Լրահոս
Քաղաքական
17:57
15.05.22
286

Դավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

Դավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նոր, ավելի դաժան պատերազմի վտանգն արդեն կախվել է մեր երկրի վրա: Նիկոլից ու իր թրքահպատակ շրջապատից շատ արագ ազատվել է պետք: Դրանք ամեն կերպ նոր պատերազմի են տանում մեր ժողովրդին:

Հանուն անվտանգ ու խաղաղ հայրենիքի տարվող մեր պայքարը` նահանջ չունի:

Ֆրանսիայի հրապարակը կրկին սպասում է իր հայրենատեր զավակներին: Բոլորիս միասնականությունը` համաժողովրդական պայքարի հաջողության միակ երաշխիքն է»։