Լրահոս
Աշխարհ
15:28
01.06.22
206

Չինաստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Հունիսի 1-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չինաստանի Սիչուանի հարավ - արևմտյան նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:

Ինչպես հետևում Է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրությունից, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին) Յաանի քաղաքային օկրուգի Լուշանի գավառում: Երկրաշարժի օջախը գտնվել Է 17 կիլոմետր խորության վրա: 17:03-ին (13:03-ին ) այդ նույն վայրում գրանցվել են 4,5 մագնիուդով կրկնական ցնցումներ:

Յաանի քաղաքային օկրուգում, որի բնակչությունը 1,4 միլիոն Է, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: