Լրահոս
Տարածաշրջան
13:50
01.06.22
173

Շուրջ 1,6 միլիոն փախստականներ են ժամանել Ռուսաստան Ուկրաինայից և Դոնբասից

Img default alt hy

Ուկրաինայից և Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել Է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում Է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

ՌԴ-ի տարածքում ժամանակավոր տեղավորման 66 կետերում գտնվում են ավելի քան 33 հազար հարկադիր տեղահանվածներ, ներառյալ 11 հազար երեխաներ: Փախստականների համար ՌԴ-ի կառավարության որոշմամբ կազմակերպված են նյութական օգնության միանվագ վճարումներ 10 հազար ռուբլու չափով: Վճարումների ընդհանուր գումարը կազմել Է 2 միլիարդ 736 միլիոն ռուբլի: Վճարումները շարունակվում են: