Լրահոս
Հասարակական
13:10
16.05.22
147

Երևանի Այգեձոր թաղամասի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված

Img default alt hy

Մայիսի 16-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։