Լրահոս
2022-06-29
-
ԻրավականԻգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2022թ. մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Այսպես՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Ի.Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին12:0329.06.22 -
Շոու բիզնեսՊիեռ Նարցիսին վերջին հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել էՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Երգիչ Պիեռ Նարցիսին վերջին հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է՝ այս անգամ հունիսի 29-ից հունիսի 30-ը։ Արտիստի նախկին կինը բացատրել է, որ դա տեղի է ունեցել հանգուցյալի մոր և քրոջ նախաձեռնությամբ։ «Նրանց հետ դիվանագիտական զրույցներ ենք ունեցել, ընտանեկան զրույցներ, ամեն ինչ արել ենք բարձր, դեսպանատան մակարդակով։ Վերջնաժամկետը հինգշաբթի է, հինգշաբթի թույլ կտան հրաժեշտ տալ»,- ասել է Նարցիսի նախկին կինը և հավելել, որ հրաժեշտի արարողությունից հետո մարմինն անմիջապես Կամերուն կուղարկվի:Ավելին11:5729.06.22 -
ՍպորտՍուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչՀռոմում շարունակվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը իր առաջին երկու գոտեմարտերում բացահայտ առավելությամբ հաղթել էր լատվիացի և շվեդ ըմբիշներին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպել է ադրբեջանցի Նիհաթ Մամադլիի հետ: Ադրբեջանցու հետ Սուրենը ևս փայլուն է գոտեմարտել ու դարձյալ առավելության է հասել ժամանակից շուտ 9-1 հաշվով:Ավելին11:5329.06.22 -
ՍպորտԱլբերտ Վարդանյանը տուշե հնարքով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել բրոնզե մեդալՀռոմում շարունակվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը տուշե հնարքով հաղթել է թուրք մարզիկ Թալիփ Չիֆթչիին և դարձել է բրոնզե մեդալակիր: 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը ևս նվաճել է բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով շվեդ Ալգոտ Կաելմանին:Ավելին11:4229.06.22 -
ԻրավականԱղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ. հայտարարությունՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Աղվան Հովսեփյանը 30.05.2022թ․ առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Ի թիվս այլ հիվանդությունների՝ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբետիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։Ավելին11:3529.06.22 -
ԱրցախԱրցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտելԱրցախի ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել:Ավելին11:2529.06.22 -
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ն ժամը 10:00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:2029.06.22 -
ԱռողջապահականԿարո՞ղ է արդյոք լյարդը կառավարել ուղեղը և վարքագիծըՅեյլի համալսարանից նոր հետազոտությունը, որն անցկացվել է գերմանացի գիտնականների հետ համատեղ, ցույց է տվել, որ լյարդը կարեւոր դեր է խաղում մկների սննդային վարքագծի կարգավորման գործում: Մի շարք փորձերի միջոցով հետազոտական թիմը հայտնաբերել է այն շղթան, որով ուղեղն ու լյարդը շփվում են միմյանց հետ եւ կառավարում միմյանց։ Այդ զրույցի երկու հիմնական խաղացողներն են բջիջների խումբը, որը հայտնի է որպես ագուտի (AgRP) հետ կապված սպիտակուցի նեյրոններ, որոնք բնակվում են ուղեղի հիպոթալամուսում եւ լյարդի կողմից արտազատվող լիպիդի մի տեսակ, որը կոչվում է լիզոֆոսֆատիդիլխոլին (LPC): AgRP նեյրոնները, որոնք փոխազդում են գլխուղեղի կեղեւի հետ, անհրաժեշտ են սովի առաջացման համար: Բայց նրանք նաեւ փոխազդում են մարմնի այլ մասերի հետ, ինչպիսիք են լյարդը եւ ենթաստամոքսային գեղձը: Այս նեյրոնները կարեւոր դեր են խաղում մարմնի ճարպային պաշարներից լիպիդների ազատման գործում: Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ սովից հետո մկների մոտ ավելացել է LPA-ի մակարդակը: LPA մակարդակի բարձրացումն առաջացրել է ուղեղային կեղեւի նեյրոնների ակտիվության բարձրացում, ինչը սովից հետո առաջացրել է ախորժակի աճ: Եվ այս բոլոր ազդեցությունները կախված էին AgRP նեյրոնների գործառույթից։Ավելին11:1529.06.22 -
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում. ՊԵԿ2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն: Այդ կապակցությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը կոմիտեի վարչարարությունն ուղղվելու է այն ոլորտները (հարկ վճարողներին), որոնք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օբյեկտիվորեն ունեցել են հնարավորություն ապահովելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, սակայն փաստացի չեն կատարել: Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:Ավելին11:1029.06.22 -
ԱռողջապահականԻ՞նչ վտանգավոր հիվանդություններից կարելի է խուսափել լոլիկի շնորհիվ«URA.RU»-ի հետ զրույցում բժիշկ-էնդոկրինոլոգ, սննդաբան, նուտրիցիոլոգ Ալեքսեյ Կալինչևը հայտնել է, որ լոլիկը կանխարգելիչ միջոց է շագանակագեղձի, հաստ աղիի և կաթնագեղձի քաղցկեղների դեմ։ «Լոլիկները լիկոպին են պարունակում, բայց այդ նյութի զգալի քանակություն ստանալը քիչ հավանական է։ Ավելի հեշտ ու խելամիտ կլինի դա անել նուտրիցևտիկներից՝ հիմք ընդունելով լոլիկները։ Լիկոպինի էֆեկտները բազմազան են. դա հզոր կարոտինոիդ է, որն իջեցնում է շագանակագեղձի, հաստ աղիի, կաթնագեղձի քաղցկեղի, կաթվածի առաջացման հավանականությունը, կանխում է աթերոսկլերոզը, իջեցնում ցածր խտության լիպոպրոտեինների՝ խոլեստերինի հիմնական փոխանցողների մակարդակը»,- նշել է Ալեքսեյ Կալինչևը։ Բժիշկ-էնդոկրինոլոգի խոսքով՝ լոլիկի մեջ պարունակվող լիկոպիններն օգնում են նաև ուղեղի հիվանդությունների ժամանակ։ «Այն նվազեցնում է արյան մեջ երկար ժամանակ շաքարի միջին պարունակության մակարդակը երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ժամանակ, իջեցնում է անգիոտենզինի վերածող ֆերմենտի մակարդակը և նպաստում զարկերակային ճնշման իջեցմանը։ Ցուցված է ուղեղի հիվանդությունների՝ Պարկինսոնի, Ալցհեյմերի, Կորեյ Հենթինգտոնի հիվանդությունների դեպքում»,- հավելել է նա։Ավելին11:0729.06.22 -
ԱռողջապահականԿենդանիների հետ համատեղ ապրելը մարդկանց մոտ կարող է մահացու հիվանդություններ առաջացնել․ թունաբանՊրոֆեսոր, բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, թունաբան Միխայիլ Կուտուշովի խոսքով՝ կենդանիների հետ համատեղ ապրելը կարող է մարդկանց մոտ կարող է մահացու հիվանդություններ առաջացնել։ Ըստ նրա՝ կատուների հետ սերտ շփման դեպքում առաջանում է մակաբուծական, վիրուսային և բակտերիալ հիվանդություններով հիվանդանալու վտանգ Նա թվարկել է այն հիմնական հիվանդությունները, որոնք կարող են փոխանցվել կատուներից մարդկանց։ Դրանք են՝ կատաղություն, ռինգվիրոզ, հելմինտիազ, տոքսոպլազմոզ, կամպիլոբակտերիոզ, քլամիդիա, սալմոնելոզ, տուլարեմիա, տուբերկուլյոզ, լեպտոսպիրոզ և այլն։ Միաժամանակ Կուտուշովը հայտնել է, որ եթե կենդանին չհեռանա բնակարանից, որտեղ ապրում է, ապա այդ իվանդությունների փոխանցման ռիսկերը կնվազեն։Ավելին11:0329.06.22 -
ՀայաստանՏարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում. Տիգրան ԱբրահամյանՔանի գլխավոր շտաբից խոսեցին առաջնագծում աստիճանաբար պարտադիր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու հարցից, ապա մի քանի դիտարկում։ Առաջին, զինված ուժերում պայմանագրային անձնակազմի աստիճանաբար մեծացումը վերջին 2 տասնամյակում դրված օրակարգային հարց է եղել և ամեն տարի պայմանագրայինների թիվն աճել է։ Երկրորդ, տպավորություն կարող է ստեղծվել, որ այս քայլին գնում են, որովհետև պարտադիր ժամկետային զինծառայողները մարտական հերթապահություն արդյունավետ չեն իրականացնում։ Ես իմ աշխատանքային փորձից ասեմ, որ Պաշտպանության բանակում իմ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարտադիր ժամկետային զինծառայողները ոչ միայն արդյունավետ են մարտական հերթապահություն կրելիս, այլ մարտական այլ առաջադրանքներ կատարելիս։ Ինչպես դիվերսիաններ հետ մղելիս, այնպես էլ 2016 և 2020 թվականների մարտական գործողությունների օրերին, մեծ թվով ժամկետայիններ, պատերազմական տարբեր դրվագներում աչքի ընկան սխրանքներով։ Այսինքն՝ այստեղ հարցը պետք է լինի ոչ թե ժամկետայիններին պայմանագրայիններով մեխանիկորեն փոխելու և արդյունավետություն բարձրացնելու մոտեցումը, այլ այնպիսի մոդելների կիրառումը, որի դեպքում ժամկետայինը՝ իր տեղում, պայմանագրայինը՝ իր դիրքում, կլինեն առավելագույնը արդյունավետ։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ես դեմ եմ պայմանագրայինների թվի՝ առաջնագծում էական մեծացմանը, այլ կարծում եմ, որ մարտական հերթապահության կրման, զորքերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, հակառակ դեպքում համակարգը կամ չի գործի կամ կգործի նվազ արդյունավետությամբ։ Երրորդ, երբ նշվում է, որ պարտադիր ժամկետային անձնակազմն աստիճանաբար առաջնագծից դուրս է բերվելու՝ ակնարկ կա նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ։ Այս տեսանկյունից՝ ա) Մարտական դիրքում պետք է առավելագույն անվտանգություն ապահովել ոչ միայն ժամկետայինների, այլ պայմանագրայինների, այդ թվում՝ սպայակազմի համար։ բ) Մեր օրերում զուտ անհատական անվտանգության տեսանկյունից շատ հարաբերական է գնահատել առաջին խրամատը կամ նրանից 5, 10, 15 կմ հետ տարբեր զորատեսակների մշտական տեղակայման վայրերը, դիրքերը, հրամանատարական կետերը, կրակակետերը և այլն։ Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում։ 2016, 2020 թվականների պատերազմը ևս սա ապացուցել է։ Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, օրինակ՝ շատ ժամանակ թիկունքում, խորը թիկունքում Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր խոցումներ է իրականացրել, քան տարբեր զորամասերի պաշտպանության հատվածում։ Եվ այս տեսանկյունից, ասել, որ ժամկետայիններին հրաձգային ստորաբաժանումների կազմում մարտական հերթապահության չընդգրկելը անվտանգային խնդիր է լուծում, մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից։ Զինված ուժերում ցանկացած փոփոխություն պետք է դիտարկել համակարգային փոփոխությունների համատեքստում, որովհետև ցանկացած չհաշվարկված ծրագիր, փոփոխություն կարող է իր օղակում աշխատել, սակայն վնասել այլ օղակների բնականոն ծառայությունը։Ավելին10:5829.06.22 -
ՀայաստանՔարաթափում՝ Մովսես-Նորաշեն ավտոճանապարհինԱյսօր՝ ժամը 08։06-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մովսես-Նորաշեն ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ։ Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։Ավելին10:5629.06.22 -
ԱշխարհՏեխասում բեռնատարում մահացած միգրանտների թիվը հասել է 51-իMilenio TV-ի փոխանցմամբ՝ Տեխասում Մեքսիկայի հյուպատոս Ռուբեն Մինուտին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ Տեխաս նահանգում բեռնատարում շնչահեղձ եղած միգրանտների թիվը հասել է 51-ի: Ծանր վիճակում հիվանդանոցներում է գտնվում 13 մարդ: Սկզբում հաղորդվել է 46 զոհի մասին: Զոհերից առնվազն 27-ը մեքսիկացիներ են:Ավելին10:5229.06.22 -
Կոշ և Ուջան համայնքներում շչակներ են գործարկվելուՀունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: *** Հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի ՈՒջան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:Ավելին10:4829.06.22 -
ՀայաստանՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 21 ահազանգ է ստացվելՀունիսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արարատի մարզի Վեդի և Արտաշատ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին10:4729.06.22 -
Հասարակական«No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը պարզվել էՈստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է հունիսի 24-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «No problem» ավտոտեխսպասարկման կետում, տեղի ունեցած պայթյունի հետևանով հիվանդանոցներ տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Սևակ Իսրայելյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Խաչատուր Ալեքյանը, Արարատի մարզի բնակիչ՝ 48-ամյա Մովսես Քամարյանը, Երևանի բնակիչ՝ 65-ամյա Արա Խաչատրյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Դավիթ Հովհաննիսյանը։Ավելին10:4429.06.22 -
ԻրավականՈստիկանության պաշտոնատար անձինք են ձերբակալվել․ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվելՄամուլում տեղեկություն էր տարածվել, որ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Iravaban.net»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են։ «Ոստիկանության պաշտոնատար անձիք են ձերբակալվել, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։Ավելին10:4129.06.22