Լրահոս

2022-06-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետն ուղղաթիռով թռավ՝ ծնունդը նշելու
    Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 46 տարեկան: Մեզ պատմեցին, որ մոտ 30 րոպե առաջ վարչապետն ուղղաթիռով մեկնել է Իջևանի Ենոքավան գյուղ` ծննդյան տարեդարձը նշելու նպատակով: Մեր տեղեկություններով` նա ունի նաև որոշ հյուրեր: Ոստիկանապետ Վահե Ղազարյանն է կնոջ` Լուսինեի հետ, Ղալումյան եղբայրներն են՝ իրենց ընտանիքների հետ միասին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/589b2af68e3e812f1839a4fa471eac44?fbclid=IwAR3w7uKnHCYW4a6rasDlw2nYeTQGgYGC87TBbq49DIyVdBpIVh2wW_O8wh8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    16:08
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ձեռք բերած արբանյակից ստացվող լուսանկարները կադաստրային քարտեզների ուղղման համար բավարար չեն․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
    Հայաստանի ձեռք բերած տիեզերական արբանյակից ստացվող լուսանկարներն օգտակար կլինեն գլոբալ վերլուծությունների համար, բայց կադաստրային քարտեզների ուղղման, սանտիմետրային ճշտությամբ կոորդինատների ստացման համար դրանք բավարար չեն։ Այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ «Այո՛, մենք մաքսիմալ փորձելու ենք օգտվել այդ արբանյակի մատակարարած տվյալներից գլոբալ վերլուծությունների համար` հողային ֆոնդեր և այլն, որտեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք կարգավորելու։ Իսկ եթե խոսքը վերաբերի բուն կադաստրային քարտեզների ուղղման համար օգտագործվող նկարներին, մենք դեռևս շարունակելու ենք օգտվել այլ տեխնոլոգիաներից, օրինակ` ինքնաթիռով նկարահանման մեթոդիկայից»,– ասաց Թովմասյանը։
    16:05
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Վանեցյանը վերադարձել է Եվրոպայից
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վերադարձել է Եվրոպայից, ուր մեկնել էր բուժման նպատակով։ Այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Հակոբյանն ասաց, որ Վանեցյանն արդեն իսկ միացել է «Դիմադրություն» շարժման պայքարին։ «Մենք ասել ենք, որ Հայաստան վերադառնալուն պես կմիանա քաղաքական պայքարին», - նշեց նա։ Վանեցյանի՝ Եվրոպա մեկնելու մասին հայտնի էր դարձել մայիսի 28-ին։
    16:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կրեմլը չի ​​հավատում Զելենսկիին, որ Կիևն ամերիկյան նոր զենքեր ստանալուց հետո չի հարձակվի Ռուսաստանի վրա. Պեսկով
    Մոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն ասել է, որ ամերիկյան գործողության երկարացված շառավիղով համազարկային կրակի հրթիռային համակարգեր ստանալու դեպքում Կիևը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չորեքշաբթի պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Ո՛չ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք Կրեմլը վստահում է Զելենսկու խոսքերին։ «Վստահելու համար պետք է ունենալ դեպքերի փորձ, երբ այդ խոստումները կատարվել են: Ցավոք սրտի, նման փորձ ընդհանրապես չկա»,- պարզաբանել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից նշյալ համակարգերի մատակարարումն Ուկրաինայում կրակի վրա յուղ լցնել է։ «Այստեղ ոչ մի նոր բան չկա, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները նպատակաուղղված և ջանասիրաբար յուղ է լցնում կրակի վրա, ԱՄՆ-ն, ակնհայտորեն, իսկապես մինչև վերջին ուկրաինացին պայքարելու է Ռուսաստանի դեմ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով:
    15:50
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բա աշակերտները չճանաչե՞ն Ադրբեջանի դրոշը, դա հո քարոզչությո՞ւն չէ․ Սևանի 4-րդ դպրոցի տնօրենը և ուսուցչուհին՝ դասարանում Ադրբեջանի դրոշի ներկայացման մասին
