Լրահոս
Քաղաքական
12:55
16.05.22
162

Ոստիկաններն ուժով հանում են վարորդներին մեքենաներից. ավտոերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան վերսկսված ավտոերթի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկել: Աշտարակի խճուղուց սկսված երթի մասնակիցներին ոստիկանները կանգնեցրել են Ծիծեռնակաբերդի խճուղում, տղամարդ ու կին վարորդներին ուժով հանել են մեքենաներից ու նստեցրել ոստիկանական մեքենաները:

Կադրերում երևում է, որ վարորդներին անգամ գրկած են տանում և որևէ բացատրություն չեն տալիս, թե ինչու են բերման ենթարկում: Ըստ ոստիկանության՝ այսօր 32 քաղաքացի է բերման ենթարկվել: