Լրահոս
Քաղաքական
12:42
16.05.22
196

Ոստիկանությունը բացահայտ զբաղվում է քաղաքականությամբ․ Արսեն Բաբայան

Img default alt hy

Այսօր առավոտյան հարյուրավոր քաղաքացիներ խաղաղ անհնազանդություններ էին իրականացնում Երևանում, որի արդյունքում ամբողջությամբ խցանված էր Երևանի բոլոր մուտքերը, գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Որպես խաղաղ հավաքի ձև ընտրվել էր ավտոերթը: Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության. երթևեկող մեքենաներից իջեցրել է վարորդներին և ապօրինի ձերբակալել, որի հետևանքվ ավտոմեքենաները մնացել են փողոցում:

Վարորդները որևէ այնպիսի խախտում թույլ չեն տվել, որի համար հնարավոր կդառնար նրանց ձերբակալել:

Այդպիսի ապօրինությամբ ոստիկանությունը, փաստորեն, սահմափակել է քաղաքացիների խաղաղ հավանքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը՝ արգելելով հավաքի անցկացման ձևի ազատ ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը ոչ թե կիրառել է օրենքը, այլ՝ քաղաքական գործողությամբ խոչընդոտել է խաղաղ հավաքի անցկացման ձևին և բովանդակությանը:

Հրավիրում եմ միջազգային կառույցների ուշադրությունը:

ՄԻՊ-ին չանհանգստացնեք, վարսավիրանոց է գնացել»: