Լրահոս

2022-07-18
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլիստ Գրեգորի Մողոյանը ճանաչվել է Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող
    Բասկետբոլի տղամարդկանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող` MVP է ճանաչվել Հայաստանի հավաքականի խաղացող Գրեգորի Մողոյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
    12:17
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աշխարհում քովիդից մահացությունը մեկ շաբաթում մեկուկես անգամ աճել է
    Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել Է 6,5 միլիոնը, ինչը 0,7 տոկոսով ավելի Է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից: Քովիդով հիվանդացությունը բարձրացել Է մինչեւ ապրիլի սկզբի մակարդակ: Նաեւ նշվում Է կորոնավիրուսի պատճառով մահացության կտրուկ թռիչք: Վերջին յոթ օրում աշխարհում մահացել Է մեկուկս անգամ ավելի մարդ, քան նախորդ յոթ օրերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եվրոպայում շարունակվում Է հիվանդացության հերթական վերելքը: Այժմ ամենաբարձր ցուցանիշները Գերմանիայում են, որտեղ օրական արձանագրում են ավելի քան 140 հազար դեպք, ինչը երկրի համար առավելագույնն Է մարտի վերջից ի վեր: Ըստ որում Ֆրանսիայում, որն անցյալ շաբաթ զբաղեցրել Է առաջին տեղը տարածաշրջանում հիվանդաության գծով, այժմ նշվում Է ոչ մեծ նվազում. քվիդ են արձանագրում 120 հազար բնակիչների մոտ: Մոտավորապես այդ նույն մակարդակում են ցուցանիշները նաեւ Իտալիայում: Լատինական Ամերիկայի երկրներում վարակի տարածման տեմպերը հաջողվել Է կայունացնել: Այսպես, Մեքսիկայում անցյալ շաբաթ, ինչպես եւ նախորդ նույն ժամանակամիջոցում, արձանագրել են օրական շուրջ 30 հազար հիվանդացած, ինչը համապատասխանում Է փետրվարի մակարդակին: Ամենաբարձր ցուցանիշները տակավին Բրազիլիայում են, որտեղ քովիդ են ախտորոշում մոտավորապես 70 հազար մարդու մոտ: Այդ մակարդակում հիվանդացությունն այնտեղ պահպանվում Է արդեն երեք շաբաթ: Կոլումբիայում յոթ օրվա ցուցանիշներն աճել են 10 տոկոսով: Այնտեղ օրական հայտնաբերում են շուրջ 3,5 հազար դեպք: Իսկ Չիլիում նշվում Է ցուցանիշների նազում գրեթե 20 տոկոսով: Քովիդի նոր՝ թվով յոթերորդ ալիքի մասին են ասում նաեւ Ասիայի մի շարք երկրների իշխանությունները: Այսպես, Ճապոնիայում վերջին օրերին արդեն արձանագրում են ավելի քան 100 հազար հիվանդացած, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն Է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Անցյալ շաբավա համեմատությամբ աճը եղել Է գրեթե կրկնապատիկ: Կտրուկ թռիչք Է նշվում նաեւ Հարավային Կորեայում, որտեղ արդեն օրական արձանագրում են ախտահարման 40 հազար դեպք: Ըստ որում Հնդկաստանում աճը դադարել Է. երկրում երկրորդ շաբաթն Է, ինչ քովիդով Է հիվանդանում շուրջ 20 հազար բնակիչ: Յոթ օրում COVID-19-ի պատճառով մահացել Է 17,6 հազար մարդ, ինչը 6,1 հազարով ավելի Է, քան անցյալ շաբաթ: Աշխարհում մահացությամբ առաջին տեղում Է դեռ ԱՄՆ-ը, որտեղ յոթ օրում արձանագրվել Է շուրջ 1,7 հազար մահացու դեպք (նախորդ շաբաթվա համեմատությամբ աճը՝ 10 տոկոս): Մահացությունը մոտավորապես այդ նույն մակարդակում Է նաեւ Բրազիլիայում: Սակայն այն 30 – 50 տոկոսով աճել Է Եվրոպայի երկրներում, որտեղ նշվում են նոր բռնկումներ: Այսպես, Իսպանիայում, Իտալիայում եւ Գերմանիայում օրական մահանում Է արդեն մոտավորապես 110 – 120 մարդ, ըստ որում ամռան սկզբին մահվան դեպքերը չորս անգամ պակաս Էին:
    12:10
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա. Այլընտրանքային նախագծեր խումբ
    Այլընտրանքային նախագծեր խումբը գրում է․ «Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։ Մեքենան գործում է գրեթե անխափան։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։ Այս պահին քաղաքական պատվերի շրջանակներում են Նարեկ Մանթաշյանը, Միկա Բադալյանը, Ավետիք Չալաբյանը և ևս տասնչորս անձ։ Արմեն Գիգորյանի դեպքն առանձնահատուկ է, որովհետև նա մահացավ դատարանի դահլիճում։ Բայց կալանքը, որպես մարդուն տանջելու, նրա հանդեպ հաշվեհարդար լինելու գործիք Հայաստանում սկսում է հասնել կատարելության։ Հետադարձ հայացքը շատ կարևոր է հասկանալու համար, թե «Նոր Հայաստանում» ինչ ճանապարհ է անցել մահվան մեքենան, և ուր կարող է տանել այն՝ չկանգնեցվելու դեպքում։ Մանվել Գրիգորյանի դատավարությունը լինչի դատաստան էր հիշեցնում։ Ծանր հիվանդությունից հյուծված մարդուն մերժում էին կալանքը փոխել, ցուցադրաբար տանում դատարան՝բացահայտ կերպով հասկացնելով, որ նրան այդ եղանակով պատժում են։ Դատավարությունները պարբերաբար ընդհատվում էին շտապօգնության կանչերով։ Մանվել Գրիգորյանին դանդաղ «սպանեցին», իսկ տուշոնկաների և վաճառված էմոցիաների մասին այլևս որևէ մեկը չի հիշում։ Արմեն Չարչյանի պատմությունը։ Հանրահայտ բժիշկը, որն ուներ առողջական լուրջ խնդիրներ, քաղաքական հետապնդման շրջանակներում հայտնվել էր անազատության մեջ։ Սրտի կաթվածով, բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող էր, կալանքի հետ անհամատեղելի։ Այդ հանգամանքը հաստատվեց նաև փորձաքննության արդյունքում՝ բժիշկների հանձնաժողովի կողմից։ Ուրեմն ի՞նչ էր Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքը, եթե ոչ՝ բացահայտ պատիժ։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ եղել է 537 օր։ Հաշվեհարդարի դասագրքային օրինակ։ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել էր Հայաստան, չէր թաքնվել, չէր խուսափել քննությունից, այնուամենայնիվ կալանավորվեց։ Ամիսներ հետո իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստովանեցին, որ իրենց սցենարը փլվել էր այդ պահին. ըստ իրենց հաշվարկի` Ռ. Քոչարյանը չէր գա Հայաստան, կմնար արտերկրում, և այդ դեպքում իշխանությունը նրան կհռչակեր մարտի 1-ի «միակ կազմակերպիչը, միակ պատասխանատուն և միակ մեղավորը»։ Եվ թեև պլանը չէր հաջողել, որպես պատժիչ գործիք կիրառվեց կալանքը, որից հետո ստիպված եղան ընդունել, որ դա արվել է հակասահմանադրական հոդվածով։ Այս պահին բացահայտ խոշտանգում է իրականացվում Նարեկ Մանթաշյանի հանդեպ, որն ունի առողջական լրջագույն խնդիրներ, շաքարային դիաբետի բարձր ցուցանիշով պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց, իսկ այնուհետև՝ կրկին նախնական կալանքի վայր։Եվ թեև նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, բայց, ըստ երևույթին, նրան պետք է պատժել, պատժել կալանքով։ Այդպես է իջել հրահանգը և համակարգն անմռունչ դա անում է։ Պատժում են Ավետիք Չալաբյանին։ Ամեն գնով պատասխանատվության ենթարկելու համար քրեական օրենսգրքում արտահերթ նիստով հոդված են ավելացնում։ Դատավորը, քաղաքական պատվերի շրջանակում, երկարացնում է կալանքը տասը օրով, իսկ թե ինչո՞ւ, նույնիսկ ինքը չգիտի, և չի կարողանում հիմնավորել։ Կալանքով պատժել է պետք։ Մեր աչքի առջև ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են, չունեն ապացուցողական բազա, և դատական քննության պրոցեսում քանդվելու են, շատերը, հավանաբար, չեն ստանա ազատազրկման ժամկետ։ Իսկ մինչ այդ, քանի դեռ կա հնարավորություն, մարդկանց պետք է պատժել, ընդհուպ՝ մինչև մահ։ Մենք չգիտենք բանտերում պահվող մյուս ակտիվիստների, գործիչների առողջական վիճակի իրական պատկերը։ Բայց գիտենք, որ նրանց գերակշիռ մեծամասնության համար կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե ելնելով գործից բխող իրական անհրաժեշտությունից, այլ՝ որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց։ Պատվեր և ինքնավզադրվածներ Շատ վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Եվրոպական կառույցները, մարդու իրավունքների պաշտպան պետությունների դեսպանները,թերևս որոշակի շահերից ելնելով, «ոչինչ չեն տեսնում, չեն լսում, չեն հասկանում»։ Արձանագրում ենք, որ այս պահին չկա միջազգային