ չեն այդպիսի վարքագծի։ Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են։ Նրանք արդեն 4 տարի ու այսօր էլ պայքարում են հանուն մեր երկրի ազատության, հանուն ամուր պետականության, հանուն Արցախի, հանուն հզորացման ու թուրքին մեր երկրից քշելու։ Նրանք գրեթե բոլորն այստեղ են, պայքարի թոհուբոհում, հրապարակում, փողոցներում կամ ազատ մամուլի եթերում։ Նրանք իսկական հայրենասերներ են, Պրոֆեսիոնալներ, որոնց գործունեությամբ կարող է հպարտանալ ցանկացած պետական համակարգ ցանկացած երկրում։ ● Բացառել կարեւորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացումը։ Վարչապետը պաշտպանության և անվտանգության հարցերով կարող է որոշումներ գործադրել միայն անվտանգության խորհրդի հետ միաձայնությամբ։ Վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ Ընդունվելու է նոր օրենք անվտանգության խորհրդի և կառավարության կառուցվածքի ու գործունեության վերաբերյալ։ ● Պետք է արագ ձևավորել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը՝ համակարգ վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին, նվազագույնի հասցնելով քաղաքական նշանակումները։ Ժամանակավոր կառավարությունը 1․Անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։ Խումբ, որը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Նշեմ նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դերի նվազեցումն անթույլատրելի է։ 2․Հետևողական քայլերով մենք կվերացնենք ատելության մթնոլորտը երկրում, մարդիկ այլևս չեն հետապնդվի իրենց քաղաքական հայացքների համար, իսկ օրենքը հավասար է լինելու բոլորի համար՝ անկախ կարգավիճակից։ ● Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության մայրաքաղաքը։ ● Իրավիճակի կայունացումից հետո (ենթադրաբար 1-1.5 տարի հետո) կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ։ Ինչպե՞ս հասնել դրան։ Ազգակործան վարչախմբին իշխանությունից զրկելը ենթադրում է երկու փուլ՝ երկիշխանության առաջացում եւ գործող իշխանությունների հեռացում։ Երկիշխանությունն արդեն կայանում է, որի դրսեւորումներն են՝ 1․ձեւավորվել է լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը դարձել է գործոն։ 2. թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվել է, որ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու համար լեգիտիմ մանդատ չունի, 3. հանրային ճնշմամբ իշխանությունները ստիպված արդեն փորձում են քողարկել իրենց հայրենադավ ծրագրերը, 4. իշխանության միակ հենարանը մնացել է ոստիկական բիրտ ուժը, 5. երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021թ. ընտրությունները, որ մի հարց չեն լուծել։ Հստակ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների հեռացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են՝ Իշխանությունն անկարող է կասեցնել ժողովրդային շարժումը․ Ըստ այդմ՝ մեր առաջիկա խնդիրներն են՝ 1․ Ի ցույց դնել, որ փաստացի իշխանությունը հրապարակներում է։ 2․ Ի ցույց դնել, որ իշխանությունն անկարող է ժողովրդի ցասումի առջև։ Այլ խոսքով՝ ժողովուրդը պետք է դառնա իրողության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու բացելով ինչ ուզի և երբ ուզի։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի փաստացի իշխանազրկումը, որից հետո Նիկոլի հրաժարականը կդառնա անխուսափելի։ Ի՞նչ է պետք դրա համար։ Ընդամենը մի բան, սիրելի՛ հայրենակիցներ, մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ սա է առաւջիկա օրերին մեր առջև դրված խնդիրը։ Ես այստեղից դիմում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի քաղաքական ուժերին, հասարակական ուժերին, սոցիալական բոլոր շերտերին, մասնագիտական շրջանակներին, կարող անհատներին, հոգևոր-մշակութային-կրթական, բիզնեսի, Այ Թի, ռազմական գործիչներին, բոլորին՝ Հայաստանն ամենքինս է։ Կանգնենք կողք կողքի։ Մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր։ Այստեղ կուսակցական պայքար չկա, արտոնյալ խմբեր ու անհատներ չկան, այստեղ համաժողովրդական ընդվզում է՝ հանուն յուրաքանչուրիս արժանապատվության, հանուն ազգային ինքնության, հանուր արդար, ուժեղ , համերաշխ պետության, հանուն Արցախի, Հայաստանի։ Վստահե՛ք, մասնակցե՛ք, մենք հաղթելու ենք։Ավելին20:1709.05.22 -
ՀասարակականՈւժ տվող ձեռագրեր. զինվորը գտել է իրեն նամակ գրողներինԱրցախում պատերազմական 44 օրերին մեր զինվորներին ոգևորում էին նամակները, որոնք տղաներն ստանում էին Երևանից, Աշտարակից, Էջմիածնից, Ստեփանակերտից: Ռեպորտաժի հերոսը՝ Նարեկը, պատմում է, որ կռվի օրերին խոստացել էր՝ եթե վերադառնա, փորձելու է գտնել իրեն ուժ տված ջերմագին նամակների հեղինակ երեխաներին: Պատերազմի մասնակցին նամակները Գևորգ Չաուշի դպրոց են տարել:Ավելին20:0009.05.22 -
ԻրավականԽուզարկություններ՝ ՀՅԴ Արմավիրի գրասենյակում. «Դիմադրության շարժումը» կանգնեցնելու հրաման կա՞Ընդդիմության հանրահավաքների ֆոնին՝ Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակները, ՀՅԴ անդամների տները խուզարկելով՝ իշխանությունը, ըստ «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանի, նպատակ ունի թուլացնել Դիմադրության շարժումը: Նա նկատում է, որ նախ կեղծ տեղեկություն տարածվեց, թե մարդկանց փող են տալիս, որ մասնակցեն հանրահավաքներին, հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե ընտրակաշառքն ապացուցող ցուցակ է գտել ՀՅԴ Արմավիրի գրասենյակում: Ըստ Մինասյանի՝ հրապարակված ցանկում որևէ նշում չկա, որ այն կապ ունի ընտրակաշառքի հետ:Ավելին18:4509.05.22 -
ՀասարակականՀավերժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից չենք ընկրկելու․ Արտակ ԲեգլարյանՍիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը: Մեծ Հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ: Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի: Քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի: Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը: Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու:Ավելին18:1009.05.22 -
ՀասարակականԴեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհին մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/09/1213088/Ավելին17:4609.05.22 -
ՀասարակականՈրոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել էՈստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 33-ամյա Աննա Հակոբյանը։ Մայիսի 8-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Աննա Հակբոյանը հայտնաբերվել է Մալաթիայի փողոցում։ Ոստիկանության տեղեկացմամբ՝ բաժնում նա տվել է բացատրություն և ներկայացվել ոստիկանության Մաշտոցի բաժին:Ավելին17:4109.05.22 -
ԻրավականԽուզարկություններ՝ ՀՅԴ Արմավիրի գրասենյակներում ու դրանք համակարգողների բնակարաններումԸստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ցուցակներ, որոնցում գումարային ձեռագիր նշումներ կան: Կոմիտեն պնդում է, որ դրանք 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից ու Արմավիրի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ մարդկանց բաժանված գումարների վերաբերյալ նշումներ են:Ավելին17:3509.05.22 -
ՀասարակականԱզատատենչությունն արցախցու գենետիկ կոդի մեջ է․ Միքայել ՀամբարձումյանԴեռ չէր լրացել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում աշխատանքի անցնելուս երկրորդ տարին, երբ վարչության պետի կողմից անակնկալ հանձնարարություն ստացա օպերատիվ խմբի հետ անհապաղ մեկնել Ստեփանակերտ: Տեղի էր ունեցել առանձնապես ծանր հանցագործություն և հանրապետության ղեկավարության կողմից որոշում էր կայացվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի մեր գործընկերներին հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքը բացահայտելու համար: Ստեփանակերտը լարված, նույնիսկ կաթվածահար վիճակում էր: Ընդամենը երկու-երեք օրով նախատեսված գործուղումս փաստացի տևեց մոտ մեկուկես ամիս: Չնայած գերծանրաբեռնվածությանս՝ հասցրեցի ավելի լավ ծանոթանալ քաղաքին և, իհարկե, շփվել արցախցիների հետ: Ուղղակի զարմացած էի, թե նույնիսկ այդ օրերին ինչքան մաքուր, բարեկարգ վիճակում էր Ստեփանակերտը՝ կարծես երբեք պատերազմ տեղի չէր ունեցել։ Ակնհայտ էր, որ մարդիկ սիրում և հպարտանում էին իրենց մայրաքաղաքով: Արցախցի գործընկերներս, հաշվի առնելով երիտասարդ տարիքս և ծառայության բերումով Ստեփանակերտում գտնվելուս փաստը, ամեն կերպ փորձում էին իրենց ուշադրության կենտրոնում պահել ինձ, թեթևացնել կենցաղային խնդիրներս, ստեղծել անմիջական ու ընկերական միջավայր, որպեսզի չզգամ ինձ օտարության մեջ: Արցախցիներն իսկապես անմիջական, շփվող, հաստատակամ և ուժեղ մարդիկ են: Գործուղմանս վերջին օրը, երբ Ստեփանակերտում վիճակն արդեն կայունացել էր, գործընկերներիս հրավերով եղա նաև Շուշիում: Զարմացած էի այդ քաղաքի աշխարհագրական անառիկ դիրքով։ Ադրբեջանցիներից այն գրավելն իսկապես հերոսության արդյունք էր: Շուշիից Ստեփանակերտը երևում էր կարծես ափի մեջ: Իսկապե մեծ է այդ քաղաքի ստրատեգիական նշանակությունը: Նույնիսկ այդ ժամանակ այն «դժգույն և դժբախտ» քաղաքի տպավորություն չթողեց ինձ վրա՝ գնահատական, որ կատարյալ անմտություն է: Ակնհայտ էր, որ քաղաքում լուրջ մարտեր էին մղվել, արյան գնով էր վերադարձվել, և դրա հետևանքները առկա էին նույնիսկ այդ ժամանակ: Քաղաքը վերականգնվել ու վերականգնվում էր, բնակվում էին մարդիկ, ովքեր հետևողականորեն և մեծ ջանասիրությամբ շենացնում էին այն։ Նրանք ապրում էին իրենց քաղաքում, մեր հաղթանակների խորհրդանիշ Շուշիում: Շուշին հիմա մերը չէ, ժամանակ է պետք իրավիճակը ճիշտ գնահատելու և շտկելու համար։ Ես չեմ հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ։ Ես հավատում եմ արցախցիների գենետիկ ազատատենչությանը:Ավելին17:2509.05.22 -
ՄիջազգայինԱՄՆ առաջին տիկինը Ուկրաինայում է. Բայդենի ու Զելենսկիի կանայք մոտ մեկ ժամ զրուցել ենԲայդենի կնոջը դիմավորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսյա Զելենսկայան: Երկու կանայք մոտ մեկ ժամ զրուցել են դռնփակ։ Նրանց հանդիպումը դպրոցի շենքում է տեղի ունեցել, որը պատերազմի ժամանակ վերածվել է ապաստարանի։Ավելին17:1509.05.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են Toyota Ipsum-ն ու Չարենցավանի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանի Lexus-ը․ կա վիրավորԱյսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ում բախվել են Lexus և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/09/1213081/Ավելին17:0509.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն և 2 Mercedes-ներ․ կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Նորք Մարաշ 5-րդ փողոցի թիվ 22 տան հարևանությամբ բախվել են BMW և 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/09/1213086/Ավելին16:5509.05.22 -
ՄիջազգայինԶելենսկին ուկրաինացիներին «Հաղթանակի 2 օր» է խոստանումՀայրենական պատերազմում հաղթանակի կապակցությամբ ուկրաինացի ժողովրդին շնորհավորական ուղերձում երկրի նախագահ Զելենսկին հուսադրել է, թե շատ շուտով Ուկրաինայում Հաղթանակի երկու օր է լինելու, իսկ ինչ-որ մեկն ընդհանրապես հաղթանակի օր չի ունենա: Հեշտ է կռահելը, որ Ուկրաինայի նախագահը Պուտինին նկատի ունի:Ավելին16:4509.05.22 -
Միջազգային«Մայիսի 9-ի առիթով ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը». ՍտոլտենբերգՍտոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանի նախագահին դուրս բերել զորքը Ուկրաինայից ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պնդել է, թե Մոսկվան նախկինում պարբերաբար մայիսի 9-ն օգտագործել է Արևմուտքի մասին ստեր տարածելու և ՆԱՏՕ-ին քննադատելու համար։Ավելին16:3509.05.22 -
ՔաղաքականՈ՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ#Հասարակություն 09 05 2022 Ո՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ 168.am Ո՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ 168.am 168.am-ը գրում է․ Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ: Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի: Սադրիչ խմբերին կոորդինացնում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչ, նախկին ոստիկան ներկայացող Թաթուլ Ասիլյանը, որը համաժողովրդական պայքարի գրեթե բոլոր ակցիաներին որոշ խմբերի հետ սադրանքներ է հրահրում: Նա ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, ինչպես նաև Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ: Ֆեյսբուքում նա՝ Թաթուլ Ասիլյանը, իր էջում ինքնախոստովանական տեսանյութեր է ներկայացրել, որոնցում ակնհայտորեն երևում են նրա գործողությունները: Հուսանք՝ ոստիկանությունը գործողություններ կձեռնարկի՝ օգտվելով ներկայացվող տեսանյութերից և լուսանկարներից: Ի դեպ, նա ինքն իրեն նաև ներկայացնում է որպես իշխող թիմի, վերնախավի ներկայացուցիչ: Հավելենք, որ նշյալ անձի ուղիղ հրահանգով Ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով տարածվում են սադրող այդ տեսանյութերը: Գյումրու հանրահավաքի ավարտից քիչ անց Թաթուլ Ասիլյանին նկատել են Գյումրու քաղաքապետարանի հրապարակի մոտ գտնվող «Ամերիա» բանկի բանկոմատի մոտ գումար հանելիս:Ավելին16:2509.05.22