Լրահոս
2022-06-01
-
ԺամանցԱղքատ ձկնորսը պատահաբար հազվագյուտ ձուկ է բռնել ու միլիոնատեր դարձելՊակիստանցի աղքատ ձկնորսը հանկարծ հարստացել է այն բանից հետո, երբ պատահաբար հազվագյուտ ձուկ է բռնել, հայտնում է ProPakistani-ն: Ինչպես պատմել է տղամարդը, ինքը ձկնորսություն է անում Արաբական ծովում՝ Գվադար շրջանի ափին։ Երբ ցանցը հանել են, պարզվել է, որ նրա որսը ձուկ է, որին տեղացիներն անվանում են սուվա։ Այն հանդիպում է Օմանի ծոցի ջրերում, սակայն՝ շատ հազվադեպ, եւ շատ թանկ արժի։ Որսի քաշը կազմել է 48,5 կիլոգրամ։ Հաջողակ ձկնորսը պատմել է, որ երբ վերադարձել է ափ, ձկան շուրջը հսկայական բազմություն է հավաքվել։ Պակիստանցին հրճվանք է ապրել՝ մտածելով, որ վերջապես կազատվի աղքատությունից։ Տղամարդն աճուրդի է հանել սուվան ու միլիոնատեր դարձել՝ վաստակելով ավելի քան 10 միլիոն պակիստանյան ռուփի։Ավելին12:0001.06.22 -
ՏարածաշրջանՈւկրաինան օրական ունենում է 60-100 զոհ և մոտ 500 վիրավոր․ ԶելենսկիՈւկրաինանյի ամենօրյա մարտական կորուստները կազմում են մոտ 60-100 սպանված զինվոր և 500 վիրավոր։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ուկրաինայի արևելքում իրավիճակը շատ ծանր է։ Մենք ամեն օր 60-ից 100 զինվոր ենք կորցնում և մոտ 500 մարդ վիրավորվում է մարտում»,- ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիները երկրի արևելյան հատվածում «պահում են պաշտպանական գիծը», իսկ Խարկովի մարզում՝ «հակահարձակվում և ճնշում գործադրում»։ Նա նաև ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ զիջել իր տարածքները, սակայն դրանց հետ կապված դժվարությունները կարելի է քննարկել։ «Մենք պատրաստ չենք զիջել մեր տարածքներից որևէ մեկը, քանի որ սա մեր անկախությունն է, մեր ինքնիշխանությունը, բայց կան որոշակի դժվարություններ, որոշ տարածքների հետ կապված մանրամասներ, այդ դժվարությունները կարելի է քննարկել»,- ասել է Զելենսկին։ Փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապառազմականացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»: Ինչպես հայտարարել են ՊՆ-ում, ռուսական բանակը մարտի վերջին կատարել է առաջին փուլի հիմնական խնդիրները՝ զգալիորեն կրճատել Ուկրաինայի մարտական ներուժը։ Գերատեսչությունում գլխավոր նպատակը Դոնբասի ազատագրումն էր։Ավելին11:5001.06.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին11:4001.06.22 -
ՔաղաքականՉխանգարել ո՞ր բանակցողին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»լեն Սիմոնյանն ասում է, որ ինքը չի կարող հայտարարել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է՝ ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ Թերևս առանց գիտակցելու՝ Ա. Սիմոնյանը բավականին անհարմար վիճակում դրեց Ն. Փաշինյանին, ըստ էության՝ նրան մեղադրելով պաշտոնավարման տարբեր փուլերում չկշռադատված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացքի մեջ գտնվող բանակցությունների փուլում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը որևէ կերպ չէ՞ր խանգարում ընթացող բանակցություններին: 26 տարվա բանակցային գործընթացը մերժելը և տարիների ընթացքում կատարված հսկայածավալ դիվանագիտական աշխատանքը զրոյացնելը՝ ասելով, թե «ես սկսում եմ իմ կետից», չէ՞ր խանգարում բանակցային գործընթացին: Բոլոր վերջին հրապարակային ելույթներում Փաշինյանն ինքնամոռաց կերպով հայ ժողովրդին համոզում է, թե Արցախը վաղուց Ադրբեջանի կազմում է. սա փաստի առաջ չի՞ կանգնեցնու՞մ թե´ բանակցողին, թե թե՛ ընդհանուր գործընթացը։ Մադրիդյան սկզբունքները համառորեն նսեմացնելը, դրանց չեզոքացմանն ուղղված գործունեությունը (սկզբունքներ, որոնք այս պահին, ըստ էության, միակ փրկօղակն են մեզ համար և միջնորդների համար արձանագրված պարտավորությունը), չե՞ն խանգարում բանակցային պրոցեսին: Մինչ Ալեն Սիմոնյանը փորձում էր դիվանագիտական պատասխաններ հորինել, վարչապետ Փաշինյանը բյուջետային քննարկման ժամանակ ասում է. «Արցախի ամբողջ կոմունալ ծախսերը փակում է Հայաստանը»։ Արդյոք սա ակնարկ չէ՞ Արցախը որպես հայության հետ ոչ մի կապ չունեցող առանձին մի միավոր դիտարկելուն, արդյո՞ք սա հայկական լյումպենի վրա ազդելու փորձ չէ՞։ Վերը նշված հայտարարությունները կարելի՞ է որակել որպես ներազգային թշնամանքի և ազգամիջյան ատելության կոչ: Սեփական կոպիտ սխալների պատճառով բանակցությունները տապալելուց և պատերազմ բերելուց հետո, Հադրութը, Շուշին և բազմաթիվ գյուղեր թշնամուն հանձնելուց, խաղաղ երկիրը «վարի տալուց» հետո, 30 տարի ստեղծված բանակը սխալ որոշումների արդյունքում կազմաքանդ անելուց հետո կարելի՞ է գլուխ գովալ արցախցու կոմունալները մարելու փաստով: Դա նույնն է, որ ծնողը երեխային ծեծելուց, մանկատուն հանձնելուց և որբության մատնելուց հետո գլուխ գովա, թե կոնֆետ է տվել: Ումի՞ց պետք է կոմունալ վերցնեիր, տուն-տեղ, գյուղ-քաղաք, ամուսին, երեխա կորցրած արցախցու՞ց։ Թուրքական տանկից 100 մ հեռավորության վրա ապրող արցախահայի՞ց։ Սեփական աշխատասենյակը կարմիրբերետավորների ամբողջական դիվիզիայով փակողը ինչպե՞ս է թշնամուն դեմ դիմաց ապրող արցախցիներին կոչ անում՝ ապրել թշնամու դրոշի և հսկողության ներքո: Դա օգնո՞ւմ է «թե´ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացին»։ Գուցե օգնում է, եթե որպես բանակցող ի նկատի ունենք Ալիևին, իսկ «ընդհանուր գործըթնացի» տակ՝ մեզ թելադրվող ստորացուցիչ և տարրական անվտանգություն չապահովող պայմանները։Ավելին11:3501.06.22 -
ՀասարակականՋրահեղձ եղած 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել էՄայիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/01/1214723/Ավելին11:3001.06.22 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված 82-ամյա Ռոբեսպիերը 6 օր անց հիվանդանոցում մահացել էՄայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 82-ամյա Ռոբեսպիեր Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:Ավելին11:2501.06.22 -
Աշխարհ9-ամյա ամերիկուհին ողջ է մնացել կատվառյուծի հարձակումից հետո9-ամյա ամերիկուհին ողջ է մնացել կատվառյուծի հարձակումից հետո: Կատվառյուծը հարձակվել է աղջկա վրա, երբ նա իր ընտանիքի հետ հանգստանում էր Վաշինգտոն նահանգում, GoFundMe-ում գրել է նրա հորեղբայր Ալեքս Մանցեւիչը։ Նրա գրառումը ներկայացնում է իր զարմուհու կադրերը առաջ եւ հետո, վերջին լուսանկարը, որտեղ նա անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում՝ դեմքի վրա քերծվածքներով եւ կապտուկներով: «Նա հիվանդանոց է տեղափոխվել մարմնի վերին եւ դեմքի տարբեր վնասվածքներով»,- գրել է Մանցեւիչը։ Երեխային երկար վիրահատել են, նա դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։Ավելին11:2001.06.22 -
ԻրավականԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թագուհի ԹովմասյանԿառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ անկնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի և լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Գրության մեջ մասնավորապես նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ Աժ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի արդյունքում ունենք տուժած քաղաքացիներ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 և 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել: Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետև փորձել են բերման ենթարկել նաև YerkirMedia.am կայքի խմբագիր՝ Վահե Սարգսյանին: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է և հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել և դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ: Եւս մեկ անգամ կարևոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի և վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին: Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար»:Ավելին11:1501.06.22 -
ԱշխարհՄեքսիկայում գիտնականները հայտնաբերել են մայաների առեղծվածային 1500-ամյա քաղաքըՄեքսիկայի Յուկատան թերակղզու Մերիդայի մոտ գտնվող շինհրապարակում հայտնաբերվել են մայաների հին քաղաքի ավերակները՝ պալատներով, բուրգերով եւ հրապարակներով։ Ենթադրվում է, որ VI-IX դարերում այստեղ ապրում էր մոտ 4 հազար մարդ։ Քաղաքը գիտնականներին հայտնի է որպես Քսիոլ, որը մայաների լեզվով նշանակում է «Մարդու ոգի», հայտնում է Daily Mail-ը: Ճարտարապետական առումով քաղաքն ունի Պուուկ Մայա ոճի առանձնահատկություններ, որոնք տարածված էին Յուկատանի հարավում։ Մոտակայքում գիտնականները հայտնաբերել են մեծահասակների եւ երեխաների գերեզմաններ, որոնց թաղել են օբսիդիանի եւ կայծքարից պատրաստված գործիքներով, ծիսական ընծաներով եւ այլ գերեզմանային իրերով: Այստեղ հայտնաբերվել են նաեւ գործիքներ, որոնք օգտագործվել են քաղաքը կառուցելու համար։ Հնագետները Քսիոլի գոյության մասին իմացել են 1980-ականներին, սակայն հետազոտական աշխատանքները սկսվել են ընդամենը երեք տարի առաջ, եւ առաջին շենքերը հայտնաբերվել են անցյալ սեզոնի վերջում:Ավելին11:1001.06.22 -
ԱշխարհԻրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվելԻրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել։ Մոսուլի մեծ ջրամբարից ակտիվորեն ջուր է դուրս բերվում, ինչը հանգեցրել է նրան, որ ջրի մակարդակն աստիճանաբար նվազել է , եւ հնագույն քաղաքը բացահայտվել է։ Բանն այն է, որ ամբարտակը, որը հանգեցրել է հեղեղման, կառուցվել է դեռ 80-ականներին՝ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք։ Այդ ժամանակ Իրաքը էլեկտրաէներգիայի խիստ կարիք ուներ, ուստի նախագիծը հնագիտական հետազոտություն չէր նախատեսում, ինչի արդյունքում շատ հնագույն հուշարձաններ հեղեղվեցին ջրով։ Շնորհիվ այն բանի, որ ջուրը կարող է նորից բարձրանալ, հնագետներն աշխատել են հնարավորինս արագ տեմպերով։ Նրանց հաջողվել է կազմել քաղաքի բավականին մանրամասն քարտեզը եւ կատարել բազմաթիվ կարեւոր բացահայտումներ։Ավելին11:0501.06.22 -
ԺամանցՏղամարդը վիճակախաղով 10 մլն դոլար է շահել, իսկ հետո հայտնվել է ճաղերի հետևումԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Լելանդ քաղաքի բնակիչը վիճակախաղում խոշոր շահումից մի քանի տարի անց հայտնվել է բանտում սիրելիի սպանության համար, գրում է «Լենտա․ռու»-ն։ Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 54-ամյա Թոդ Հիլին՝ 23-ամյա Կիոնա Գրեմի սպանության մեղադրանքով։ Նշվում է, որ 2017 թվականի օգոստոսին տղամարդը շահել է տասը միլիոն դոլար՝ գնելով ակնթարթային վիճակախաղի տոմս։ 23-ամյա Գրեմը 2020 թվականի հուլիսի 20-ից համարվում էր անհետ կորած։ Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ Տեսախցիկների կադրերը ցույց են տվել, որ վիճակախաղի հաղթողը միակ մարդն է, ով եղել է հանգուցյալի հետ սենյակում։ Հիլը խոստովանել է սիրեցյալի սպանությունը։ Նա իր գործողությունները բացատրել է խանդով։ Ըստ նրա՝ ընկերուհին նամակներ է գրել այլ տղամարդկանց, երբ միասին հյուրանոցում են եղել։Ավելին11:0001.06.22 -
ԱշխարհԼուվրը մտադիր է դատի տալ տղամարդուն, ով տորթը էր նետել «Մոնա Լիզա»-ի վրաԼուվրը պատրաստվում է դատի տալ վանդալին, ով տորթ էր նետել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավի վրա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Այժմ 24-ամյա տղամարդը գտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկները պետք է եզրակացություն տան և նրա նկատմամբ կալանք կիրառելու հնարավորության մասին որոշում ընդունեն։ Լուվրում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել մայիսի 30-ի առավոտյան։ Հարձակվողը թանգարան է այցելել կեղծամով և անվասայլակով։ Նա փորձել է կոտրել նկարը պաշտպանող զրահակայուն ապակին, ապա դրա վրա տորթ է նետել և հատակին վարդի թերթիկներ շաղ տվել։ Տղամարդու խոսքով, այս կերպ նա ցանկացել է պաշտպանել աշխարհը։Ավելին10:5501.06.22 -
ԱշխարհՊայթյուն Չինաստանի ռեստորաններից մեկում. կա 1 զոհ, 13 վիրավորՉինաստանի կենտրոնական մասում՝ Հունան նահանգի Չանշա քաղաքի ռեստորաններից մեկում, հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, 13-ը՝ ստացել վնասվածքներ: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 6.30-ին (Երևանի ժամանակով 2.30-ին) բրնձի լապշայի մատուցմամբ հայտնի ռեստորանում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Այցելուների նման մեծ թիվը բացատրվում է նրանով, որ Չինաստանում նախաճաշը սկսվում է 5.30-ից: Կատարվում է հետաքննություն, տեղի ունեցածի պատճառները պարզվում են:Ավելին10:5001.06.22 -
ՄիջազգայինՍպիտակ տունը պատրաստվում է հայտարարել Ուկրաինայի համար 700 միլիոն դոլարի ռազմական օգնության մասինՀունիսի 1-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային 700 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության 11-րդ փաթեթի տրամադրման մասին: Այն ներառում է MLRS հրթիռային համակարգեր, ռադիոտեղորոշիչ ռադարներ, օդային հսկողության մի շարք ռադարներ, Javelin համակարգեր, հակատանկային զենքեր, լրացուցիչ հրետանի, արկեր, ինչպես նաև ուղղաթիռներ, զրահատեխնիկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նոր տեխնիկան հնարավորություն կտա ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի ներսում գտնվող առանցքային թիրախներին, ինչպես նաև կօգնի հակահարված տալ ռուսական առաջխաղացմանը: Հրթիռային համակարգերն ուկրաինական բանակը կօգտագործի «ուկրաինական տարածքում ռուսական ուժերի առաջխաղացումը հետ մղելու համար, բայց դրանք չեն օգտագործվի ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ», նշել է աղբյուրը: «Եվ քանի որ հակամարտությունը զարգանում է, մենք կշարունակենք մեր օգնությունը հարմարեցնել ամենահրատապ կարիքներին», – հայտարարել է նա:Ավելին10:4501.06.22 -
ՀասարակականՓրկարարները 6 օձի անվտանգ տարածք են տեղափոխելՄայիսի 31-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս և Սյունիքի մարզի Սյունիք գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 լորտու և 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին10:4001.06.22 -
ԱրցախԴուք մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն եք․ Գեղամ ՍտեփանյանՍիրելի՛ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Դուք մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն եք, հասարակության փոքրիկ, բայց մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով օժտված անդամները։ Հասարակության ու պետության վաղվա լիարժեք քաղաքացին ձևավորվում է այսօրվա երեխայի համար լիարժեք մանկության ապահովման միջոցով, և այս գործում պարտավորություն ու պատասխանատվություն ենք կրում բոլորս. ծնողները, պետական մարմինները, հանրության մյուս անդամները։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կետրոնում պահել երեխաների իրավունքների պաշտպանությունը երեք մակարդակներում. որպես անհատ, ընտանիքի և համայնքի անդամ՝ միտված նրանց բնականոն զարգացման ապահովմանը՝ առաջնորդվելով միայն ու միայն երեխայի լավագույն շահով։ Վերջին պատերազմը, ցավոք սրտի, մեր փոքրիկներին էլ ստիպեց ականատես լինել կյանքի դժվարագույն դրվագներին, ապրել տարբեր բացասական զգացողություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ տեղահանված ընտանիքների երեխաներին նոր միջավայրում լիարժեք ինտերգրելու ուղղությամբ։ Համոզված լինելով, որ հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը՝ ՄԻՊ-ը ոլորտի խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնում է ներքին և միջազգային հարթակներում։ Մանկությունը գունեղ է, ջերմ ու լուսավոր, որի մասին հիշողությունները ժպիտներ են առաջացնում կյանքի բոլոր փուլերում։ Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երեխաների ջերմացնող ու ապրեցնող ժպիտները միայն ավելանան մեր բոլորի կյանքում։ Գեղամ Ստեփանյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանԱվելին10:3901.06.22 -
ԱշխարհՄեքսիկայում փոթորիկը 10 մարդու կյանք է խլելՄեքսիկայում «Ագաթա» փոթորկի պատճառով 10 մարդ է մահացել: Եվս 20 մարդ անհետ կորել է: Տարերային աղետի հարվածը բաժին է ընկել հարավային Օահակա նահանգին, հայտնում է Milenio թերթը: Փոթորիկն իր հետ բերել է հեղեղումներ ու սողանքներ: Ներկայում բանակը, ազգային գվարդիան և փրկարարները փնտրում են ողջ մարդկանց և տուժածների: Փոթորիկները հազվագյուտ չեն Մեքսիկայի համար: «Ագաթան» ձևավորվել է մի քանի օր առաջ և արդեն կորցնում է ուժը:Ավելին10:3501.06.22 -
ՀասարակականԿիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Nissan Teana-ն ու Nissan Sentra-ն, կա վիրավորԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Teana և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին10:3001.06.22 -
ՀասարակականԻմ աղջիկը վախկոտ չէր, գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մասինԴատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա, Երեւան քաղաքի դատախազի «պրինցիպն է»: Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին: Նա Aravot.am-ին պատմեց, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը. «Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել: Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկ ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն: Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ դեպքի վայրի կողքում բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարց ու փորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկ չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»: Անդրադառնալով պնդումներին, թե եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար: Այս բոլորը պատահական չեմ ասում, բայց արի ու տես վթարից առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է, չի կողմնորոշվել: Ու հիմա այն կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցույց տամ՝ արդյո՞ք այդ մարդը չի խանգարում ազատության մեջ լինելով»:Ավելին10:2001.06.22