Լրահոս
Աշխարհ
15:12
01.06.22
154

Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել իր բնակարանում

Img default alt hy

Հունիսի 1-ին Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո՛, (Էլոշվիլիի-ծանոթ. խմբ.) մահվան փաստը հաստատում ենք: Հարուցվել Է քերական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («Հասցնել ինքնասպանության»)»,- ասել Է ՆԳՆ-ի մամուլի ծառայության աշխատակիցը՝ հավելելով, որ Էլոշվիլիի մարմինը գտել են նրա սեփական բնակարանում:

Բնակարանում, որտեղ հայտնաբերվել Է Էլոշվիլիի մարմինը, աշխատում են քրեագետ-փորձագետները: Մահվան պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Էլոշվիլին Թբիլիսիի փոխքաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է 2017 թվականից: 2012-2017 թվականներին նա աշխատել Է Էներգետիկայի փոխնախարար: Ամուսնացած Էր, ուներ երկու երեխա: