Լրահոս
Միջազգային
15:22
01.06.22
246

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բովանդակությունը՝ ըստ հայկական և ռուսական պաշտոնական էջերի

Img default alt hy

«Yerevan.Today»-ը գրում է․

«Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրել են և Երևանը և Մոսկվան, բայց մի փոքր տարբերությամբ:

Մասնավորապես, Կրեմլը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը պատմել է մայիսի 22-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած իր շփումների մասին։

Վարչապետի պաշտոնական էջը նշում է, որ Փաշինյանը ոչ թե պատմել է, այլ տպավորություններ է կիսել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:

Հայկական տարբերակում նաև գրված է, թե ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին:

Սակայն նման հիշատակում չկա ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ միևնույն իրադարձություան վերաբերյալ պաշտոնակաան հաղորդագրությունները չեն համընկնում»: