Լրահոս

2022-07-18
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եվրոպայում տապի պատճառով 1000-ից ավելի մարդ է մահացել
    BBC-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում անոմալ շոգերը շարունակվում են։ Մի շարք երկրներում ջերմաստիճանը ռեկորդային բարձր ցուցանիշներ է գրանցել։ Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին օրերին շոգի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել։ Ֆրանսիայի շուրջ 40 շրջաններում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել։ Երկրի հարավ-արևմուտքում 16 հազարից ավելի մարդու են տարհանել։ արոկկոյից մինչև Հունաստան՝ հազարավոր հրշեջներ պայքարում են անտառային հրդեհների դեմ։ Պորտուգալիայում մոլեգնող հրդեհները հաջողվել է մեկուսացնել։
    14:12
    18.07.22
    Ավելին
  • Միջազգային
    «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կոնկրետ արդյունքներ չկան».Վրաստանի ԱԳ նախարար
    Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո կոնկրետ արդյունքներ չկան: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին: Նա Վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է, որ կոնկրետ արդյունքների հնարավոր չէ հասնել մեկ փուլով:
    14:05
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի
    Հայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի: «Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: «Երևանում, Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Այդ ջերմությունը պահպանվել է 2-3 ժամ: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել, որն ուղեկցվում է բարձր ջերմային ֆոնով, հետևաբար, հատկապես նախալեռնային հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհային իրավիճակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
    14:00
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանն Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահատիկի խնդրի» վերաբերյալ հանդիպման արդյունքները
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT Haber-ը: «Նախագահները կքննարկեն Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները, ընդունված որոշումները: Ակնկալվում է, որ այս շաբաթ Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու վերջնական փաստաթուղթը», - հայտնում է TRT Haber-ը։
    13:54
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը
    Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Իրանի եւ Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաեւ տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի եւ Էր Ռիադի բանակցությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում Է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր Է գնահատել Իրաքի ձգտումը եւ կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման եւ կայունության ամրապնդման հարցում»: 2021 եւ 2022 թվականների ընթացքում Թեհրանը եւ Էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել Է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի Է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին։
    13:51
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
    Բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական  կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Ինչպես հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
    13:49
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի օգոստոսի 23-ին
    «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի  սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Ինչպես հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով: Ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ, Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը)  պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2022 թվականի հուլիսի 22-ը  ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected])։ Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ: Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ: Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս: Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:
    13:46
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը
    Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը: Հուլիսի 18-ին այդ մասն Twitter-ում հայտնել Է երկրի ազգայն պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Abrams տանկերը, որոնց վրա կվարժեցվեն Լեհաստանի Զորքի զինվորները, ադեն Լեհաստանում են»: Ապրիլին Լեհաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել Է 250 Abrams տանկի գնման պայմանագիր: Հուլիսի 15-ին պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմի հետ ձեռք Է բերվել համաձայնություն Լեհաստանին եւս 116 այդ տիպի տանկեր մատակարարելու մասին, բայց ոչ նոր, այլ շահագործված: Այդ խմբաքանակի զրահապատ մեքենաները կսկսեն երկրում ստացվել արդեն 2023 թվականի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:38
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եթե աշխատանքը կատարվում է +40 պայմաններում՝ լրացուցիչ հանգիստ է պետք. տեսչական մարմին
    ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։ Համաձայն օրենքի՝ Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում, Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում, Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքը կարգավորվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով։
    13:35
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայրամովը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
    Վաղը, հուլիսի 19-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, փոխանցում է Sputnik Азербайджан-ը: Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում ՝ ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում: Հանդիպման օրակարգի մասին չի հաղորդվում:
    13:34
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նռնակով իրեն պայթեցնել սպառնցող տղամարդը վնասազերծվել է
    Հուլիսի 16-ին՝ ժամը 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։ Ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։ Այստեղ բացատրական աշխատանքը շարունակվել է, որին միացել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։ Արդյունքում՝ նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։ Այս կերպ չեզոքացվել է նաև վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    13:31
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է 629 նոր դեպք
    Հուլիսի 11-17-ը Հայաստանում իրականացվել է 5681 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, առողջացել է 311 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424 400 դեպք, որոնցից 413 354-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 736 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 148 390 թեստավորում:
    13:28
    18.07.22
    Ավելին
  • Իրավական
    Դատարանում մահացած Արմեն Գրիգորյանը հնարավոր է թունավորված է եղել. վարկած
    Ըստ համացանցային քննարկումների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հավանական պատճառ կարող է եղած լինել թունավորումը: Սա վարկածներից մեկն է, որը չեն շտապում հաստատել կամ հերքել մասնագետները, քանի դեռ հայտնի չէ դատաբժշկական փորձքննության արդյունքը:
    13:26
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի նախագահը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կգտնվի Թեհրանում, որտեղ կհանդիպի Իրանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը: Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը տեղի է ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով։ Երկու երկրների նախագահների նախագահությամբ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։ Խորհրդի նիստում կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված քայլերը։ Այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Հուլիսի 19-ին Էրդողանը կմասնակցի Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովում կքննարկվեն Սիրիայում ընթացիկ իրադարձությունները, պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ, քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը, հումանիտար իրավիճակը և սիրիացիների կամավոր վերադարձը իրենց երկիր: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։
    13:17
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Զելենսկին գլխավոր դատախազի և անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնանկությունը բացատրել է դավաճանության գործերով
    DW-ն հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բացատրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովի և երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի պաշտոնանկության պատճառը։ Զելենսկու խոսքով՝ երկրում 651 քրեական գործ է հարուցվել դատախազության, նախաքննության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցների դավաճանության ու (ՌԴ-ի հետ- խմբ.) համագործակցության մեղադրանքով։ «Դատախազության և Անվտանգության ծառայության ավելի քան 60 աշխատակիցներ մնացել են Ռուսաստանի օկուպացրած տարածքներում և աշխատում են «մեր պետության դեմ»,- ասել է Զելենսկին։
    13:07
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 55 ՃՏՊ, 4 մարդ զոհվել է, 64-ը՝ վիրավորվել
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 24, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 5-ական, կողոպուտի՝ 3, խուլիգանության, սպանության սպառնալիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ծեծի՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի կերպով զենք կրելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ահաբեկչության կամ բանդիտիզմի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ֆիզիկական ներգործության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, զենք-զինամթերքի առգրավման, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու և հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար. 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:57
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սեդա Գաբրիելյանը ճանաչվել է բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող
    Բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող` MVP է ճանաչվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեդա Գաբրիելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ֆեդերացիան նաև հայտնել է, որ կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն 5 խաղացողների մեջ է ներառվել Հայաստանի հավաքականի խաղացող Լիա Կրումյանը: Հայաստանի հավաքականը դիվիզիոնում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
    12:47
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բայրամյանը մասնակցել է «Ռոստով»-ի խաղին և արժանացել դեղին քարտի
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ռուսական Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում «Ռոստով»-ը մրցել է Մոսկվայի «Դինամո»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է երկրորդ կեսում: Նա նաև դեղին քարտ է ստացել 38-րդ րոպեին: «Ռոստով»-ի հաջորդ մրցակիցը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ն է: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին:
    12:37
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լուկաս Սելարայանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ «Կոլամբուս Կրյու»-ի կազմում
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Կոլամբուս Կրյու»-ի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի առաջնության հերթական տուրում «Կոլամբուս Կրյու»-ն մրցել է «Ցինցինատի»-ի հետ և առավելության հասել 2:0 հաշվով: «Կոլամբուս Կրյու»-ի կազմում Սելարայանը նախ 16-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ 86-րդ րոպեին նաև գոլ է խփել: «Կոլամբուս Կրյու»-ն մրցաշարային աղյուսակում այժմ 6-րդն է:
    12:23
    18.07.22
    Ավելին