Լրահոս
2022-07-16
-
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՀանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։Ավելին10:3716.07.22 -
ՔաղաքականԿապանում սկսվել է «ռազբիրատների» փուլը«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում «Քաղպայմանագրի» խորհրդի ընտրությունից հետո անցած շաբաթ կրքերը բորբոքվել են։ Մենք քանիցս գրել ենք, որ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար կենաց-մահու պայքար էր տանում ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկության շնորհիվ մեծ հույսեր ուներ, որ Կապանի համայնքապետ է դառնալու, իսկ դա չստացվելուց հետո` ՔՊ խորհրդի նախագահ: Ասում են, որ նախընտրական փուլում Կապանում խոստումներ է շռայլել կուսակից ընկերներին, որ իրեն ընտրելու դեպքում անգործ չեն մնա, ինքը կմիջնորդի, համայնքային հիմնարկներում աշխատանքի կտեղավորի բոլորին։Ավելին10:2816.07.22 -
ՔաղաքականՄահաբեր իշխանությունն ու մահով հրճվողները«Փաստ» օրաթերթը գրել է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երևի թե պատմության մեջ կմնա ոչ միայն որպես խայտառակ պարտության խորհրդանիշ, այլև որպես աննախադեպ մահաբեր իշխանություն: Չորս տարում նրանք երկրին բերել են միայն մահ, ավեր, վիշտ ու ցավ: Ցավալի օրինակները չթվարկենք, դրանք բազմաթիվ են՝ սկսյալ մեր հազարավոր նահատակվածներից մինչև ավտովթարի զոհ դարձած հղի կին և այլն: Հերթական զոհը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն է, որն ուղիղ երկու ամիս անազատության մեջ է: Ընդ որում, այս ընթացքում իրավաբանները պարբերաբար նշում են, որ նրա կալանավորումը որևէ իրավական հիմք չունի:Ավելին10:1816.07.22 -
ՀասարակականՆարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբանՀենց նոր Վարդաշեն ՔԿՀ-ից տեղեկացրեցին, որ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Այս խնդիրը հետևանքն է շաքարային դիաբետի չափազանց բարձր ցուցանիշի (20-28, ինսուլինային կախվածությունը օրեկան 100 մգ):Ավելին10:0916.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԿապանում 10 ՔՊ-ական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։Ավելին10:0016.07.22 -
ՀասարակականՄեքենան բախվել է պարսպին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել էՀուլիսի 16-ին, ժամը 01:11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:Ավելին09:5016.07.22 -
ՀասարակականԻնչպե՞ս դիմակայել շոգինՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ցուցումներ, թե ինչպես է պետք դիմակայել շոգին:Ավելին09:4016.07.22 -
ՀասարակականԱդրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:Ավելին09:3016.07.22 -
ՔաղաքականՀայտարարվեց «Դիմադրություն» շարժման հաջորդ հանրահավաքի օրըՀաջորդ մեր հանրահավաքը տեղի ունենալու ոչ թե հաջորդ ուրբաթ օրը, ամսի 22-ին, այլ ամսի 21-ին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «22-ին տեղի է ունենալու համահայկական միջոցառում Ազատության հրապարակում, երթ է լինելու, դրա համար մենք հաջորդ հանրահավաքը հրավիրում ենք հինգշաբթի՝ այս հրապարակում։ Հուլիսի 21-ին, 19։30»,-նշեց նա։Ավելին00:0016.07.22
2022-07-15
-
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 6 տոննա գիլասով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել էԱյսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Գևորգ Իսկանդարյանը իր վարած MAN մակնիշի բեռնատարով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Շնող գյուղի վարչական տարածքում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/15/1217909/Ավելին23:4715.07.22 -
ՀասարակականԳիշի համայնքում այրվել է չոր խոտածածկ տարածքՀուլիսի 15-ին` ժամը 13։42-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնից հաղորդում է ստացվել, որ Գիշի համայնքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտածածկ տարածք։ Բնակչությանը ժամանակին օգնություն ցուցաբերելու և հրդեհը մարելու նպատակով, ժամը 13։43-ին կանչի վայր է մեկնել Մարտունու ՀՓՄ մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։08-ին, լիամարվել` 14։17-ին։ Նախնական տվյալներով այրվել է մոտ 500մ² չոր խոտատարածք և թփուտներ, բարեբախտաբար, կրակը չի տարածվել հարակից այգիներում։ Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։Ավելին23:3215.07.22 -
ԱշխարհՓղին և նրա ձագին հանել են փոսից 3 ժամ տևած փրկարարական գործողության արդյունքում. ՏԵՍԱՆՅՈՒԹՓղին և նրա ձագին հանել են փոսից 3 ժամ տևած փրկարարական գործողության արդյունքումԱվելին23:2215.07.22 -
Սպորտ«Ուրարտուն» ընկերական խաղում պարտվել է սերբական «Զլատիբորին»Երևանի «Ուրարտուն» Սերբիայում ընթացող հավաքի նախավերջին ստուգողական խաղում 1։2 հաշվով պարտվել է տեղի «Զլատիբորին», որը հանդես է գալիս այս երկրի առաջին խմբի առաջնությունում։ Երևանյան ակումբի գոլը 90-րդ րոպեին խփել է Համլետ Սարգսյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Սա «Ուրարտուի» չորրորդ ստուգողական հանդիպումն էր հավաքի շրջանակներում։ Մինչև այդ Դմիտրի Գունկոյի թիմը ոչ-ոքի էր խաղացել չեռնոգորական «Պետրովացի» (1։1) և «Մոռնար-2»-ի (2։2) հետ ու հաղթել նույն երկրի բարձրագույն խմբի առաջնությունում խաղացող «Եդինստվոյին» (2։1)։ «Զլատիբորը» 2021/22 թվականների մրցաշրջանում 16 թիմերի պայքարում գրավել էր 12-րդ տեղը։Ավելին23:1215.07.22 -
ՄիջազգայինԿատարյալ սարսափ. Վիննիցայից՝ Դոնեցկ մարդիկ վերապրել են համաշխարհային պատերազմըԵՄ-ն որոշել է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Բլումբերգը գրել է, որ Միությունը մեկ միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային՝ նախատեսված իննի փոխարեն։ Այս ընթացքում թեժ ռազմական գործողությունները շարունակվում են: Զապորոժիեի վարչակազմի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, թե շրջանն ընդմիշտ կորել է Ուկրաինայի համար և դառնալու է Ռուսաստանի անբաժան մասը:Ավելին23:0015.07.22 -
Հայաստան«Զոհվածների արյունն ու մեր հացը պղծում ա». նախկին գյուղապետը դատի է տվել գյուղի բոլոր տղամարդկանցՆերքին Խնձորեսկում գյուղացիների դաշտերից բառացիորեն մի քանի մետր հեռավորությամբ գտնվող թշնամու հենակետերը չեն, որ այս պահին անհանգստացնում են սահմանամերձ դարձած գյուղի բնակիչներին: Ներքին Խնձորեսկի ՔՊ-ական նախկին գյուղապետը դատի է տվել գյուղի գրեթե բոլոր տղամարդկանց՝ պնդելով, որ նրանք ապօրինաբար օգտագործել են իրեն պատկանող ցանքատարածքները: Ըստ գյուղացիների՝ նախկին գյուղապետը կեղծ աճուրդներով «գրավել է» գյուղի հողերը:Ավելին22:5015.07.22 -
ՀասարակականԲախվել են Range Rover-ը, Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավորԱյսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Արծրուն Ա-ի վարած Mercedes մակնիշի, 32-ամյա Արսեն Ս-ի վարած Range Rover մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 47-ամյա Գագիկ Գ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/15/1217904/Ավելին22:4015.07.22 -
ՔաղաքականՔաղաքացու գերությունը թաքցնող պետություն. «սեփական երկրում կարող են յուրաքանչյուրիս ձեռքերը ոլորել»Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակչի առևանգումը թաքցնելով՝ պետությունը ադրբեջանցիների հետ բարիդրացիության պատրանք է ստեղծում, ասում են փորձագետները: Քննչական կոմիտեն դեպքից մոտ երկու շաբաթ անց է գործ հարուցել: Իսկ խաղաղության դարաշրջանի պատրաստվող հանրությունն այս մասին իմացավ երեկ, պատահաբար, մամուլում բացահայտումից հետո, Հայաստանի քաղաքացու առևանգումից 40 օր անց:Ավելին22:2915.07.22 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճԻնչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում: Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները՝ պատվաստվել COVID-19-ի դեմ. ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք. կրել դիմակ. հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել. խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան. պահպանել սոցիալական հեռավորություն. հաճախակի օդափոխել փակ տարածքները: Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում: Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն ստանալու համար:Ավելին22:1515.07.22 -
ՀասարակականԱրմեն Գրիգորյանի մահը չարախնդողները Երկար ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո դատարանի դահլիճում այսօր հանրության աչքի առջև մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Շատերի համար Արմեն Գրիգորյանի մահը շոկային էր. առողջական խնդիրներ ունեցող մարդը կալանավորվել էր ու դրա հետևանքով մահացել: ԶԼՄ-ների հրապարակումների ներքո տասնյակ հազարավոր մարդիկ ցավակցություններ են հայտնել պրոդյուսերի, հասարակական և ընդդիմադիր գործչի մահվան կապակցությամբ, սակայն կան նաև մարդիկ, որոնք նույնիսկ մարդու մահից հետո են հրապարակավ չարախնդում, վիրավորում մահացածին: Ստորև ներկայացնում ենք այդպիսի մի շարք մեկնաբանություններ ու դրանք հեղինակած անձանց` հույս ունենալով, որ մեր հասարակությունից այս դրսևորումները մի օր կվերանան: Ավելին22:0015.07.22 -
ՀասարակականԱրարատի Նարեկ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել էՀուլիսի 15-ին՝ ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։01-ին։Ավելին21:5215.07.22