Լրահոս

2022-06-29
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրի քրեական հետախույզներն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
    Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Հունիսի 22-ին նշված տանը կից ավտոտնակի զննությամբ հայտնաբերվեցին ապակե երեք տարայով, ընդհանուր 750 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես նաև նույն բուսական զանգվածով չորս փաթեթ և երեք կաթուցիչ, որոնցից մեկում ածխանման հետքեր ու կանեփի սերմեր էին: Տնամերձ հողամասից ոստիկանները հայտնաբերեցին կանեփի 28 բույս:Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:
    16:33
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արնոտ դանակը գետն էր նետել. Գավառի ոստիկանների բացահայտումը
    Հունիսի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցում երկու հոգի վիճել էին, ու նրանցից երիտասարդը դանակահարել էր մյուսին: Մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Գավառի բաժնում ստացվեց դեպքից րոպեներ անց: Ծակած-կտրած վերքը որովայնի շրջանում էր: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Օպերատիվ խումբը մեկնեց Բուռնազյան փողոց: Քրեական հետախույզներն արագ ճշտեցին, թե որ հատվածում է եղել դեպքը: Օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Հացառատ թաղամասում բնակվող 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին: Չուշացավ նաև խոստովանական բացատրությունը. ծալովի դանակով էր խփել, հետո դանակը նետել էր գետը: Դանակը հայտնաբերվել է։ Շարժառիթն ու հանգամանքները քննությամբ պարզվում են:
    16:25
    29.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Լարսը երկու կողմից երթևեկելի է բոլոր տեսակի մեքենաների համար
    Լարսը բացվել է, հիմա անցակետով կարող են անցնել բոլոր տեսակի մեքենաները: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն է հայտնել, որ Վլադիկավկազից Լարս ճանապարհին այլևս խնդիրներ չկան:
    16:18
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ
    Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/29/1216749/
    16:12
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Փարիզի էլիտար թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով 12 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Փարիզի էլիտար թաղամասերից մեկում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 12 մարդ է տուժել։ Տեղական հեռուստատեսությունը հայտնում է, որ հրդեհն արդեն հաջողվել է մարել։
    16:00
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստանում
    «Սպուտնիկ Վրաստան»-ի փոխանցմամբ՝ Վրաստանում երկրաշարժ է գրանցվել։ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են երկրի հարավ-արևելքում գտնվող Մամիշլարի գյուղի մոտ։
    15:54
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը թագավորի փոխարեն նախ բարևել է թագուհուն, հետո ձեռքը դրել նրա գոտկատեղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բայդենը կրկին խախտում է բոլոր օրինաչափությունները։ Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ԱՄՆ առաջնորդը, հակառակ պրոտոկոլի, առաջինը թագուհուն է ողջունել և նույնիսկ գրկել նրա գոտկատեղից։
    15:48
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Էքսկուրսիա»՝ Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Էքսկուրսիա» Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում։ Ռամզան Կադիրովի հրապարակած տեսանյութում նշվում է, որ Ուկրաինայում կռվում են վարձկաններ Վրաստանից, Անգլիայից և Հայաստանից։
    15:42
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել
    Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնելկ է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։15-ի սահմաններում նույն գյուղի Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել և տեղում մահացել։  Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 
    15:36
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    46-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ գլխին․ նա մահացել է
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է մայրը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչը անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվել է առերես հարցաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
    15:28
