Լրահոս

2022-06-29
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Գեղադիր գյուղում
    Հունիսի 29-ին, ժամը 12։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
    13:52
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարևանի բնակարանից բջջային հեռախոս գողացած անձը ձերբակալվել է
    Հունիսի 19-ին Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկում բնակարանի դուռը կողպված չէր եղել. օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էին տուն և հյուրասենյակի պահարանից գողացել տանտիրոջ բջջային հեռախոսը: Կատարվածի մասին ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ օր անց: Տուժողը փորձել էր իր ուժերով գտնել հեռախոսը հափշտակողին, և երբ ջանքերն ապարդյուն էին անցել, հունիսի 20-ի գիշերը դիմել էր ոստիկանություն: Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումները ժամեր անց արդյունք տվեցին. օպերատիվ տվյալ ստացվեց, որ գողությունն արել է տուժողի 56-ամյա հարևանը: Հունիսի 20-ի առավոտյան նա բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
    13:46
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Բրիտանիան որոշել է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին դեֆիցիտի դեպքում
    Financial Times թերթը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին սուր դեֆիցիտի դեպքում։ Երկրի գազատրանսպորտային համակարգը միացված է Նիդերլանդներին և Բելգիային: Ըստ պարբերականի՝ Թագավորության նման քայլը սպառնում է խաթարել միջազգային համագործակցության միտումը էներգետիկ ոլորտում։ Այս առնչությամբ եվրոպական գազային ընկերությունները Մեծ Բրիտանիային կոչ են արել չընդհատել ԵՄ-ի հետ համագործակցությունը, քանի որ Թագավորության անջատումը Նիդերլանդներին և Բելգիային միացնող գազատարներից կարող է հակառակ արդյունքն ունենալ հենց Բրիտանիայի համար։
    13:40
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոսկվայի կենդանաբանական այգում բնակվող կարմիրգրքյան կուղխերի ընտանիքում ձագուկներ են հայտնվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի կենդանաբանական այգում բնակվող կարմիրգրքյան կուղխերի ընտանիքում ձագուկներ են հայտնվել։ Նրանք գարնանն են ծնվել և մինչ այժմ թաքնվում էին իրենց որջում։ Միայն վերջերս է մայրը նրանց թույլ տվել որջից դուրս գալ։
    13:34
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մադրիդում կայացել է Էրդողանի և Մակրոնի փակ հանդիպումը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 29-ին Մադրիդում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։ Իսպանիայի մայրաքաղաքում բանակցությունները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Հունիսի 29-ի երեկոյան նախատեսվում է նաև Թուրքիայի ղեկավարի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
    13:28
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով
    Երևան քաղաքում՝ հունիսի 29-30-ին, հուլիսի 01-02-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսիս 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 01-04-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի:
    13:22
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունը մինչև իր նպատակների իրականացումը. Պոլյանսկի
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամկետների մասին և հայտարարել, որ այն կշարունակվի մինչև նպատակների իրականացումը։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկն էլ ընդգծել է՝ Մոսկվան շահագրգռված է Դոնբասի շուտափույթ ազատագրմամբ։ Դիվանագետի խոսքով՝ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և հասնելու է իր նպատակներին։
    13:16
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Վայոց ձորի մարզային վարչության ստորաբաժանումներում
    Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Արդյունավետ էր Ջերմուկի բաժնի ծառայողների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Ջերմուկի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ականանետի ականի, իսկ Եղեգնաձորի բաժնում՝ «Իժ» հրացանների կամավոր հանձնման դեպքեր։ «Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։
    13:10
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ջոնի Դեփը չի վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին
    «E News»-ի փոխանցմամբ՝ Դերասան Ջոնի Դեփը չի վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին։ Արտիստի ներկայացուցիչն այս թեմայի վերաբերյալ լուրը հորինվածք է անվանել։ Ջոնի Դեփը նույնպես բազմիցս հայտարարել է, որ չի վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին։
    13:05
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. Արցախի ԱԻՊԾ
    Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են 2022 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական: Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:
    13:00
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հունիսի 28-ից 29-ը բացահայտվել է հանցագործության 57 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, խարդախության, ընտանեկան բռնության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու ու ծեծի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման և ծանր վիրավորանքի՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, սպանության սպառնալիքի ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:55
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է
    ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Ուսումնասիրությունը փաստել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման տենդենց: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում: Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14 վարչական վարույթ: Այս տվյալները վկայում են, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ: Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ Գլխավոր դատախազությունից հաղորդում է ներկայացվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է, որպես լիազոր պետական մարմին, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ: Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների խստիվ պահպանման, արտանետումների մաքրման և հսկողության սարքավորումների շահագործման, բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման պահանջների պահպանման, կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:
    12:50
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կրեմլը մեկնաբանել է Ջոնսոնի այն հայտարարությունը, որ «Պուտինը պատերազմ չէր սկսի Ուկրաինայում, եթե կին լիներ»
    Կրեմլը հեգնանքով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի այն հայտարարությանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ չէր սկսի Ուկրաինայում, եթե կին լիներ։  ՌԻԱ «Նովոստի»-ի հարցին՝ թե ինչպես է Կրեմլը գնահատում Ջոնսոնի խոսքերը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է՝ ծերուկ Ֆրոյդն կենդանության օրոք կերազեր հետազոտությունների նման օբյեկտի մասին։
    12:45
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա իմ անձի դեմ արված որոշում է, որովհետև ես Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ. Վահե Հակոբյան
    News.am-ը գրում է․ Հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինձ հեռացնելով՝ իշխանությունը չի կարող կասեցնել իրենց դեմ ուղղված իմ պայքարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով իրեն պաշտոնազրկելու՝ իշխող խմբակցության սկսած գործընթացը: «Սա դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումն է, երբ այն պաշտոնական դառնա, ես հայտարարություն կանեմ: Ամեն դեպքում ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետեւ ՔՊ-ն եւ իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են: Սա կոնկրետ իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես միշտ կոպիտ եմ արտահայտվել այս իշխանության հասցեին ու Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ: Իրենք մտածում են, թե այս քայլով ինձ կդնեն անելանելի վիճակում, կտխրեցնեն, բայց չարաչար սխալվում են: Այդ պաշտոնն իմ երազանքը չէր: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնեմ, թե՝ ոչ, մանդատ ունենամ, թե՝ ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ»,- նշեց Վահե Հակոբյանը: Վահե Հակոբյանի խոսքով՝ եթե իր պաշտոնազրկումը տեղի ունենա, իշխող խմբակցություն չի անտեսի Դոնթի բանաձեւ: «Բաբկեն Թունյանը, որպես նախագահի տեղեկալ, կվարի նիստերը, իրենք էլ նախագահի պաշտոնում որեւէ մեկին չեն ընտրի: Իրենք անում են շատ ավելի վատ բաներ, ինչի մեջ մեղադրում էին նախկիններին: Դաշտում ցանկանում են մնալ միայն իրենք, բարի երթ եմ մաղթում»,- հավելեց Հակոբյանը: Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 28-ին, իշխող խմբակցություն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել:
    12:40
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հուլիսի 1-ին՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք
    Հուլիսի 1-ին ժամը 19։30 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրության» շարժման համաժողովրդական հանրահավաքը։ «Դավաճանների այս իշխանությունը շարունակում է երկիրը թշնամուն հանձնելու քաղաքականությունը։ Մենք պետք է դիմադրենք թշնամու և Նիկոլի օրակարգին՝ հեռացնելով չարիքի այս իշխանությանը։ Դրա համար մեզ պետք է համառություն, միասնություն և աննահանջ պայքար։Սա է մեր ժողովրդի գլխավոր խնդիրը, որը միասին լուծելու ենք»։
    12:35
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանը և ԱՄՆ-ն Կատարում սկսում են միջուկային գործարքի անուղղակի բանակցություններ
    Իրանն ու ԱՄՆ-ն, ամենայն հավանականության, պատրաստ են անուղղակի բանակցություններ սկսել Կատարում, որոնց նպատակն է փրկել համաշխարհային տերությունների հետ Թեհրանի կնքած միջուկային համաձայնագիրը, հայտնում է Al Arabiya-ն: Պետական Tehran Times-ը տեղադրել է հյուրանոցի նախասրահում Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Կանիի լուսանկարը Կատարում Իրանի դեսպան Համիդրեզա Դեհղանիի հետ: Թերթը նշում է, որ Բաղերի Կանին բանակցությունների վերսկսման նպատակով է գտնվում Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Բանակցություններից առաջ Կատար է ժամանել նաև Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբ Մալլին: Դոհայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Մալլին հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլրահման Ալ Թանիի հետ՝ քննարկելու «Իրանի հետ խնդիրները լուծելուն ուղղված համատեղ դիվանագիտական ջանքերը», սակայն հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել իր այցի մասին: Չնայած բանակցություններ անցկացնելու պատրաստակամությանը՝ Իրանի միջուկային ծառայության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանը սկսել է առաջավոր ցենտրիֆուգների նոր կասկադ տեղադրել իր ստորգետնյա Ֆորդո օբյեկտում: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը ծրագրում է հարստացնել ուրանը 166 առաջավոր IR-6 ցենտրիֆուգներից բաղկացած նոր շղթայի միջոցով:
    12:25
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը փակ է բեռնատարների համար. Թերեք գետը նորից վարարել է
    Լարսում նորից արտակարգ իրավիճակ է: Ըստ վրացական աղբյուրների՝ կրկին վարարել է Թերեք գետը, հեղեղել Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը: Երկուշաբթի գիշերը Վրաստանի կողմից վերաբացված ճանապարհը երեկ նորից փակվել է՝ առատ տեղումների պատճառով: Այդ հատվածով կարող են երթևեկել միայն թեթև մարդատար մեքենաները:
    12:20
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ է ասում, որ մենք չունենք ռեսուրս՝ մեր երկիրը վերականգնելու․ «Այլընտրանքային նախագծեր» խումբ
    Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկվել են ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որևէ բարդ հարցից, հարգում ենք միմյանց տեսակետները, չենք վիրավորում և չենք փառաբանում որևէ մեկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձևակերպել լուծումներ։ Չորս ամիսների ընթացքում ունեցել ենք 40-ից ավել մասնակիցներ, որոնց անվանական ցանկը կուզեինք ներկայացնել. Էլինար Վարդանյան, Արթուր Վանեցյան, Արմեն Գևորգյան, , Վահե Հովհաննիսյան, Սաթիկ Սեյրանյան, Դավիթ Հարությունյան, Արամ Վարդևանյան, Կարեն Վրթանեսյան, Արտակ Զաքարյան, Բագրատ Եսայան, Աննա Գրիգորյան, Թևան Պողոսյան, Հրանտ Մելիք-Շահնազարյան, Տիգրան Աբրահամյան, Ռուբեն Մելքոնյան, Արման Աբովյան, Ռուբեն Կարապետյան, Հրաչ Ռոստոմյան, Արթուր Խաչիկյան, Կարեն Ճշմարիտյան, Միքայել Մելքումյան, Թադևոս Ավետիսյան, Հարություն Մնացականյան, Ավետիք Չալաբյան, Արգիշտի Կիվիրյան, Ստեփան Դանիելյան, Ավետիք Իշխանյան, Ռոբերտ Հայրապետյան, Շաքե Իսայան, Գառնիկ Գևորգյան, Կարեն Քոչարյան, Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Ռոբերտ Հայրապետյան, Ալեքսանդր Կոչուբաև, Վահագն Մելիքյան, Վլադիմիր Մարտիրոսյան, Գագիկ Մինասյան, Իվետա Տոնոյան, Սպարտակ Սեյրանյան։ Ո՞վ է ասում, որ մենք չունենք ռեսուրս՝ մեր երկիրը վերականգնելու, չունենք ռեսուրս՝ արժանապատվություն վերականգնելու, հարևանների հետ բանակցելու, լուրջ-ժամանակակից պետություն կառուցելու։ Սա ընդամենը չորս ամսվա մեր հյուրերի ցանկն է։ Առնվազն 2-3 նմանատիպ անվանացանկ ուղղակի չենք հասցրել հրավիրել, և նրանք մեր հյուրը կլինեն առաջիկայում։ Այսինքն՝ ունենալ 150-200 հոգանոց հրապարակային գործիչների, մասնագետների, փորձ ու գիտելիք ունեցողների՝ բավականին տպավորիչ ցանկ ու ասել, թե «գործողներին ումո՞վ փոխենք», առնվազն ծիծաղելի է։ Ի դեպ՝ գործողների մեջ էլ կան ճիշտ պայմաններում լավ աշխատանքի ունակ մարդիկ։ Խնդիրը ճիշտ պայմաններ ստեղծելն է։ Մենք պետք է դադարենք լիդերներ հորինել կամ լիդերների սպասել։ Ռեսուրս չե՞ն ամեն քննարկումից հետո մեզ գրող, զանգող, առաջարկներ ու առարկություններ ունեցող մտահոգ քաղաքացիները, թե՞ ռեսուրս չեն փայլուն երիտասարդները, ովքեր երկու ամիս է՝ պայքարի մեջ են, իսկ ոմանք՝ արդեն բանտերում։ Ռեսուրս չե՞ն բազմաթիվ հոգևոր հայրերը, ովքեր ամեն օր, ամենադժվար պահերին մնում են մարդու կողքին՝ իրենց խորհրդով, օգնությամբ, հորդորով, նվիրումով։ Եթե մենք սպասում ենք, որ լուսնից կիջնեն ինչ-որ նոր հայեր, ովքեր ուշքի կբերեն մեր պետությունը, չարաչար սխալվում ենք. չեն գալու, չեն փրկելու։ Մենք մարդկային լուրջ ռեսուրս ունենք՝ առաջ գնալու, անցյալը վերաիմաստավորելու, անցյալի սխալներն առանց բարդույթների նշելու, այս մղձավանջից դուրս գալու ու հետպատերազմյան վերելք ունենալու համար։
    12:15
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եթե Պուտինը կին լիներ, Ուկրաինայում նման պատերազմ չէր սկսի. Ջոնսոն
    ZDF-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է՝ եթե Ռուսաստանը կին նախագահ ունենար, նա պատերազմ չէր սկսի Ուկրաինայում: «Եթե Պուտինը կին լիներ, ես պարզապես չեմ կարծում, որ նա նման պատերազմ սկսեր։ Կարծում եմ ՝ կռիվը «թունավոր առնականության» արդյունք է»,- ասել է Ջոնսոնը և կոչ արել, որ ավելի շատ կանայք զբաղեցնեն ղեկավար պաշտոններ:
    12:10
    29.06.22
    Ավելին