Լրահոս
Քաղաքական
13:20
16.05.22
191

Վանեցյանի որդու մեքենան տուգանային հրապարակ են տարել. ավտոերթը՝ 5 ուղղություններից

Հանրապետության 5 ուղղություններից է այսօր սկսել Դիմադրության շարժման ավտոերթը: Օդակայանի մոտից տուգանային հրապարակ են տարել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու մեքենան, պատճառաբանելով, որ մեքենայի վրա լուսաձայնային ազդանշաններ կան, ինչը անթույլատրելի է:

Հաղթանակի կամրջի մոտից նաև վարորդների են բերման ենթարկել: «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանները տուգանային հրապարակ են տարել մեքենաներ, նաև՝ դանդաղ վարելու համար: