Լրահոս
Հասարակական
12:35
16.05.22
175

Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel Astra-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ Opel-ի

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում  Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 15 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ՝ Opel մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթահահ խումբը, ովքեր արձանագրել են Opel Astra-ի վարորդի մահը։  

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և մյուս Opel-ի վարորդի ինքնությունը։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։