    Աշխարհագրության դասի ժամանակ եղել է Ադրբեջանի դրոշը՝ վրան խաչ քաշած, աշակերտների սեղաններին միայն Ադրբեջանի դրոշը չէ, որ տեղադրված է եղել, բոլոր պետությունների դրոշները կային։ Դա եղել է ամփոփիչ դաս, պարզապես նկարին նայելով մարդիկ կազմել են իրենց սեփական կարծիքը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Սևանի 4-րդ հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանը՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած աշխարհագրության ամփոփիչ դասին, որի ընթացքում մյուս երկրների թվում ներկայացվել է նաև Ադրբեջանի պատմությունը և դրոշը։ «Բա աշակերտները չճանաչե՞ն դրոշը։ Դասի անցկացման մտահաղացումը եղել է աշխարհագրության ուսուցչուհունը։ Դասի ավարտից հետո տվյալ աշակերտը պատռել է դրոշը, այս արձագանքից հետո երեխան իրեն մեղավոր է զգում։ Դա հո քարոզչությո՞ւն չէ, դաս է, գրքի մեջ կան այդ թեմաները»,- ասաց տնօրենը։ Հարցին՝ իր կարծիքով նման կերպով կներկայացվե՞ր արդյոք Հայաստանի պատմությունը Ադրբեջանի դպրոցներում և դասարանում կդրվե՞ր Հայաստանի դրոշը, Սվետլանա Մաթևոսյանը ասաց․ «Այո, կներկայացնեին, ես ինչքան գիտեմ Ադրբեջանում հայերեն լեզու են ուսուցանում դպրոցներում»։ Դիտարկմանը՝ արդյոք Սևանի 4-րդ հիմնական դպրոցը առաջին դպրոցն է Հայաստանում, որ նման կերպով ներկայացրել է Ադրբեջանի պատմությունը, Սվետլանա Մաթևոսյանը ասաց․ «Համամաձայն չեմ այդ մտքի հետ, դա դասի թեմա է, բոլոր դպրոցներում այդ դասերը անցնում են, պարզապես մարդկանց ինչպես հարմար է, այդպես ներկայացնում են»։ Սվետլանա Մաթևոսյանը նշեց նաև, որ տեղյակ չէ, թե համացանցում աղմուկ բարձրանալուց հետո ինչո՞ւ են ջնջվել դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարները և հրապարակումը։ Tert.am-ը զրուցեց նաև աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Հայրապետյանի հետ։ «Ոչ մի քարոզչություն չի եղել, եղել է հերթական դասը։ Երեխաները ներկայացրել են Հարավարևմտյան Ասիայի երկրների պատմությունը, Ադրբջանինը, Թուրքիայինը, Իրանինը, Վրաստանինը և այլն։ Նույնիսկ ինձ ասել են՝ ի՞նչ ձևով ներկայացնենք Ադրբեջանի մշակույթը, ասել եմ՝ ինչ մշակույթ ունեն, որ ներկայացնեք, աշխարհագրությունից ինչ անցել եք, դա ներկայացրեք։ Ես միշտ պատգամում եմ իմ աշակերտերին սովորեն թշնամու լեզուն»,- ասաց Լիլիթ Հայրապետյանը։ Անդրադառնալով հարցին՝ ազգակցական որևէ կապ ունի՞ ինքը ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ՝ հաշվի առնելով, որ տարածված քննադատությունների կոնտեքստում ներկայացվում էր նաև նրանց միջև եղած բարեկամական կապը, Լիլիթ Հայրապետյանը ասաց․ «Ես Քրիստինե Գրիգորյանի քեռակինն եմ, ինչ կապ ունի իմ դասի հետ Քրիստինե Գրիգորյանը։ Հեռու ինձանից, որ ինձ հետ մի բան պատահի, Քրիստինե Գրիգորյանը չի գա, որովհետև ժամանակ չունի և ազգակցական հարցերով զբաղվելու ժամանակ չունի»։ Հայրապետյանը նշեց, որ ամփոփիչ դասի՝ այդ ձևով անցկացման մտահաղացումը եղել է իրենը։ «Քանի որ ամփոփիչ կիսամյակային գրավորները հանվել են, նախարարությունից հրահանգ ենք ստացել՝ ուսուցիչը թող որոշի՝ ինչպես քննել աշակերտին, որ կիսամյակ փակի, մենք որոշել ենք այդկերպ անցկանել։ Ինչո՞վ է մեղավոր երեխան, որ վիճակահանությամբ իրեն ընկել է Ադրբեջանը»,- ասաց նա։ Հարցին՝ որքանո՞վ էր նատակահարմար Ադրբեջանի դրոշը տեղադրել դասի ընթացքում, Լիլիթ Հայրապետյանը ասաց․ «Բոլոր երկրների դրոշները եղել են, այդ դրոշը աշխարհագրության դասագքերում էլ կա ներկայացված»։ Հիշեցնենք, որ երեկ համացանցում քննադատություններ են սկսվել այն բանից հետո, երբ Սևանի 4-րդ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին լուսանկարներ աշխարհագրության դասի ժամանակ Ադրբեջանի պատմության ներկայացման և դրոշի տեղադրման հետ կապված։
    15:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հունիսի 1-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չինաստանի Սիչուանի հարավ - արեւմտյան նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ինչպես հետեւում Է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրությունից, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) Յաանի քաղաքային օկրուգի Լուշանի գավառում: Երկրաշարժի օջախը գտնվել Է 17 կիլոմետր խորության վրա: 17:03-ին (13:03-ին ) այդ նույն վայրում գրանցվել են 4,5 մագնիուդով կրկնական ցնցումներ: Յաանի քաղաքային օկրուգում, որի բնակչությունը 1,4 միլիոն Է, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:28
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բովանդակությունը՝ ըստ հայկական և ռուսական պաշտոնական էջերի
    Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրել են և Երևանը և Մոսկվան, բայց մի փոքր տարբերությամբ: Մասնավորապես, Կրեմլը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը պատմել է մայիսի 22-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած իր շփումների մասին։ Վարչապետի պաշտոնական էջը նշում է, որ Փաշինյանը ոչ թե պատմել է, այլ տպավորություններ է կիսել, և ավելացրել, որ մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով: Հայկական տարբերակում նաև գրված է, թե ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Սակայն նման հիշատակում չկա ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ միևնույն իրադարձություան վերաբերյալ պաշտոնակաան հաղորդագրությունները չեն համընկնում:
    15:22
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր երեխաներին պարտք ենք վերագտած ազգային արժանապատվություն. Արման Թաթոյան
    Մեր երեխաներին պարտք ենք վերագտած ազգային արժանապատվություն ու միասնական հասարակություն, իրավունքի գերակայությամբ ամուր պետություն, բոլորի իրավունքներն ու տարբերվող կարծիքը հարգող, վիրավորանքն իրական բացառող պետություն: Մեր երեխաներին պարտք ենք իրական գիտելիքահեն կրթություն ու գիտելիքն իրական գնահատող պետություն: Զօրուգիշեր բոլորս պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Հ.Գ. Երեխաների միջազգային օրն անցյալ տարվա` 2021թ. հունիսի 1-ին:
    15:18
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել իր բնակարանում
    Հունիսի 1-ին Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այո՛, (Էլոշվիլիի – ծանոթ. խմբ.) մահվան փաստը հաստատում ենք: Հարուցվել Է քերական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («Հասցնել ինքնասպանության»)»,- ասել Է ՆԳՆ-ի մամուլի ծառայության աշխատակիցը՝ հավելելով, որ Էլոշվիլիի մարմինը գտել են նրա սեփական բնակարանում: Բնակարանում, որտեղ հայտնաբերվել Է Էլոշվիլիի մարմինը, աշխատում են քրեագետ-փորձագետները: Մահվան պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Էլոշվիլին Թբիլիսիի փոխքաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է 2017 թվականից: 2012 – 2017 թվականներին նա աշխատել Է Էներգետիկայի փոխնախարար: Ամուսնացած Էր, ուներ երկու երեխա:
    15:12
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր երեխաները պաշտպանված կարող են լինել միայն ուժեղ Հայաստանում. Իշխան Սաղաթելյան
    Մեր երեխաները պաշտպանված կարող են լինել միայն ուժեղ Հայաստանում: Մենք այդ Հայաստանը անպայման կերտելու ենք մեր և մեր երեխաների համար։ Սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
    15:08
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    CPJ-ը կոչ է արել Վահագն Խաչատուրյանին չստորագրել լրագրողներին հավատարմագրումից զրկելու որոշումը
    Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պետք է ձեռնպահ մնա վավերացնել օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս պետական մարմիններին չեղարկել լրագրողների հավատարմագրումը, նշված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հաղորդագրության մեջ։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 25-ին հավանություն է տվել զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքում փոփոխություններին, որի համաձայն՝ պետական մարմինները կկարողանան դադարեցնել լրագրողների հավատարմագրումը, մինչդեռ նախկինում միայն լրատվամիջոցները կարող էին չեղարկել իրենց լրագրողների հավատարմագրումը պետական գերատեսչություններում: CPJ-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մտավախություն է հայտնել, որ իշխանությունները կարող են օգտագործել փոփոխությունները՝ արգելելու քննադատող լրագրողներին լուսաբանել խորհրդարանի նիստերը և կառավարության այլ իրադարձությունները: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո: «Լրագրողների հավատարմագրման կանոնակարգում կատարված վերջին փոփոխությունները մամուլի օրենսդրության միջազգային չափանիշներից Հայաստանի շեղվելու ամենաթարմ օրինակն են։ Հաշվի առնելով երկրի խիստ բևեռացված քաղաքականությունը և ընտրովի կիրառման ներուժը՝ այս փոփոխությունները մտահոգիչ են, - ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը: – Մենք կոչ ենք անում նախագահ Խաչատուրյանին ձեռնպահ մնալ փոփոխությունները վավերացնելուց և կոչ ենք անում իշխանություններին աշխատել մամուլի ազատության տեղական կազմակերպությունների հետ՝ բարեփոխելու լրատվամիջոցների վերաբերյալ վերջին սահմանափակող օրենքները»։ Օրինագծի հեղինակները՝ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու պատգամավորներ, չեն ընդունում, որ փոփոխությունները սահմանափակում են մամուլի ազատությունը: Նրանք խորհրդարանում հայտարարել են, որ միայն կոնկրետ լրագրողի հավատարմագրումը կարող է չեղարկվել, այլ ոչ թե լրատվամիջոցինն ամբողջությամբ։ Նաև, պատգամավորների պնդմամբ, լրատվամիջոցները կկարողանան փոխարինել ցանկացած լրագրողի, որի հավատարմագրումը դադարեցվել է: Նրանք նաև պատճառաբանել են, որ նման փոփոխությունն անհրաժեշտություն է, քանի որ «բազմաթիվ դեպքերում» լրագրողները սպառնացել ու վիրավորել են պատգամավորներին և «խոչընդոտել թե՛ պատգամավորների, թե՛ մյուս լրագրողների գործունեությունը»: CPJ-ի հետ զրույցում Մելիքյանն ասել է, որ թեև փոքրաթիվ լրագրողներ մեղավոր են ոչ պատշաճ վարքագծի համար, սակայն այդ հիմքով օրենքներ ընդունելը սխալ է, քանի որ իշխանությունները կարող են օրենքը օգտագործել որպես «ճնշման գործիք» լրագրողական համայնքի դեմ: «Այսօր պետական մարմինները կարող են դեմ լինել լրագրողների պահվածքին, իսկ հետագայում՝ թե ինչպես են լրագրողները լուսաբանում իրենց աշխատանքը»,- ասել Մելիքյանը։ Նա հավելել է, որ ըստ փոփոխության՝ լրագրողները կկարողանան բողոքարկել հավատարմագրման մերժման և դադարեցման մասին որոշումները դատարանների միջոցով, բայց պետք է դեռ տեսնել, թե ինչպես պետական մարմինները և դատարանները կկիրառեն օրենքը գործնականում: Մելիքյանը այս փոփոխությունը որակել է որպես Հայաստանում «լրատվամիջոցների ռեգրեսիվ օրինագծերի շղթայի վերջին օղակը»։ 2021թ. հուլիսին և հոկտեմբերին երկիրը քրեականացրեց վիրավորանքը և եռապատկեց վիրավորանքի և զրպարտության համար գոյություն ունեցող տուգանքները, նաև խորհրդարանն արգելեց լրագրողներին մուտք գործել օրենսդիր պալատ առանց նախնական թույլտվության և սահմանափակեց լրատվամիջոցների հարցազրույցները որոշակի տարածքներում: CPJ-ն էլեկտրոնային փոստով դիմել է Հայաստանի խորհրդարանին, նախագահի գրասենյակին և վարչապետի գրասենյակին՝ մեկնաբանությունների համար, սակայն որևէ պատասխան չի ստացել:
    15:05
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է. Ալեն Ղևոնդյան
    Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ադրբեջանը վերջին մոտ մեկ ամիսը (զուգահեռվում է ՀՀ ընդդիմության փողոցային գործողությունների ժամանակացույցի հետ) հետևողականորեն հաղորդագրություններ է տարածում իբրև հայկական կողմից, հատկապես Քելբաջարի հատվածում, հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում: Բացի նրանից, որ դա հիմնականում չի համապատասխանում իրականությանը, հարկ է նշել, որ սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է, որն իրենից ներկայացնում է հետևյալ սցենարը. եթե հայկական կողմը (տարբեր՝ այդ թվում արտաքին գործընկերների հորդորների ներքո) այնուամենայնիվ չի կարողանում գնալ Ադրբեջանի առաջ քաշած պայմանների լիարժեք ընդունմանը, Ադրբեջանը հրադադարի խախտման նման հաղորդագրություններով նախ ֆոն է ստեղծում, ապա մի օր կոնկրետ սադրանք է ձեռնարկելու ռազմական գործողություններ սկսելու արդեն բուն ՀՀ-ի նկատմամբ: Արցախում նրանք դա իրենց հավանաբար թույլ չեն տա, ռուսական էլեմենտը դեռևս կարողանում է որոշակիորեն զսպել նրանց: Սա բավական խելամիտ ու ռացիոնալ պլան է, քանի որ ադրբեջանական կողմի «հակառակորդ»-ը փաստացի նրա գործընկերն է, որը հետևողականորեն իր բանակն ու ռազմական կարողություններ չի զարգացրել, որ հավանաբար հետո, երբ պլանավորված հանձնումներ կատարվեն, հիմնավորի, թե բա չկարողացանք պահել հողը, որն իրականում չցանկացանք պահել է նշանակում: Սա լեգիտիմ հող հանձնելու երկրորդ արարի պլան է, որ ըստ ՀՀ-ի գործող իշխանության կոչվում է «խաղաղության դարաշրջան»: Առնվազն պետք է հասկանալ, որ Ադրբեջանը հստակ պատկերացում ունի իր ազգային շահերի մասին, ու երբ նրանք խոսում են Արևելյան Ադրբեջանի, իսկ պատմականորեն «Մեծ Ադրբեջանի» մասին, ի նկատի ունեն, որ այդ Ադրբեջանը մեծանալու է իրենցից արևմուտք գտնվող պետության հաշվին: Երբեք մի մոռացեք ստորև ներկայացված քարտեզը»։