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 15.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 15.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պողոտայի, Ղափանցյան, Ն. Զարյան, Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունու, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Հ. Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական փողոցի և 4-րդ նրբանցքի, Մալխասյանց փողոցի՝ իր նրբանցքներով, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Հր. Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29, 41, 44 համարների, Ն. Դումանի 1-31 համարների, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 23, 24, 25, 26, 27, 29 համարների, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 24/1, 24/2, 26 համարների, Ա․ Խաչատրյան փողոցի՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 32, 33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 38/1, 39, 39/1, 39/2, 40, 41, 42, 43, 44, 46 համարների, Կասյան 10, 12 համարների, Հակոբյան 8, 10 համարների և փակուղու, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 համարների, Կոմիտասի անցուղին՝ իր այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոնի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը:
    15:22
    29.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիան՝ ՔԱԿ դեմ պայքարի խոստման դիմաց համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի միացմանը ՆԱՏՕ-ին
    Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ թողնել Շվեդիային ու Ֆինլանդիային: Անկարայի հետ համաձայնագիր է ստորագրվել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի պատմության մեջ Հելսինկիի ու Ստոկհոլմի անդամակցության գործընթացն ամենաարագն է:
    15:16
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապարանի կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
    Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը: Հոսպիտալացված մյուս քաղաքացու վիճակը բավարար է:
    15:10
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շիրակի մարզպետարանն արգելում է իր աշխատակիցներին ժամը 6-ից հետո և հանգստյան օրերին լինել մարզպետարանում
    Yerkir.am-ը գրում է. ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանի արկածները Շիրակի մարզպետի պաշտոնում շարունակվում են: Այս անգամ էլ նա տարօրինակ, անտրամաբանական հանձնարարական է հրապարակել: Այսպես՝ Yerkir.am-ի ձեռքում հայտնված փաստաթղթում հրամայվում է «աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին բացառել ՀՀ Շիրակի մարզպետարանի շենք աշխատակիցների ու քաղաքացիների մուտքը»: Նման որոշումը նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ է ու անտեղի: Փաստորեն, եթե մարզպետարանի որևէ աշխատակից, որին հանձնարարված է որևէ աշխատանք-առաջադրանք` հաջորդ օրն առավոտյան հանձնելու համար, չհասցնի այն կատարել, 6-ից հետո այլևս չի կարող մնալ և ավարտել իր աշխատանքը` թողնելով այն կիսատ: Կամ՝ մարզի որևէ խնդիր լուծելու համար մարզպետարանի աշխատակիցը շաբաթ կամ կիրակի օրերին չի կարողանալու մտնել իր աշխատասենյակը, իսկ մարզի խնդիրները պետք է սպասեն մինչև երկուշաբթի: Բացի դրանից՝ որևէ հրատապ դեպքի պարագայում Շիրակի մարզի բնակիչները չեն կարողանալու իրենց խնդիրներով դիմել մարզպետարան, քանի որ աշխատանքային ժամերից դուրս և շաբաթ-կիրակի մարզպետարանը փակ է բոլորի համար: Փաստացի, Շիրակի մարզի բնակիչների համար «ապագա կա» միայն աշխատանքային ժամերին և օրերին, իսկ մնացած ժամերին ու օրերին նրանք մատնված են անուշադրության:
    15:00
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնաս
    Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և հակամրցակցային գործունեությամբ սահմանափակել ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող երկու` եվրոպական և ռուսական ընկերությունների միջև մրցակցությունը և չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67 163 790 ՀՀ դրամի վնաս: Միաժամանակ հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային երկու կազմակերպությունների ղեկավարը եղբոր օժանդակությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը ՏՄՀՀ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, նախապատվություն տալով 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը, վերջինիս հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններով և ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով, կատարել է նպատակաուղղված գործողություններ ռուսական ընկերության մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն: Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ՏՄՀՀ-ում դեռևս 2018թ.-ից փաստացի ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված և վերջինիս տեխնիկական հնարավորություններին համապատասխանող նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր` նպատակ ունենալով տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: Այնուհետև, ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով, 2019թ.-ի ՏՄՀՀ գնման գործընթացի շրջանակներում ՏՄՀՀ տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ: Միաժամանակ Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը, իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք ՏՄՀՀ-ները ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարված ՏՄՀՀ-ները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել: Այնուհետև, շարունակելով հակամրցակցային գործունեությունը` Ա.Տ.-ն պատրաստել է ՏՄՀՀ ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ, որում ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված պաշտպանիչ տարրը` նպատակ ունենալով հավելյալ իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ, իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի ՏՄՀՀ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու, նրանց հետ ծառայողական և անձնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գնման ընթացակարգում ներառել է Ա.Տ.-ի և եվրոպական ընկերության կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և Ա.Տ.-ի կողմից ապօրինաբար շրջանառության մեջ դրված պաշտպանիչ տարրով գնման առարկայի բնութագիրը, որով խեղաթյուրվել է գնման գործընթացի էությունն ու օրենքով նախատեսված սկզբունքները: Բացի այդ, ցանկանալով կոծկել ՃՈ պետի տեղակալի կողմից գնման գործընթացին ներկայացված և իր կողմից նշված գործընթացին գնման առարկայի անօրինական բնութագիրը ներառելու փաստը, խախտելով էլեկտրոնային աճուրդով գնման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները` 26.12.2018թ. սկսված գնման գործընթացն ավարտել է 2019թ.-ի առաջին եռամսյակից հետո՝ շուրջ երեքուկես ամիս անց, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունը, իրական հնարավորություն ունենալով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից ձեռք բերել 3342 ՀՀ դրամով, դրանք առանց իրավական հիմքերի ու գործընթացի 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4380 ՀՀ դրամով, որի հետևանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 163 790 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ վերոհիշյալ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, ՀՀ-ում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրեն Ա.Վ.-ն, եղբոր օժանդակությամբ դեռևս 2010-2011 թվականներից իրագործել է փաստաթղթաշրջանառության այնպիսի սխեմա, որն ուղղված է եղել տևական ժամանակով հարկեր չվճարելուն, որի հետևանքով նշված երկու ընկերությունների մասով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 276 033 359 ՀՀ դրամ (տույժ-տուգանքներով՝ 577 364 104 ՀՀ դրամ): Վերը նշված հանցավոր արարքների համար ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար:
    14:45
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում պարզվեց նաև, թե նրանք որտեղ և ումից են ձեռք բերել թմրամիջոցները: Թմրամիջոց իրացնողը, որը Երևանում բնակվող 45-ամյա տղամարդ է, ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում: Հայտնաբերվեց 7 գրամից ավելի կոկաին և մոտ 90 գրամից ավելի մեթամֆետամին: Հարուցվել է քրեական գործ: Գնորդները ձերբակալվել են, իրացնողները` կալանավորվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    14:30
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն մտադիր է Գերմանիայում և Իտալիայում մեծացնել ՀՕՊ ուժերի թիվը
    ԱՄՆ-ն մտադիր է Գերմանիայում և Իտալիայում մեծացնել ՀՕՊ ուժերի թիվը։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Բայդենը նաև հայտարարել է Բալթյան երկրներում ռազմական ռոտացիոն կոնտինգենտի թիվն ավելացնելու Վաշինգտոնի մտադրության մասին:
    14:15
    29.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոչ թե ուղղություն, այլ խորհուրդ է տվել քննիչին. ԱԺ-ն լսում է գլխավոր դատախազի իշխանական թեկնածուին
    ՔՊ-ականներն այսօր խորհրդարանի արտահերթ նիստում սկսել են քննարկել Հայաստանի գլխավոր դատախազի ընտրության հարցը: Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է իշխանականների թեկնածուն: Նա այս տարվա սկզբին հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու քրեական գործերը քննող քննիչին ուղղություն ցույց տալու համար: Այսօր նա խորհրդարանում հայտարարել է, որ ընդամենը խորհուրդ է տվել քննիչին:
    14:10
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քորթնի Քարդաշյանի ամուսինը շտապ հոսպիտալացվել է
    «TMZ»-ի փոխանցմամբ՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում։  Բարքերին ուղեկցել է կինը՝ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը։ Առողջական ինչպիսի խնդիրներ են առաջացել ռոք երաժիշտի մոտ՝ հայտնի չէ։
    14:00
    29.06.22
    Ավելին