Լրահոս
Քաղաքական
16:00
01.06.22
321

Արթուր Վանեցյանը վերադարձել է Եվրոպայից

Img default alt hy

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վերադարձել է Եվրոպայից, ուր մեկնել էր բուժման նպատակով։ Այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Հակոբյանը նշել է, որ Վանեցյանն արդեն իսկ միացել է «Դիմադրություն» շարժման պայքարին։

«Մենք ասել ենք, որ Հայաստան վերադառնալուն պես կմիանա քաղաքական պայքարին»,- ասել է նա։

Վանեցյանի՝ Եվրոպա մեկնելու մասին հայտնի էր դարձել մայիսի 28-ին։