Լրահոս

2022-06-29
  • Արտաքին քաղաքականություն
    Շոլցը հորդորել է շարունակել բանակցությունները Պուտինի հետ
    NTV-ին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  «Ոչինչ համաձայնեցված չէ, սակայն անհրաժեշտ է խոսել միմյանց հետ, նույնիսկ եթե բոլորովին այլ կարծիքներ ունեք, սա ուղիղ եմ ասում։ Այս հարցում ես համաձայն եմ շատերի հետ»,- ասել է նա: Շոլցը հավելել է, որ բանակցությունները չեն օգնի այնքան ժամանակ, «քանի դեռ ՌԴ նախագահը չի հասկացել, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունը, դուրս բերել զորքերը և ճանաչել, որ Ուկրաինան ինքն է որոշելու իր ապագան»։
    10:38
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Հունիսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 1 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    10:36
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Լիճք բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
    10:34
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռումինիայում գրանցվել է կապիկի ծաղիկի երեք նոր դեպք
    Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի երեք նոր հաստատված դեպքի մասին: Վարակվածները 24, 33 և 38 տարեկան տղամարդիկ են՝ Բուխարեստից: «Նրանց առողջական վիճակը լավ է, նրանք մեկուսացման մեջ են՝ մեկը հիվանդանոցում, երկուսը՝ տանը: Էպիդեմիոլոգիական հետաքննություն է իրականացվում՝ պարզելու նրանց հետ ուղիղ շփման մեջ գտնված անձանց»,- «Աջերպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է անանուն աղբյուրը: Մինչ օրս Ռումինիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 9 դեպք:
    10:32
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել: «Iravaban.net»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցեր և տարածաշրջանային թեմաներ։ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ Թուրքիայի օդանավակայաններից մեկում ունեցած ճեպազրույցի ժամանակ Էրդողանը, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, նշել է, որ Բայդենն այսօր երեկոյան կամ վաղը հանդիպելու առաջարկ է արել, ինչին ինքը դրական է արձագանքել։
    10:28
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսի 1058 նոր դեպք է բացահայտվել
    Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, մահացել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Վերջին մեկ շաբաթում ապաքինվել է 646 մարդ։ Ընդհանուր իրականցվել է 63 404 կորոնավիրուսի թեստավորում, այդ թվում՝ 57 457-ը հակամարմինների, իսկ 5 847-ը՝ PCR:
    10:27
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի և 5 մարզերի տասնյակ հասցեներում հոսանքազրկում կլինի․ ՀԷՑ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր Արեշ 22փ. 94-117 սեփական տներ, 11:00-17:00 Աբովյան փ. 4/3, 4/4, 12, 19 շենքեր, Նալբանդյան փ. 3, 5, 7 շենքեր, Վարդանանց փ. 22 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճուղի 21/8, 29/26, 29/28, 33, 33/2, 35/1, 35/2, 35/20, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճուղի 27/12, 27/14, 27/15, 27/27, 29/36 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 4, Սունդուկյան փ. 1, 3, 3Ա, Բաղրամյան պող. 84/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 10Ա, 12Ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևաստոպոլյան փ. 67/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-62/1, Սեպուհի փ. 18-20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երասխ գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան Դուրյան, Օգոստոսի 23-ի, Օրբելի փողոցներ մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 14:00-16:00 Արմաշ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Բարձրունի, Մարտիրոս և Սերս գյուղեր, 11:00-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Հրազդան քաղաք՝ Չարենցի, Խանջյան, Երևանյան, Շինարարների փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սոլակ գյուղ մասնակի, Սոլակի «Շին Անդ» ՍՊԸ արևային կայան, 11։00-15։00 Կապուտան, Հատիս, Զովաշեն և Ջրաբեր գյուղեր, Ջրաբերի ավազի հանքեր, Մայակովսկի գյուղ և հարակից տարածքներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղերը մասնակի, 10։00-15։00 Ծաղկաձոր քաղաք մասնակի, «Ռիպա», «Կեչառիս», «Յուպիտեր» հանգստյան տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-15:00 Գեղամասար, Նորակերտ, Ավազան, Փոքր Մասրիկ, Արփունք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ալրաղաց, «Գեղամասար գյուղ մթերք արտադրություն» ՍՊԸ, 12։00–13։00 Գեղհովիտ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 12։00–15։00 Վերին Գետաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 13։15–14։15 Վաղաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները: Լոռու մարզում՝ 10:00-16:00 Ալավերդի քաղաք՝ Բաղրամյան, Սանահին կայարան թաղամասեր, Մարտի 8փ. 8 շենք, 11:00-17:00 Տաշիր քաղաք՝ 5-14 թաղամասեր, Երևանյան, Էրեբունի, Պուշկինի, Աբովյան, Դեմիրճյան, Գագարինի, Նաիրի, Կրուպսկայա, Շիրազի, Գետափնյա, Դպրոցականների, Լճափնյա, Օրջոնոկիձե, Արևային, Լատիշական փողոցներ և հիվանդանոց, Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի, Ծաղկաբեր, Սարահարթ, Գոգարան, Գեղասար, Շիրակամուտ, Կաթնաջուր, Նոր Պառնի, Սարալանջ, Լեռնավան, Ջրաշեն, Սարամեջ գյուղեր և Իտալական թաղամաս, Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ, Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա գյուղեր: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    10:24
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել
    Հունիսի 29-ին, ժամը 04:32-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս մարկետ»-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:01-ին: Այրվել են խանութի (40 քմ) կախովի առաստաղը (2 քմ), հագուստ և 21 քմ տարածքը ջերմահարվել է։
    10:21
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շենգավիթ վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու
    Հունիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, Շենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են շչակներ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
    10:19
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
    10:17
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արագածոտնի մարզպետը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով․ ամենայն հավանականությամբ, այսօր մարզպետի հերթական մտերիմը կնշանակվի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնում, մինչդեռ մայիսի կեսերին թեկնածուն մեկ անգամ կտրվել է պաշտոնի համար հայտարարված մրցույթից, բայց մեկ ամիս հետո դզել-փչել են, որ ամեն ինչ բարեհաջող անցնի։ Մի քանի օր առաջ նա անցել է գրավոր քննությունը, այսօր բանավորն է նշանակված։ Սերգեյ Մովսիսյանը որոշել է այդ պաշտոնին գործուղել իր համագյուղացուն՝ Գալուստ Թադեւոսյանին, որը նաեւ իր խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանի ազգականն է․ նա մարզպետի հայրենի Փարպի գյուղում շախմատի ուսուցիչ է եղել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հնարավոր է մարզպետը չմարսի կադրային այս փոփոխությունը, քանի որ նախկին պետը` Սեդա Ղուկասյանը, մոլի նիկոլական է եւ չնայած մարզպետի հորդորով ինքնակամ դիմում է գրել, սակայն անձամբ էր ստանձնում Փաշինյանի մարզային այցելությունների մասովկան ապահովելու գործը, ուստի չի բացառվում, որ նոր պետն առաջիկայում խնդիրներ ունենա»:
    10:11
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
    10:08
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    20 օր տարբերությամբ ասված մտքերը հակասում են իրար. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսանելի չէ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին դեռ երեք շաբաթ առաջ հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ գնահատելով սահմանին պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը: Ի տարբերություն Պապիկյանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց՝ Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ստեղծել, իսկ նոր պատերազմը, ըստ Փաշինյանը, մեր գլխին ամեն պահի կարող է պայթել: «Այս պահին սեղանի վրա, բացի այն, ինչ-որ հրապարակվել է, բացի դրանից, որեւէ այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։ Նրանք նոր պատերազմի լեգիտիմությունն են փորձում ձեւավորել։ Նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, թե երեք տարուց, թե երեսուն տարուց, դա ուրիշ խնդիր է», – ասում է ՀՀ վարչապետը: Փաշինյանի վերոնշյալ հայտարարութունը իրականում, հնարավոր է, ավելի շատ հասարակության ընդդիմադիր հատվածին զսպելու համար է, ասել է թե՝ ուղերձ է, «մեսիջ», որ եթե հայ հասարակությունը շարունակի դեմ արտահայտվել խաղաղության օրակարգին ու պայմանագրին, ապա Ադրբեջանը դրան պատերազմով կպատասխանի: Փաստ է, որ ո՛չ խաղաղության պայմանագիրը, ո՛չ նոր պատերազմը Հայաստանի շահերից չի բխում: Փաստ է նաեւ այն, որ Փաշինյանի ու նրա կաբինետի ներկայացուցչի՝ Պապիկյանի՝ 20 օրվա տարբերությամբ արված ե՛ւ պատերազմի, ե՛ւ խաղաղության մասին հայտարարություններն ակնհայտորեն սուտ են, քանի որ հակասում են միմյանց:
    10:06
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են
    «Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման ընթացքում հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին պատժելու պահանջներին ընդառաջ, դատախազությունը հաղորդագրություններ տարածեց, թե նյութեր են նախապատրաստվում, քրեական գործեր են հարուցվելու, բոլոր դեպքերը քննության են առնվելու։ Անգամ եվրոպական երկրների դեսպաններն ու Անդրեա Վիկտորինը հայտարարեցին, թե հորդորել են իշխանություններին՝ բոլոր այդ դեպքերը քննության առնել եւ պատժել մարդկանց՝ հավաքներ անելու սահմանադրական իրավունքին խոչընդոտող ոստիկաններին։ Այդ դեպքերից մեկը շատ մեծ աղմուկ առաջացրեց․ խոսքն այն մասին է, երբ կարմիր բերետավորը երկու ձեռքով խեղդում էր ցուցարարին։ Կադրում հստակ երեւում է, թե ով է խեղդողը, եւ ինչպես է երկու մատով փորձում շնչահեղձ անել իր զոհին։ Մինչ հասարակությունը սպասում է, որ բռնարար ոստիկանները կպատժվեն, իսկ այդ ցանկում առաջին տեղում պետք է լիներ հենց այս կարմիր բերետավորը, մենք տեղեկացանք, որ կոնկրետ այս դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Ոչ միայն քրգործն է փակվել, այլեւ խեղդելու այդ տեսարանից հետո Արթուր անունով կարմիր բերետավորի պաշտոնը բարձրացրել են․ նրան դարձրել են դասակի հրամանատար՝ որպես իշխանություններին լավ ծառայած ոստիկան եւ որպես օրինակ մյուս ոստիկանների համար։ Եվ նա իր ենթակայությամբ ծառայող ոստիկաններին սովորեցնում է, որ իր նման ծառայեն իշխանություններին։ Այնպես որ, պատրաստ եղեք՝ հաջորդ հանրահավաքներին խեղդող ոստիկանների քանակը կրկնակի ավելանալու է»:
    10:01
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորները՝ սամակատները, իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին: Թեեւ ինքնագլորները Երեւան են հասել դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից, բայց արդեն հասցրել են զայրույթ առաջացնել քաղաքացիների մոտ. երեւանյան փողոցներում այսօր անհնար է հանգիստ քայլել, զբոսնել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է մեկը ինքնագլորով ձեզ վրաերթի ենթարկել: Օրինակ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խիստ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել՝ նշելով, որ էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց միայն վերջին 3 ամսվա ընթացքում, դրանից հետո, սակայն, որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվում. երեւույթը որեւէ կառույցի կողմից վերահսկելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել՝ արդյոք նախատեսվում է առաջիկայում քաղաքում ուղիներ նախատեսել ինքնագլորների համար: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին. «Քաղաքապետարանը ինքնագլորների ներկրման հետ որեւէ առնչություն չի ունեցել, դա արվել է մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, հետեւաբար ոլորտի հետ կապված բոլոր կարգավորումները, հարցերը ձեզ պետք է տա պարեկային ծառայությունը կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը»: Ոստիկանությունից այս խնդրի հետ կապված կարճ պատասխանեցին. «Նման նախաձեռնություն լինի, հանրային քննարկման կդրվի»: Պարզվում է՝ ինքնագլորները ինչ-որ մարդիկ անհասկանալի չափորոշիչներով ներկրել են, ապօրինի չկարգավորված դաշտում աշխատում են, բիզնեսը զարգանում է, սակայն վերահսկողություն չկա: Քաղաքային իշխանությունն անկարող է եւ պատասխանատվություն չի դրսեւորում, ոստիկանությունը չի գործում, եւ հնարավոր է, որ ինքնագլորի վարորդը վրաերթի ենթարկի մարդուն, բայց տրանսպորտային միջոց չհամարվի, մնա անպատիժ: Քաղաքակիրթ այլ երկրներում ինքնագլորների, հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհահատվածներ կան, դրանք գործի դնելուց առաջ պատասխանատու ընկերությունը լիցենզիա է ստանում եւ գործում է խիստ վերահսկելի դաշտում:
    09:59
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու՞ է 5.5 տարվա ազատազրկման ենթարկվածը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն ստացել
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարած ու 5.5 տարվա ազատազրկման ենթարկված Աշոտ Առուշանյանը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Նա Փաշինյանի թիմակից, ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականն է: Մինչեւ օգնական դառնալը Առուշանյանը, հիշեցնենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, բայց ավելի յուղոտ պաշտոնի անցնելուց առաջ ավագանու մանդատից հրաժարվել է: Դեռեւս 2015-ին դատապարտված Առուշանյանը ո՞ր արժանիքի համար է աշխատանքի անցել վարչապետի աշխատակազմում: Այդ ի՞նչ յուրօրինակ առանձնահատկություններ ունի, հանուն ինչի էլ իշխանությունը որոշել է նրան պաշտոն տալ: Հարցերը «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության լրատվական վարչությանն էր ուղղել, բայց, ձեռագրին հավատարիմ, կառավարության լրատվական ծառայությունը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը չկատարելով, սահմանված ժամկետում չպատասխանեց մեր հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից ցանկանում էր իմանալ, թե նախկինում դատվածություն ունեցող անձն այժմ ի՞նչ գործառույթ է իրականացնում գործադիրում ու ի՞նչ լիազորություններով է անընդհատ հանդիմանում կառավարության ենթակայության տակ գործող այս կամ այն գերատեսչությանը: Ինչո՞ւ է խորացել ՀՀ տեսչական մարմինների գործունեության մեջ, ինչո՞ւ է մի շարք տեսչական մարմիններից գրավոր բացատրություններ պահանջել տարբեր որոշումների մասով: Եւ ամենակարեւորը՝ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գործունեության մեջ ի՞նչ է փնտրում Առուշանյանը: Իհարկե, չենք բացառում, որ գուցե ազնիվ նպատակներով է վարչապետի աշխատակազմ գնացել եւ, օրինակ, ցանկանում է տեսչական մարմինների կասկածելի գործառույթները ստուգել ու դաշտը մաքրել կոռուպցիայից:
    09:50
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում մինչ օրս ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել
    «Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում մինչ օրս ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել։ Արցախցիները պատմում են, որ գրեթե ամեն տեղ, այդ թվում Հադրութում, Շուշիում նրանք թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, ճանապարհն են սարքում, Ֆիզուլիում՝ օդանավակայան, գրեթե բոլոր շրջաններում՝ ռազմաբազաներ, զորանոցներ, սակայն չեն բնակեցվում: Սովորական բնակիչներ չեն գալիս ապրելու Արցախում: Միայն զինվորականներն են հերթապահում այստեղ, իսկ որոշ շրջաններ էլ, ինչպես, օրինակ, Շուշին, տուրիզմի գոտի է դարձել ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Ալիևին առաջնահերթ հուզում է հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը, որից հետո նոր կսկսեն շրջանները բնակեցնել»։
    09:40
    29.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են: «Ժողովուրդ» ՔՊ-ն որոշել է խորհրդարանական պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: «Հրապարակ» Ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջանները չեն բնակեցվել: «Հրապարակ» Զարուհի Բաթոյանը, իր նախարար եղած ժամանակ, չարաշահումներ է կատարել. հիմա փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա: «Գոլոս Արմենիի» Թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց երկրի օդային տարածքը FLYONE ARMENIA ավիաընկերությանը՝ դեպի Լիբանան չվերթների իրականացման (overflight) համար: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ:
    09:30
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ է նշանակում «...արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը. Արտակ Զաքարյան
    Ի՞նչ է նշանակում «...արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը. Արտակ Զաքարյան
    00:17
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայրը անասնագոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դին
    Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայրը անասնագոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դին
    00:07
    29.06.22
    Ավելին