Լրահոս
Քաղաքական
12:17
16.05.22
138

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի

Img default alt hy

Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի, հայտնել են ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։