Լրահոս
Հասարակական
19:25
15.05.22
176

Մենք ունենք դատավորներ, որոնց միակ խնդիրը օրվա իշխանություններին ծառայելն է. Վարդևանյան

Img default alt hy

Երեսուն տաիների ընթացքում դատարանները, արդարադատության ոլորտը ունեցել են դրական կողմեր, բայց ասել, որ կայացել են ազնիվ չի լինի: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Մենք ունենք դատավորներ, ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն։ Որպես փաստաբան, երբ մուտք էի գործում դատարան, ես արդեն գիտեի, թե կոնկրետ որ դատավորը, ինչ որոշում պետք է կայացնի, ցավոք սրտի մենք ունենք դատավորներ, որոնք ունեն մեկ խնդիր, դա ոչ թե օրենքին ծառայելն է, դա ոչ թե իրավունքը պաշտպանելն է, այլ օրվա իշխանություններին ծառայելն է»: