Լրահոս
Հասարակական
18:55
15.05.22
164

ԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնել

Img default alt hy

«168․am»-ը գրում է.

«Արտաքին գործերի նախարարությունում պատվիրակություններին պատշաճ ընդունելու համար որոշել են պատվիրակների ոտքերի տակ երկու միլիոն դրամ արժողությամբ գորգ փռել: 

Իսկ 2 միլիոն 90 հազար դրամով գորգը գնել են «Մերգերյան կարպետ» ընկերությունից։ Ձեռագործ գորգը 2021 թվականի է՝ պազիրիկ տիպի:

Թե ինչու էր երկրի տնտեսության համար այս բարդ ու դժվար ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ ձեռագործ գորգ փռել հյուրերի ոտքի տակ, հատկապես ինչի՞ց ելնելով են ԱԳՆ-ում նման ներկայացուցչական ծախս կատարել, հայտնի չէ»: