Լրահոս

2022-06-01
  • Արտաքին քաղաքականություն
    Կա՛մ վերադարձրեք փողը, կա՛մ տվեք F-35 կործանիչները. Թուրքիայի պահանջը՝ ԱՄՆ-ից
    Անկարան Վաշինգտոնից պահանջում է վերանայել F-35 կործանիչների մատակարարման ծրագիրը և վերջապես Թուրքիա ուղարկել դրանք: Հակառակ դեպքում Թուրքիան պահանջում է, որ Նահանգները վերադարձնի նախապես վճարված գումարը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
    18:15
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ լուրը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հայտնում են թուրքականա ԶԼՄ-ները: «Սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ խորությամբ։ Մենք մաքրելու ենք Թել Ռըֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է Էրդողնը։
    18:08
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետական կարևոր մարմիններն ակնհայտ կեղծ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածում Հայաստանի անունից. Վարդևանյան
    Մայիսի 31-ին Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ պետք է արձանագրել, որ նշվածը ուղիղ ու բացահայտ կերպով քաղաքական գործընթացներին միջամտություն է, հավաքների ազատությունը ձևաղեղելու, զրոյացնելու փորձ է, որի նպատակը, ենթադրվում է, շինծու քաղաքական հետապնդումների նոր շրջանի սկիզբ դնելն է: Օրվա իշխանությունները երբեք չեն սահմանափակվել ապօրինի քրեական գործերի հարուցմամբ, կալանավորումներով, ահաբեկման մթնոլորտ ստեղծելով: Դրա հաստատումն է տասնյակ մեր Հայրենակիցների ամեն գնով, ապօրինի կալանավորումները: Միաժամանակ խնդրո առարկա հայտարարությունը իրավական աբսուրդի, իրադարձություններ հորինելու նոր նշաձող է: Հայտարարության մեջ թիրախավորելով Դիմադրության շարժման կազմակերպիչներին և արժանապատիվ քաղաքացիներին վերագրվում են իբր գործողություններ որոնք մեծ երևակայության դեպքում էլ իրականության հետ նվազագույն աղերս չունեն: Օրինակ հայտարարության մեջ նշվում է «Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք»։ Նման կարևոր կառույցի կողմից նման նախադասությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման կոչ, հայտարարություն կամ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, այսինքն սուտ է, այլ նաև հակասում է հենց նույն կառույցի հայտարարության մեկ այլ պարբերությանը ու առհասարակ խաղաղ հավաքի նպատակին։ Մեկ այլ պարբերությամբ նշվում է «հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները» այսինքն արդեն Հավաքի կազմակերպիչները վերածվել են «ուղղորդողի» և պարզ չէ ինչպես վերջնական որակում է օգտագործվում՝ զանգավածային անկարգությունների մասնակիցներ։ Կրկին պետք է նշել, որ այս պարբերությունը ևս չի համապատասխանում իրականությանը, կեղծ է, սուտ է։ Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կամ սպասվում են արդեն լայնորեն տարածված ոստիկանական ցուցմունքների հիման վրա քրեական հարկադրանքի միջոցներ կամ այլ միջոցներով պատմվածքներ կարելու օրվա իշխանությունների ձեռագիրը: Չնայած դրանք ապացուցողական որևէ նշանակություն իրավական պետությունում չեն կարող ունենալ, այս պնդումը հիմնավորվում է թե ներպետական և թե ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, բայց նորություն չէ, որ այդ սկզբունքներն այլևս ոչնչացվում են: Հատկանշական է ու ցավոք ոչ զարմանալի, որ նույնիսկ չնչին հիշատակում ոստիկանական ապօրինությունների, սադրանքների, բռնությունների, քաղաքացիների մարմնական վնասվածքների վերաբերյալ առկա չէ: Ցավալիորեն վերջին տարիներին սովորական է դարձել, որ պետական կարևոր մարմիններն ակնհայտ կեղծ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածում և այդ ամենը կատարվում է Հայաստանի Հանրապետության անունից։ Դրա հիմնական պատճառը իրավապահ մարմինների քաղաքականացումն է, որի արդյունքում գործադիրի ցանկությունների սպասարկումը դարձել է հստակ կանոն: Չնայած այս ամենին, որքան էլ դժվար է հիմա դա պատկերացնել յուրաքանչյուր իրավապահ, առավելևս կառույցի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, գիտակցի իր կոչումը՝ չուրանա այդ ամենին։
    18:07
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան դիմելու է ՄԱԿ-ին երկրի անվանումը փոխելու հարցով
    Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներում «Turkey» անվանումը «Türkiye» անվանմամբ փոխարինելու պահանջով, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ Պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում «Made in Turkey”-ի փոխարեն կօգտագործվի «Made in Türkiye» արտահայտությունը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում պետք է օգտագործվի «Türkiye» անվանումը և իրենք գրավոր դիմում կներկայացնեն դրա համար։ Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:
    18:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կատարի նախկին արքայադստերը մահացած են գտել իր անկողնում՝ Իսպանիայի հարավում գտնվող տանը
    Կատարի 46-ամյա նախկին արքայադստերը մահացած են գտել իր անկողնում՝ Իսպանիայի հարավում գտնվող տանը, «News.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է AP-ը։ Կասիա Գալանիոյին մահացած են գտել կիրակի առավոտյան Մալագա նահանգի Մարբելյո քաղաքում գտնվող իր բնակարանում, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանները տուն են գնացել այն բանից հետո, երբ Գալանիոյի դուստրերից մեկը Ֆրանսիայից զանգահարել եւ ասել է, որ մայրը չի պատասխանում իր զանգերին, հայտնել է մամուլի քարտուղարը: Ոստիկանները տուն են մտել բնակարանային համալիրի դռնապանի օգնությամբ եւ Գալանիոյին հայտնաբերել են անկողնում մահացած՝ առանց բռնության նշանների: Գալանիոն ամերիկյան քաղաքացիություն ունի։ Դիահերձումը ցույց կտա մահվան պատճառը։ Ֆրանսիական Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Գալանիոն ամուսնացած է եղել Կատարի էմիրի 73-ամյա հորեղբոր՝ Աբդելազիզ բեն Խալիֆա Ալ Թանիի հետ։ Նրանք երեք զավակ ունեն, եւ երկար ժամանակ պայքարում էին նրանց խնամակալության համար։ Գալանիոն իր նախկին ամուսնուն մեղադրել էր իր դուստրերից մեկի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ամուսինը հերքել էր այդ մեղադրանքը։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ երեխաներն ապրում են հոր հետ՝ Փարիզում։
    17:50
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինայի առաջին տիկնոջ հայտարարությունից հետո Զախարովան առաջարկել է շքանշան տալ Զելենսկու 9-ամյա որդուն և կնոջը
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում կոչ է արել շքանշան տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 9-ամյա որդուն։ Այսպես, նա մեկնաբանել է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ բրիտանական Daily Mail պարբերականի հարցազրույցը, որում կինը պատմել էր, որ որդին Ուկրաինայի առաջնորդին ռազմական խորհուրդներ է տալիս: «Daily Mail. Վլադիմիր Զելենսկու 9-ամյա որդին Ուկրաինայի առաջնորդին ռազմական խորհուրդներ է տալիս. Սա արժանիքների շքանշան է։ Ընդորում երկուսը (շքանշան)՝ որդուն և կնոջը: Ո՛չ, երե՛ք՝ մեկն էլ Daily Mail-ին»,- գրել է Զախարովան։ Հիշեցնենք, որ առաջին տիկին Ելենա Զելենսկայան պատմել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որդին՝ Կիրիլը, հոր հետ քննարկում է, թե ինչ է կատարվում երկրում և խորհուրդներ տալիս նրան ռազմական հարցերի վերաբերյալ։ Առաջին տիկնոջ խոսքով՝ իր իննամյա որդին խորհուրդ է տալիս Զելենսկին, թե ինչ զինտեխնիկա գնել, և գնահատում է Ուկրաինային տրամադրվող արտաքին օգնությունը։ «Նա մեծացող քաղաքագետ է, ամեն ինչ գիտի, մեզ ռազմական խորհուրդներ է տալիս, հորը խորհուրդ է տալիս, թե ինչ գնենք, ինչ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ պետք է գնենք, ինչի պակաս ունենք, որ երկրներն են մեզ վատ օգնում, որ երկրներն են մեզ լավ օգնում։ Նա ռազմական փորձագետ է, նրա հետ կարելի է ամիսներով խոսել»,- ասել է նախագահի կինը։
    17:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ շախմատիստուհին հաղթել է Աբու Դաբիում կայացած կայծակնային շախմատի մրցաշարում
    Հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանը հաղթել է Աբու Դաբիում կայացած կայծակնային շախմատի մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
    17:30
    01.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Արարատի մարզպետը «չի ուզում կամերաների տակ զրուցի»
    Արարատի մարզպետը ընդունել է Արտաշատի ավագանու 4 անդամի, բայց հրաժարվել է ասել, թե ինչ է կարծում՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում, թե ոչ: Սեդրակ Թևոնյանը պահանջել է, որ ավագանու անդամները անջատեն հեռախոսի տեսախցիկները:
    17:25
    01.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ազովի ծովում նավարկությունն անվտանգ է. Ռուսաստանի ՊՆ
    Մարիուպոլում ռազմական գործողություններից հետո առաջին անգամ բեռնատար նավը դուրս է եկել քաղաքի նավահանգստից: Այն ռուսական ռազմանավերի ուղեկցությամբ է շարժվել: Ազովի ծովի շրջակայքը, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ամբողջությամբ ականազերծված է, նույնիսկ քաղաքացիական նավերն արդեն կարող են անվտանգ նավարկել:
    17:15
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միշելի հայտարարության յուրաքանչյուր բառ քննարկվել ու համաձայնեցվել է Փաշինյանի ու Ալիևի հետ. Ղազինյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. Կրկին անգամ վերահաստատում եմ, որ մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում էր ալիև-փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հակահայկական բոլոր կետերին փաշինյանը տվել է իր համաձայնությունն ինչպես այդ հանդիպման ընթացքում, այնպես էլ իր հանրային ելույթներում: Այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ու միտքը քննարկվել ու համաձայնեցվել է փաշինյանի ու ալիևի հետ: Եվրոպական խորհրդի մամուլի գրասենյակի կողմից այսօր տարածած հայտարարությունը, որում փորձ է արվում սրբագրել մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունները, հետևանք է Հայաստանում և Արցախում տեղի ունեցած անհամաձայնության ու բողոքի չընդհատվող հուժկու ակցիաների: Մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի . . .
    17:05
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Երկիր ենք կորցնում, էսօր Արցախ է, վաղը Գյումրի է լինելու». Շիրակի մարզպետը «մարզպետարանում չէ»
    Դիմադրության շարժումը այսօր ակցիաներ է արել մարզերում: Շիրակի մարզպետարանի մոտ ակտիվիստները սպասել են, որպեսզի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, կամ մեկ այլ ներկայացուցիչ, դուրս գա և դիրքորոշում հայտնի Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Սակայն ակցիայի մասնակիցներին ասել են, որ մարզպետը մարզպետարանում չէ, իսկ փոխմարզպետները չեն ցանկացել հանդիպել:
    17:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են, բերել Վանաձոր և գցել Հայքի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են, բերել Վանաձոր և գցել Հայքի հրապարակում
    16:55
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչև պաշտոնյա դառնալը Գնել Սանոսյանը «սոված չի մեռել», այլ ստացել է 40 հազար դրամ աշխատավարձ
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 1-ին ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև իր ստացած պարգևավճարներին: Նա մասնավորապես, ասել է. «Ժողովուրդ ջան, ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչև նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես»: Ներկայիս շատ պաշտոնյաներ են նշում, որ իրենք նախկինում ավելի բարձր աշխատավարձ են ստացել, ավելի բարեկեցիկ կյանքով են ապրել, հիմա իրենց զոհաբերում են և ծառայում հայրենիքին: Անդրադառնանք կոնկրետ Գնել Սանոսյանին: Պաշտոնական վիճակագրությամբ՝ նա նախկինում եղել է աշխարհագրության ուսուցիչ, ապա դասախոս: 2018-ի մայիսին նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ: Ըստ պաշտոնյանների եկամուտների պետական ռեգիստրի տվյալների՝ պաշտոնը ստանձնելիս իր հաշվին Սանոսյանը ունեցել է 1,100,000 դրամ և 90 000 ռուբլի, աշխատավարձի չափը նշված է եղել 41,650 դրամ: Հետագա տարիներին Սանոսյանը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, հիմա արդեն դարձել է նախարար: Ըստ վերջին՝ 2020 թվականի տարեվերջին ներկայացրած հայտարարագրի՝ Սանոսյանի եկամուտները կազմել են 618,857 դրամ բանկային հաշվին, իսկ կանխիկ ունեցել է 1,800,000 ՀՀ դրամ և 70,000 ռուբլի: Մեկ տարվա աշխատավարձի չափը կազմել 10,671,809 դրամ:
    16:50
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը կքննվի դռնբաց
    Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու և պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն այսուհետ կշարունակվի դռնբաց նիստում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, բավարարել է բողոքաբեր Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ գործի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացնելու վերաբերյալ։
    16:45
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ-ադրբեջանական հանձնաժողովների առաջին հանդիպումը նախարար Սանոսյանը գնահատում է «կառուցողական»
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառուցողական է գնահատում սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը: Դրան մասնակցել է նաև նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Նախարարը ցավում է, որ կառուցողական հանդիպումից հետո ադրբեջանցիները հայ զինծառայողի են սպանել՝ խաթարելով գործընթացը: Չնայած դրան՝ կարծում է՝ պետք է շարունակել շփումները: Սանոսյանը չգիտի, թե երբ է նախատեսված երկրորդ հանդիպումը, չի կարող պատասխանել նաև այն հարցին, թե արդյո՞ք անկլավների հարց քննարկվում է:
    16:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մուշի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել
    Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում մայիսի 26-ին Շիրակի գյուղերից մեկում հայտնաբերվեց ու Մուշի բաժին բերման ենթարկվեց 58-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին հայտնեց, որ իր տան խորդանոցում պահում է մարիխուանա: Խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և ծխախոտի 83 դատարկ գլանակ: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը պատրաստել է անցած տարի՝ վայրաճ կանեփի թփերից: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
    16:35
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրահայտ ռեփեր 50 Cent-ը սոցցանցերում ողջունել է իր հայ երկրպագուներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հանրահայտ ռեփեր 50 Cent-ը սոցցանցերում ողջունել է իր հայ երկրպագուներին և հիշեցրել հուլիսին Երևանում կայանալիք իր համերգի մասին։ «Բարև Հայաստան, ի՞նչ նորություն կա, անհամբեր սպասում եմ իմ ելույթին Հայաստանում։ Բաց չթողեք»։
    16:29
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդիկ երգիչը համերգից հետո մահացել է
    Հնդիկ երգիչ Կրիշնակումար Կուննաթը, որը հայտնի է KK մականունով, մահացել է Կալկաթա քաղաքում ելույթ ունենալուց հետո։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ 53-ամյա երգչի մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Ինչպես գրում է Times of India-ն, համերգի ժամանակ Կուննաթն իրեն վատ է զգացել։ Շոուից հետո նա բողոքել է, որ շատ ցուրտ է և ցանկանում է վերադառնալ հյուրանոց։ Իր սենյակում կատարողը կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ արձանագրել են նրա մահը։ Կուննաթը ծնվել է Դելիում 1968 թվականին։ Նա իր կարիերան սկսել է ռադիոյով գովազդային երգեր կատարելով, այսպես կոչված, երաժշտական ​​ջինգլեր։ 1999 թվականին նա թողարկել է «Pal» ալբոմը, որը մեծ հաջողություն է ունեցել Հնդկաստանում: KK-ն երգել է տարբեր լեզուներով, ներառյալ հինդի, բենգալերեն, թամիլերեն, ասամերեն, թելուգու, կաննադա, մալայալամ, մարաթի և գուջարաթի:
    16:20
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի մարզում թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաներից մեկի տունը. տարել են խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսանդր Մարկոսյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և գողություն կատարել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/01/1214745/
    16:10
    01.06.22
    Ավելին