Լրահոս
Քաղաքական
19:55
15.05.22
148

Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի. Վանեցյան

Img default alt hy

Մի քիչ հիվանդացել էի, իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է, տապալվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ՝ ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ չի կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր երկրին, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին: