Լրահոս
Իրավական
14:30
01.06.22
133

Զոհված զինվորների ծնողները պահանջում են ՔԿ-ից «պատերազմի գործերը» փոխանցել ԱԱԾ

 

44-օրյա պատերազմի զոհերի ծնողները այսօր առավոտյան գնացել են Քննչական կոմիտե: Նրանց փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի Քննչական կոմիտեն ինքնաբացարկ հայտնի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված երկու քրեական գործերի քննությունից և դրանք փոխանցվեն Ազգային անվտանգության ծառայություն:

Այսօր լրանում էր միջնորդության պատասխանի վերջնաժամկետը,, և որդիներ կորցրած մայրերը պահանջում էին հանդիպում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, որ իմանան, թե ինչ է որոշել կոմիտեն: