Լրահոս
Տարածաշրջան
15:50
01.06.22
180

Կրեմլը չի ​​հավատում Զելենսկիին, որ Կիևն ամերիկյան նոր զենքեր ստանալուց հետո չի հարձակվի Ռուսաստանի վրա. Պեսկով

Img default alt hy

Մոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն ասել է, որ ամերիկյան գործողության երկարացված շառավիղով  համազարկային կրակի հրթիռային համակարգեր ստանալու դեպքում Կիևը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարցին՝ արդյոք Կրեմլը վստահում է Զելենսկու խոսքերին Կրեմլի խոսնակը պատասխանել է՝ ո՛չ։

«Վստահելու համար պետք է ունենալ դեպքերի փորձ, երբ այդ խոստումները կատարվել են: Ցավոք սրտի, նման փորձ ընդհանրապես չկա»,- պարզաբանել է Պեսկովը։