    14:55
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը տեղում չէ»
    «Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը տեղում չէ», ծնողներին հայտնել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և խոստացել առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել Քյարամյանի հետ:
    14:45
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի հետ զրույցում Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի գործընթացին
    Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:
    14:39
    01.06.22
    Ավելին
  • Իրավական
    Զոհված զինվորների ծնողները պահանջում են ՔԿ-ից «պատերազմի գործերը» փոխանցել ԱԱԾ
    44-օրյա պատերազմի զոհերի ծնողները այսօր առավոտյան գնացել են Քննչական կոմիտե: Նրանց փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի Քննչական կոմիտեն ինքնաբացարկ հայտնի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված երկու քրեական գործերի քննությունից և դրանք փոխանցվեն Ազգային անվտանգության ծառայություն: Այսօր լրանում էր միջնորդության պատասխանի վերջնաժամկետը,, և որդիներ կորցրած մայրերը պահանջում էին հանդիպում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, որ իմանան, թե ինչ է որոշել կոմիտեն:
    14:30
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
    Հունիսի 1-ին, ժամը 10։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։
    14:20
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլը և նիկոլիզմը ոչնչացրեցին մեր երեխաների երազանքները․ Գեղամ Նազարյան
    Զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանը գրել է «Հունիսի 1։ Աբգարս, լուսանկարում պատկերված մյուս տղերքը, լուսանկարում չպատկերված հազարավոր տղերքը եւս փոքր են եղել, երազել, որ ունենան իրենց երեխաները։ նիկոլը եւ նիկոլիզմը ոչնչացրեցին մեր երեխաների երազանքները։ Այս տղերքը, այս հրաշքները ապրել էին ուզում, արարել, ամուսնանալ... նիկոլ ու նիկոլապաշտներ, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»։
    14:10
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները ձիուն տեղափոխել են «պլաշչադկա», բերման են ենթարկվել մի խումբ օշականցիներ
    Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ոստիկնության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Արտաշավան գյուղի բնակչից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Փարպի համայնքի բնակիչ Գեղամ Սմբատյանին պատկանող ձին, որը հանձնված է եղել Վանիկ Տոնոյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և մայիսի 27-ին Օշական գյուղից անասնագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Նորիկ Բաքոյանին և 44-ամյա Հարություն Կոշեցյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նաև «ԳԱԶ 33021» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բեռնված է եղել գողացված ձին։ Կայքի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ գողությունը կատարվել է Արտաշավան համայնքի վարչական տարածքում գտնվող սարից, և տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ձին արժե 150 հազար դրամ։ Ավտոմեքենան ձիու հետ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո ձին հանձնվել է տիրոջը։
    14:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Շուրջ 1,6 միլիոն փախստականներ են ժամանել Ռուսաստան Ուկրաինայից և Դոնբասից
    Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել Է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում Է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը: ՌԴ-ի տարածքում ժամանակավոր տեղավորման 66 կետերում գտնվում են ավելի քան 33 հազար հարկադիր տեղահանվածներ, ներառյալ 11 հազար երեխաներ: Փախստականների համար ՌԴ-ի կառավարության որոշմամբ կազմակերպված են նյութական օգնության միանվագ վճարումներ 10 հազար ռուբլու չափով: Վճարումների ընդհանուր գումարը կազմել Է 2 միլիարդ 736 միլիոն ռուբլի: Վճարումները շարունակվում են:
    13:50
    01.06.22
    Ավելին