Լրահոս
Միջազգային
13:51
18.07.22
116

Իրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Իրանի և Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի և Էր Ռիադի բանակցությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում Է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր Է գնահատել Իրաքի ձգտումը և կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման և կայունության ամրապնդման հարցում»:

2021 և 2022 թվականների ընթացքում Թեհրանը և Էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել Է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի Է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին։