Լրահոս
Հասարակական
16:05
01.06.22
192

Հայաստանի ձեռք բերած արբանյակից ստացվող լուսանկարները կադաստրային քարտեզների ուղղման համար բավարար չեն․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Img default alt hy

Հայաստանի ձեռք բերած տիեզերական արբանյակից ստացվող լուսանկարներն օգտակար կլինեն գլոբալ վերլուծությունների համար, բայց կադաստրային քարտեզների ուղղման, սանտիմետրային ճշտությամբ կոորդինատների ստացման համար դրանք բավարար չեն, ԱԺ-ում 2021թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Այո՛, մենք մաքսիմալ փորձելու ենք օգտվել այդ արբանյակի մատակարարած տվյալներից գլոբալ վերլուծությունների համար` հողային ֆոնդեր և այլն, որտեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք կարգավորելու։

Իսկ եթե խոսքը վերաբերի բուն կադաստրային քարտեզների ուղղման համար օգտագործվող նկարներին, մենք դեռևս շարունակելու ենք օգտվել այլ տեխնոլոգիաներից, օրինակ` ինքնաթիռով նկարահանման մեթոդիկայից»,- ասել է Թովմասյանը։