Լրահոս
Միջազգային
20:40
15.05.22
151

Զելենսկին՝ Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի մասին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Եվրատեսիլում Ուկրաինայի մասնակցի հաղթանակին։ 

«Մեր քաջությունը տպավորում է աշխարհին, մեր երաժշտությունը՝ Եվրոպային։ Հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայում․ պատմության մեջ երրորդ անգամ, և ես հավատում եմ, որ ոչ վերջին։ 

Մենք այնպես կանենք, որ մի օր Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ուկրաինական Մարիուպոլում․ ազատ, խաղաղ, վերակառուցված:

Շնորհակալ ենք նաև մեր ներկայացուցչին և բոլոր նրանց, ովքեր քվեարկել են Ուկրաինայի օգտին»,- գրել է Զելենսկին՝ նշելով, որ հեռու չէ նաև  հաղթական ակորդը թշնամու հետ ճակատամարտում: