Լրահոս
Միջազգային
13:02
16.05.22
462

18-ամյա երիտասարդը 10 մարդու է սպանել Ամերիկայի սուպերմարկետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Միացյալ Նահանգների Բուֆալո քաղաքում 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել սուպերմարկետում, սպանել 10 մարդու: Հանցագործը սպանությունները նկարել ու տեղադրել է համացանցում: 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան մարդկանց սպանելով ներխուժում սուպերմարկետ, այնտեղ շարունակում հրաձգությունը: Նա եղել է զինվորական հագուստով և զրահաբաճկոնով: 

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հանցագործին: Հրաձիգին սպանության մեղադրանք են առաջադրել, հոդվածը ցմահ ազատազրկում է նախատեսում։ 

Հրաձգությունից առաջ երիտասարդը հրապարակել է 106 էջանոց մանիֆեստ՝ նացիստական սև արև նշանով, որը նաև ուկրաինական «Ազով» գումարտակի խորհրդանիշներից մեկն է: Նա հայտարարել է, որ հակասեմիտ է և սպիտակ ռասայի գերազանցության կողմնակից։