Լրահոս
Միջազգային
14:31
18.07.22
138

Ուկրաինացիները ցորենի դաշտեր են հրկիզել. Շոյգուն հրամայել է բարձր ճշգրտության հեռահար զենքեր կիրառել

Դոնեցկի իշխանությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամում ուկրաինական բանակը 53 անգամ գնդակոծել է Դոնեցկը՝ արձակելով 665 փամփուշտ: Կիևի և Պետրովսկի շրջաններում հրետակոծությունից բնակելի շենքեր են ավերվել, կան տուժածներ: 

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ուկրաինացի զինյալները Դոնեցկում հրկիզել են ցորենի դաշտերն ու պահեստները: Դաշնության պաշտպանության նախարարը «Վոստոկ» խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովին հանձնարարել է բարձր ճշգրտության հեռահար զենքերին առաջնահերթություն տալ: