Լրահոս
Հայաստան
13:49
18.07.22
129

Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Img default alt hy

Բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական  կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։

Ինչպես հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։