Լրահոս
2022-06-29
-
ՀայաստանՀայլուր 18:30 Թուրքիան «սպառնալիքը» մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին | 29.06.2022Ավելին18:3029.06.22 -
Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Քրիստափորի փողոցի, Մաշտոցի 1-50, Անկախության 1-50, Կոմիտասի 1-30, Օրբելյանների 1-50, Գուսան Աշոտի 1-50, Գ․Տաթևացու 1-30 համարների ջրամատակարարումը:Ավելին18:2529.06.22 -
ՀայաստանԵվրոն արժեզրկվել է, ռուբլին՝ արժևորվելԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 29-ին, կազմել է 408.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.75 դրամ (նվազել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.42 դրամ (նվազել է 3.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.83 դրամ (աճել է 0.11 դրամով):Ավելին18:2029.06.22 -
Անցկացվել է մարտավարական զորավարժությունN զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ հունիսի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Զորավարժության նպատակն էր անձնակազմի դաշտային վարժվածության ամրապնդումը և մարտական իրավիճակում ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացումը։Ավելին18:1529.06.22 -
Արտաքին քաղաքականությունՄարիա Զախարովան՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցի ակտուալացման մասինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցի ակտուալացման մասին լրագրողի հարցին։ «Մենք միշտ շեշտել ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը նպաստում է դրական միտումների ամրապնդմանը և, ի վերջո, տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը։ Երեք երկրների ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ապահովելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- ասել է Զախարովան։Ավելին18:1029.06.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի նախագահը Մադրիդում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետՄադրիդում հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի փակ հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Ռիզեից պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության նախագահ Օսման Աշքըն Բաքը:Ավելին18:0529.06.22 -
ԻրավականԴատապարտյալները փորձել են ապօրինի ձեռք բերել «Հերոին» տեսակի թմրամիջոց. գործը դատարանում էՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև՝ թմրամիջոցի ապօրինի ձեռք բերմանն օժանդակած անձանցից երկուսի ինքնությունը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երեք դատապարտյալներ, միասնական դիտավորությամբ, առանց իրացնելու նպատակի, փորձել են թմրամիջոց ձեռք բերել: Այդ նպատակով դատապարտյալներից մեկը տաքսի ծառայություն մատուցող իր ծանոթին պատվիրել է կոնկրետ անձից ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի՝ 1,13 գրամ զանգվածով «Հերոին» տեսակի թմրամիջոց: Կատարելով դատապարտյալների պահանջը՝ տաքսի ծառայություն մատուցող նշված անձը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված թմրամիջոցը թաքցրել է «Կարդիոմագնիլ» տեսակի դեղահաբերի տարայի կափարիչում նախօրոք պատրաստված թաքստոցում և այն ապօրինի պահելով իր կողմից շահագործվող ավտոմեքենայի բեռնախցիկում՝ փոխադրել և Երևան քաղաքի տոնավաճառներից մեկի մոտ փոխանցել է վերոհիշյալ դատապարտյալներից մեկի մտերիմ, տաքսի ծառայություն մատուցող մեկ այլ անձի: Վերջինս իր ավտոմեքենայով հիշյալ թմրամիջոցն ապօրինի փոխադրել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկ և դատապարտյալներից մեկի անվամբ, վերջինիս դեղամիջոցների հետ միասին, հանձնել հիմնարկի բուժմաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել իրացնել, իսկ դատապարտյալները իրենց հերթին չեն կարողացել թմրանյութն ապօրինի ձեռք բերել, քանի որ դրանք քրեակատարողական հիմնարկի աշխտակիցների կողմից հայտնաբերվել և վերցվել են հանձնված դեղորայքի զննության ժամանակ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք դատապարտյալներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ թմրամիջոցներ ձեռք բերելուն օժանդակած երկու անձանց՝ 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:0029.06.22 -
Հայաստան300-ից ավելի հայ զինծառայող և քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած․ նրանցից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ․ հայտարարությունՀունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է․ մոտ 100 անհետ կորած անձանց հարազատները հայտարարություն են տարածել, որում նշված է․ «Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 38 անձ պաշտոնապես պահվում են գերության մեջ, իսկ 300-ից ավելի հայ զինծառայող և քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած։ Նրանցից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ, որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար։ Գիտակցելով, որ սույն հարցի առնչությամբ հապաղող և ոչ նախաձեռնող կեցվածքը դժվարացնելու է փաստացի գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձումը, զոհված անձանց մասունքների հայտաբերումը և երկարացնելու է նրանց հարազատների տառապանքները, մենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց հարազատներս հրապարակավ դիմում ենք ՀՀ իշխանություններին հետևյալ պահանջով․ - Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թաքցվող անձանց ակնհայտ մեծ թիվը՝ խուսափել այնպիսի ձևակերպումներից, որոնք ներքին կամ արտաքին լսարանի մոտ տպավորություն կստեղծեն, թե Ադրբեջանում փաստացի պահվում են 38 կամ դրան մոտ թվով գերիներ։ Ադրբեջանում պահվող գերիների մասին ցանկացած մեկնաբանություն կատարելիս շեշտադրել թաքցվող անձանց բացահայտելու և հայրենադարձելու անհրաժեշտությունը։ - Իրականացնել պատշաճ քննություն պարզելու յուրաքանչյուր անհետ կորած անձի ճակատագիրը, նրա անհետացման դեպքի հանգամանքները, յուրաքանչյուր անձի անհետացման վայրում իրականացնել որոնողական աշխատանքներ։ - Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնել անհետ կորած անձանց ընտանիքի անդամների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից ճշմարտության բացահայտման արհեստական խոչընդոտների վերացման հրատապությունը։ - Լուսաբանել և ըստ արժանավույն գնահատել անհետ կորած զինծառայողների սխրանքները։ - Միջոցներ ձեռնարկել շարունակելու Արցախում որոնողական աշխատանքները, բացահայտել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց թաղման վայրերը։ - Ներդնել ԴՆԹ փորձաքննությունների սխալմունքի բացահայտման արդյունավետ մեխանիզմ։ Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ հորդորում ենք հանրության լայն շերտերին, ԶԼՄ-ներին և միջազգային կառույցներին ուշադրության կենտրոնում պահել անհետ կորած անձանց հիմնախնդիրը։ Սույն հայտարարությանը միացել են շուրջ հարյուր անհետ կորած անձանց հարազատներ»։Ավելին17:5529.06.22 -
ՏնտեսականՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով․ «Լույս» հիմնադրամը վերլուծել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումները«Լույս» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին․ «ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ-ից կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան էական ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում: Այսպիսի շոկի պայմաններում անհրաժեշտ է մի կողմից՝ բարելավել ՀՀ-ում աշխատել ցանկացող ՏՏ ոլորտի մասնագետների համար պայմանները, մյուս կողմից՝ չեզոքացնել տնտեսությունում որոշ ոլորտների (օրինակ՝ վերաարտահանման) գերաճը՝ հարկաբյուջետային գործիքների օգնությամբ: Նման գործողությունները կօգնեն իրավիճակից առավելագույն օգուտ քաղել՝ միաժամանակ պատրաստվելով իրավիճակի փոփոխությանը: Ռուս-ուկրաինական հակամարտության դրական հետևանքները ՀՀ տնտեսության վրա կարող են ժամանակավոր լինել Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիսին՝ դառնալով երկնիշ: Այսպիսի դրական զարգացումների պատճառը հիմնականում առևտրի և ծառայությունների աճն են, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են ՌԴ-ից ՀՀ ժամանող և վճարունակ պահանջարկ ունեցող անձանց թվաքանակի կտրուկ աճով, ինչը, սակայն, կարող է ժամանակավոր գործոն լինել և իրավիճակի փոփոխության հետ արագ փոխվել հակառակ ուղղությամբ: Թեև արտահանման աճը զգալիորեն արագացել է՝ կազմելով 27.5%, սակայն այն չի համապատասխանում տնտեսական այլ ցուցանիշների աճերին Արտահանման աճի տեմպի նմանատիպ արագացումը կարող է պայմանավորված լինել վերաարտահանման երևույթով: Այսինքն՝ որոշ ապրանքներ ներմուծվում են Հայաստան և վերաարտահանվում: Այսպիսի ենթադրության համար հիմք կարող է հանդիսանալ մի կողմից այն, որ արդյունաբերության աճը բավական ցածր է (ընդամենը 2.7%), ինչը ցույց է տալիս, որ ՀՀ-ում այդքան արտադրանք չի արտադրվում, մյուս կողմից այն, որ էապես արագացել է նաև ներմուծման աճը (ավելի քան 42% աճ): Ներմուծման աճի տեմպի էական գերազանցումը արտահանման աճին նշանակում է, որ առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման տարբերությունը) շարունակում է վատթարանալ: Գների աճի արագացումը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացնող և անորոշությունները մեծացնող գործոն Գների աճի տեմպը մայիսին հասել է 9.0%-ի և կանխատեսվում է, որ հետագա ամիսներին կարող է շարունակել աճել: Բարձր գնաճը հանգեցնում է բնակչության սոցիալական խնդիրների սրմանը՝ իրական եկամուտների կրճատման արդյունքում: Բարձր գնաճի պայմաններում տնտեսավարողները ստիպված են լինում ճշգրտել աշխատավարձերը դեպի վեր, ինչը, սակայն, ՀՀ-ում տեղի է ունենում գնաճից ցածր տեմպերով։ Վերջին ամիսներին ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ էական արժևորումը կհանգեցնի ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմանը արտաքին շուկաներում Տարեսկզբի համեմատ, ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 15 տոկոսով, ինչն էապես նվազեցնում է արտահանվող ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում, հետևաբար բացասաբար է ազդում ՀՀ արտահանման վրա: Բացի այդ, արժևորված փոխարժեքի պայմաններում, ՀՀ ներքին արտադրողները չեն կարող մրցակցել նաև ներմուծողների հետ, ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի փոխարինմանը ներմուծվողով: Հետևաբար, փոխարժեքի նման մակարդակի պահպանումը միջնաժամկետում էական վնասներ կհասցնի տնտեսությանը:Ավելին17:5029.06.22 -
ՀայաստանԶբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը՝ մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմքՀայաստան ժամանած զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը դարձել է մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում: Տեսչական մարմնից մանրամասնում են՝ արդյունքնում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն եղել մաքուր և նորոգ, չի եղել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Երևանի քաղաքապետարանից այս արտադրամասում տիրող իրավիճակի մասին տեղեկացել, ուսումնասիրել և ՍԱՏՄ-ին էին ահազանգել օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիման վրա:Ավելին17:4529.06.22 -
ՔաղաքականՊետք է սկսել նոր փուլ՝ մտնելով ժողովրդի մեջ․ Էդուարդ ՇարմազանովԻ՞նչ պետք է անենք մենք,որպես ազգային ընդդիմության ներկայացուցիչներ ավելի արդյունավետ գործելու համար։ Ասում են՝ խորհուրդներ տալն անշնորհակալ գործ է,ուստի խորհուրդ չեմ տա ու կկիվսեմ մտքերով։ Ակնհայտ է մի բան. Փաշինյանի կողմնակիցների քանակը կտրուկ նվազում է։ Այսօր նրա ապազգային քաղաքականության դեմ հանդես են գալիս ժամանակին նրան սատարող տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Նրա քաոսային քայլերից դժգոհ են գրեթե բոլորը, բացառություն են կազմում քպ-ական խմբակն ու նիկոլիզմի «քաղաքական հաճախորդները»։ Կարելի է ասել՝ նիկոլիզմի հեռացման հարցում հասարակական կոնսենսուսը de facto կայացած փաստ է։ Բայց արդյո՞ք այդ հականիկոլական հասսրակությունն ու ազգային ընդդիմոությունը նույն «հաճախականության» վրա են։ Հիմնականում ՝ այո,բայց ամբողջությամբ՝ դեռ ոչ։ Հետեւաբար . կարծում եմ պետք է սկսել նոր փուլ՝ մտնելով ժողովրդի մեջ,նարոդնիկների նման։ Միտինգներն ու երթերը,անհնազանդության ակցիաները մեր ազգին ապատիայից հանել են։ Ու այստեղ Շարժման ու նրա ղեկավարների ներդրումն անչափ մեծ է։ Բայց ապատիայի հաղթահարմանը պետք է հաջորդի ազգային գիտակցված ընդվզման փուլը,որն առանց «հայկական նարոդնիկության»,այսինքն տեղերում մարդկանց լսելուց,շփվելիւց ու բանավիճելուց դժվար համազգային բնույթ կրի։ Եվ ամենակարեւորը՝ մենք ազգին եւ այլընտրանքային ծրագիր,եւ ստվերային կառավարություն,եւ նույնիսկ վարչապետի թեկնածուի անուն պետք է տանք։ Թե չէ բոլորս խոսում ենք «հակահերոսից» ,որի անունն ու կործանարար սխալները բոլորը գիտեն,բայց չենք հնչեցնում ՝ ով է ազգային ուժերի թեկնածուն ու կառավարությունը։ Հ.Գ. Մեր ձախողումների պատճառը նախ մենք ենք,իսկ մեր խնդիրների լուծումն էլ մենք պետք է գտնենք ու տանք։Ավելին17:4029.06.22 -
Տարածաշրջան«Զանգեզուրի միջանցքը» իրականություն է դառնում. Ալիև«Զանգեզուրի միջանցքը» իրականություն է դառնում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Աշղաբադում ընթացող Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ: «Դրան նպաստում են այն լայնածավալ աշխատանքները, որոնք Ադրբեջանը պատերազմից հետո իրականացնում է Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում», - մասնավորապես ասել է Ալիևը:Ավելին17:3629.06.22 -
Տնտեսական«Պոպուլիստ կառավարությունը նախընտրում է միայն «լավ» լուրեր հայտնել». տնտեսագետը՝ Լարսի հերթերի մասինՏնտեսագետ Սուրեն Պարսյանը Լարսի փակումից տուժած այն տնտեսվարողներին, որոնց բերքը փչացել է, առաջարկել է փչացած գյուղմթերքը բեռնաթափել Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների առաջ, պահանջել փոխհատուցում՝ չճշտված տեղեկության տարածման համար: Էկոնոմիկայի նախարարը կիրակի գիշերը շտապել էր հայտնել, որ բացվել է անցակետը, բայց մոտ երկու ժամ անց այն նորից փակվել էր:Ավելին17:3029.06.22 -
ՔաղաքականՔՊ-ն Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։ Փակ գաղտնի քվեարկությամբ Վարդապետյանի օգտին քվեարկել է 70 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել։Ավելին17:2929.06.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. ջրագիծ անցկացնելիս բանվորները հայտնաբերել են ռումբի նմանվող կասկածելի իրԱյսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի 48/1 տան մոտակայքում բանվորները ջրագիծ փորելիս ռումբի նմանվող կասկածելի իր են հայտնաբերել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/29/1216752/Ավելին17:2329.06.22 -
ԱրցախՎարդենիս - Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին կառավարությունը մենակ է թողել․ մեր հայրենակիցները ծանր վիճակում են՝ արդեն մոտ 1,5 տարի․ ԹովմասյանՎարդենիս - Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին Կառավարությունը միայնակ է թողել․ Քարվաճառի հանձնումից մոտ 1,5 տարի է անցել, իսկ քաղաքացիների ահազանգերին լուծում չկա Դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ առանց փամփուշտի Քարվաճառի հանձնումից շատ չանցած՝ նախանշվեցին Վարդենիս-Քարվաճառ հատվածում գտնվող օբյեկտների (հյուրանոցներ, հյուրատներ, սննդի կետեր, բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն) առաջիկա ֆինանսական լրջագույն խնդիրները։ Նախկինում Վարդենիս-Քարվաճառ գործող ցամաքային կապի պայմաններում նշված օբյեկտներն ուղղակիորեն կրում էին այս ռազմավարական երթուղու դրական ներգործությունը․ Հայաստանը ցամաքային այս ճանապարհով կապվում էր Արցախին, ուստի զարգանում էր բիզնեսը, մարդկանց կենսամակարդակն էր բարելավվում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Քարվաճառը հանձնվեց, և չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, առ այսօր Արցախը շարունակում է մնալ շրջափակված, քանզի Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը փակ է, և տեղի մեր քաղաքացիներն իրենց կամքից անկախ ծանրագույն ֆինանսական խնդիրների առաջ են հայտնվել։ Դեռ 2020թ․ նոյեմբերին հրատապ նամակ ուղարկեցի ՀՀ վարչապետին՝ առաջարկելով քննարկել նշված խմբի մեր հայրենակիցներին որևէ տարբերակով օժանդակելու հարցը։ Մարդիկ չէին կարողանում վարկերի ամսական գումարները մարել, ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները հոգալ։ Կառավարությունը մոտ 100 օր լռեց։ Վերջապես 2021թ․ գարնանը ստացա պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաձայն որի նախնական գնահատականով՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունը կրճատվել է 80 տոկոսով։ Միաժամանակ նախարարությունից հայտնեցին, որ աջակցության գործիքակազմի ձևավորման վերաբերյալ առաջարկ հնարավոր կլինի ներկայացնել միայն ամբողջ ծավալով ուսումնասիրության և գնահատման արդյունքում։ Թերևս կարելի է ենթադրել, որ նախարարությունը ավելի, քան 1 տարի է՝ քննարկում է այս հարցը, քանի որ կրկին ստանում եմ ահազանգեր մեր շահագրգիռ քաղաքացիներից, որ Քարվաճառը հանձնեցին, լրջագույն ֆինանսական խնդիրներ առաջացրին իրենց համար և միաժամանակ իրենց միայնակ թողեցին այդ ծանր վիճակում։ Տեսնելով, որ քաղաքացիների բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն իրականացվում, Ազգային ժողովի նիստի ժամանակ՝ 2021թ․ մայիսին, համապատասխան հարց ուղղեցի ՀՀ վարչապետի թեկնածու Ն․ Փաշինյանին՝ շեշտադրելով, որ այդ օբյեկտների մի մասը վարկային միջոցներով է ձեռք բերվել, և մարդիկ այս վիճակում երկար մնալ չեն կարող։ Ն․ Փաշինյանը հայտնեց, որ սկսել են ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը և, իր հիշելով, այդ աշխատանքը 2021-ին կավարտվի։ Միաժամանակ Ն․ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն այդտեղ, և շրջանառությունները ոչ միայն կվերականգնվեն, այլև կավելանան։ Քաղաքացիները Ն․ Փաշինյանի համոզմունքը լսեցին, և չնայած թերահավատ էին՝ ընդունեցին ի գիտություն, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրանք մնացին զուտ համոզմունքներ։ Իսկ իրականության մեջ մեր այս հայրենակիցները բավականին ծանր վիճակում են արդեն շուրջ 1,5 տարի։ Ի տարբերության ՀՀ կառավարության՝ բանկերը մեր քաղաքացիների կողքին կանգնեցին և շատ դեպքերում բավարարեցին նրանց աջակցելու իմ մի շարք խնդրանքները։ Եղան որոշ ժամանակավոր լուծումներ, բայց պետք է ընդունել, որ մասնավոր սեկտորը միայնակ ի վիճակի չէ մշտապես իր վրա կրել Քարվաճառի հանձնման հետևանքով առաջացած այս ծանր բեռը։ Պետական մակարդակով գործուն քայլերի անհրաժեշտություն կա։ Հերթական գրությունն եմ պատրաստում ՀՀ վարչապետին։ Հիշե՛ք, Վարդենիսը թուրքից 2-3 կմ հեռավորության վրա է հայտնվել, պետք է օժանդակել այդ ծանր վիճակում բիզնես իրականացնող մեր հայրենակիցներին։ Հետևողական եմ լինելու։ Ստորև ներկայացնում եմ 2021թ․ մայիսին Ն․ Փաշինյանի հետ հարցուպատասխանը։ Հ․Գ․ նշված փաստաթղթերը չեմ կցում, քանի որ դրանք մի մեծ տրցակ են, իսկ լուծումը, ցավոք, բացակայում է։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի ԹովմասյանԱվելին17:1529.06.22 -
ԻրավականԷրեբունու քրեական հետախույզները հայտնաբերել են և՛ գրպանահատին, և՛ գողոնըՀունիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ օրը երեկոյան երթուղային ավտոբուսում գողացել են բջջային հեռախոսը: Էրեբունու քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին; Հետևողական աշխատանքի ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի 46-ամյա մի բնակիչ: Քրեական հետախույզները մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է քննություն:Ավելին17:0529.06.22 -
ԻրավականՀայտնաբերվել է ապօրինի հատված 63 ծառի կոճղՍ.թ. հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայնատառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետության 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված և քողարկված 63 ծառի կոճղ։ Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.258.500 ՀՀ դրամի չափով: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։Ավելին16:5629.06.22 -
ԻրավականՀրազդանի ոստիկանները բացահայտեցին դպրոցից կատարված գողությունըՀունիսի 25-ի առավոտյան ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց գողության վերաբերյալ ահազանգ: Ավագ դպրոցի տնօրենը հայտնում էր, որ նախորդ երեկոյան անհայտ անձը, օգտվելով առաջին հարկում գտնվող լաբորատորիայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել էր դպրոց, կոտրելով դռներն ու պատուհանները` մտել մի քանի դասասենյակ, կոտրել էր նաև ուսուցչանոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 350 հազար դրամ արժողությամբ նոթբուք: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ, ուսումնասիրեց տարածքը: Իսկ Հրազդանի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արագ ստացան տեղեկություն, որն իրացրին Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների հետ: Ահազանգից կարճ ժամանակ անց, գողությունը կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից բաժին բերման ենթարկվեց նույն թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:Ավելին16:4629.06.22 -
ԻրավականԱպօրինի ծառահատման դեպք է բացահայտվելՀունիսի 23-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան: Վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։Ավելին16:4029.06.22