ճնշում։ Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները և ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ, որը, ինչպես տեսնում ենք, արդեն բերում է մահերի։ Արդարադատության պատասխանատուներից մեկը հայտարարում էր , որ Նիկոլի նկարին նայելիս իրեն ավելի ազնիվ է զգում. հետաքրքիքր է Արմեն Գրիգորյանի մահից հետո՞ էլ է այդպես զգում։ Եվ ընդհանրապես զգո՞ւմ է , թե ի´նչ հրեշի է վերածվել դատաիրավական համակարգը։ Մյուսն ասում էր՝ «վզիս դրել են ապօրինություններ անել», ու հետո ուղարկում են Հ1-ի եթեր՝ ինքնաստորանալու։ Քննիչներ, դատախազներ, դատավորներ ինքնավզադրված հոգեվիճակում են՝ անելով ամեն ինչ, ամեն անօրինականություն։ Չկա հույս, որ Արեն Գրիգորյանի մահը որևէ բան փոխելու է։ Ամեն ինչ շարունակվելու է նույն կերպ։ Մահ տվող համակարգերը կոսմետիկ փոփոխությունների ենթակա չեն։ Հայկական արդարադատությունը վերածվել է դոկտոր Մենգելեի՝ ֆորմալ օրինականության և անպատժելիության զգացումով հրեշավոր մարդասպանի։ Սա պետք է կանգնեցնել»։
    12:03
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    11:57
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը սայթաքել է, անզգուշության հետևանքով ինքն իր վրա կրակել․ ոստիկանություն
    Հուլիսի 17-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա ժամը 17.30-ի սահմաններում Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում իր օդամղիչ հրացանը ձեռքին քայլելիս զառիթափ տեղանքում սայթաքել է՝ անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
    11:51
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, նշելով, որ այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
    11:46
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ապառաժ քարերին, կոտրել դրանք և կողաշրջվել․ կա վիրավոր
    Այսօր կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բանկիչ 31-ամյա Գ․ Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 2,5 մետր թռիչքային ձևով բախվել ապառաժ քարերին, կոտրել դրանք, ապա կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհին։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Գ․ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։   Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
    11:40
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում և մի շարք մարզերում պասվում են ջրանջատումներ
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 18-ին -ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սոսեի, Սոսեի 2 նրբ., Խնկո-Ապոր, Լեռ Կամսարի, Մարշալ Բաղրամյան 1, 2, 3, 4 նրբանցքների, Մարշալ Բաղրամյան 1, 2 փակ., Մարշալ Բաղրամյան 1 անց., Մարշալ Բաղրամյանի 40, 40/1 շենքերի ջրամատակարարումը, -ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երեվանյան Խճ., Պ.Սեվակի ,Գր.Նարեկացու, Զ.Անդրանիկի, Միկոյանի, Մոմիկի, Կամոյի, Չալաբյան, Զորավար, Վարդանի փողոցների Արսենյանի 9 շենքի ջրամատակարարումը, -ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
    11:33
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում տեղի է ունեցել հրաձգություն. կան զոհեր
    «Associated Press»-ը հայտնում է, որ ԱՄՆ Ինդիանա նահանգի Գրինվուդի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել: Հրացանով տղամարդը կրակ է բացել սննդի կետում, իսկ զինված քաղաքացին սպանել է նրան։  Հրաձգության արդյունքում առնվազն 3 մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:  Առևտրի կենտրոնում գտնվող 22-ամյա երիտասարդը, ով օրինական հրազեն է կրել, կրակել և սպանել է հրաձգություն սկսած տղամարդուն: Վիրավորում ստացած երկու քաղաքացիների թվում կա 12-ամյա աղջիկ: Նրա վիճակը կայուն է:
    11:27
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն չի չեղարկի պատժամիջոցները, եթե Ուկրաինայում խաղաղությունը լինի Ռուսաստանի «պայմաններով». Շոլց
    ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով, եթե խաղաղությունը կնքվի Մոսկվայի «պայմաններով», չնայած այն բանին, որ շատ գերմանացիների անհանգստացնում է գնաճը, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Այն, որ մենք պետք է երկար ժամանակ պահպանենք մեր պատժամիջոցները, մեզ համար պարզ էր ի սկզբանե։ Մեզ համար պարզ է նաև, որ Ռուսաստանի կողմից սահմանված պայմաններով խաղաղության հաստատման դեպքում այդ պատժամիջոցներից ոչ մեկը չի հանվի»,- գրել է նա Frankfurter Allgemeine Zeitung-ի սյունակում։ Միևնույն ժամանակ, կանցլերը խոստովանել է, որ գերմանացիներից շատերը բախվել են այնպիսի հետևանքների, ինչպիսիք են բենզինի և սննդամթերքի գները կտրուկ թանկացումը, շատերը մտահոգ են էլեկտրաէներգիայի և վառելիքի վճարների պատճառով։ «Այսպիսի ճանապարհը հեշտ չէ նույնիսկ այնպիսի ուժեղ, բարգավաճ երկրի համար, ինչպիսին մերն է, մեզ մեծ զսպվածություն է պետք»,- ասել է Շոլցը։
    11:21
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Բրիտանիայի ևս մեկ քաղաքացի է գերեվարվել Դոնբասում
    ՏԱՍՍ-ը հայտնում է․ որ Մեծ Բրիտանիայի ևս մեկ քաղաքացի գերեվարվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքում։ Գերեվարվածը Ջոն Հարդինգն է, ով ավելի քան 50 տարեկան է, Անգլիայի Սանդերլենդ քաղաքից: Նախկինում ընկերներին ասել էր, որ կռվում է Ուկրաինայի ազգային գվարդիայում, մայիսին հանձնվել է Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը լրատվական կորպորացիային հայտնել է, որ անհանգստացած է նրա գերեվարմամբ։
    11:15
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչպե՞ս է ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի հեղինակը
    այաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։
    11:11
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գործարկվելու է Գտաշեն բնակավայրի շչակը
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկանում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրում գործարկվելու է շչակ: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
    11:10
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ծնունդների թիվն աճել է
    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ: Նշվում է, որ 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով՝ 3 տղա, 3 աղջիկ: Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում Արցախում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:
    11:04
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրում «Կրասնոդար»-ը, որտեղ հանդես է գալիս Էդուարդ Սպերցյանը, մրցել է «Ֆակել»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն, ով «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է, աչքի է ընկել հանդիպման 40-րդ րոպեին: Սպերցյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել տուգանայինից կատարած ուղիղ հարվածով: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Կրասնոդար»-ի մրցակիցը Մոսկվայի «Սպարտակ»-ն է: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին: Առաջին տուրից հետո «Կրասնոդար»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է:
    10:58
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում և ևս յոթ մարզում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Էրեբունի փ. 1 շենք, Նոր Արեշ 11փ. 6-15 սեփական տներ, 11:00-17:00 Սարի Թաղ 13-28 փողոցներ, Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքեր, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա շենքեր, Մաշտոցի պող. 37 շենք 4-րդ մուտք բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ս․Զորավարի փ․ 44 շենք, Իսակովի պող․ 27, 27/9, 27/43, 29/11, 27/29, 29/12, 27/60, 27/47, 27/23, 27/46, 29, 27/24, 29/1, 27/9 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատության պող. 2, 2Ա, 2Բ, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զեյթուն 10փ. 1/5-43 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 57, 59/7 շենքեր, Մամիկոնյանց փ. 23, 23/1, 25 շենքեր, Ն․Տիգրանյան փ. 6, 6/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ․Փափազյան փ. 23 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Նալբանդյան և Նոր Արտագերս գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Խաչփառ և Ազատաշեն գյուղեր մասնակի, 10:00-15:00 Ուրցաձոր, Դաշտաքար և Շաղափ գյուղեր, 10:00-16:00 Արալեզ գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգավետ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Մարտիրոս գյուղ մասնակի, 10:30-14:00 Ջերմուկ քաղաք` Ձախափնյա թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ռինդ գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-15:00 Եղվարդ քաղաքի և Զովունի համայնքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Զին-մաս, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ, «Կոնյակի գործարան» ՓԲԸ, «Արմոիլ» ՍՊԸ, «Երամար» ՍՊԸ, սեփականատեր «Գ․Փլավչյան», «Բերիություն» ԲԲԸ, «Բյուրեղ» Ա/Կ, «Կարալանս» ՍՊԸ, «Էլիպս» ՍՊԸ, «Մ․Կարապետյան» ՍՊԸ, սեփականատեր «Թ․Հակոբյան», սեփականատեր «Ն․Մուրադյան», «Նատի» թաղամաս, սեփականատեր «Ս․Պողոսյան», «Թամարա Անի» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Եվրոտրանս» ՍՊԸ, «Այգ» գործարան, «Նատի» ամառանոց, «Լաուրա Մկրտչյան» ԱՁ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-16։30 Ճամբարակ քաղաք մասնակի, Ճամբարակ քաղաքի զորամաս, Հիվանդանոց, Ռազմական ոստիկանություն, «Արև-1» արևային կայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան և ոչ բնակիչ-բաժանորդներ, Վահան գյուղն ամբողջությամբ, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Սանահին գյուղ, Սյունիքի մարզում՝ 09:30-11:00 Գետիշեն գյուղ մասնակի, 10:30-11:30 Տոլորս գյուղ, 12:00-13:00 Բնունիս գյուղ, 13:30-14:30 Տորունիկ գյուղ, 15:00-16:00 Ախլաթյան գյուղ:
    10:53
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 222 հազար 607 քաղաքացի
    Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 18-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 222 հազար 607 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 միլիոն 140 հազար 321 է, ամբողջապես պատվաստվածներինը` 1 միլիոն 16 հազար 801: Խթանիչ պատվաստումների թիվը 60 հազար 747 է:
    10:48
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել. Տիգրան Աբրահամյան
    ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։ Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ գեներալ Խաչատրյանը պատերազմի օրերին առանցքային պաշտոն է զբաղեցրել և տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որին խիստ սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։ 168ժամ-ի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից բանակային կորպուսներին և Պաշտպանության բանակին հրաման իջեցվել է անցնելու պաշտպանության, սակայն եղել է հատված, որը ողջ ծավալով թշնամու գործողություններին չի պատրաստվել՝ ակնարկելով ՊԲ-ին։ Ավելին, Խաչատրյանը պնդում է, որ պատերազմից առաջ եղել է ԳՇ պետի կարգադրությունը՝ լինել կառավարման կետերում, սակայն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմի մեկնարկին այնտեղ չի եղել։ Պատերազմում մեր պարտության գլխավոր խնդիրն այն է եղել և դրա վրա պետք է կենտրոնանալ, որ չնայած նախապես հավաստի տեղեկություններ են ստացվել պատերազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ, ասում են՝ նույնիսկ կոնկրետ օրն է հետախուզությունը նախապես իմացել, Զինված ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԲ-ն, ողջ հնարավորություններով չի ծավալվել, այլ միայն որոշակի ուժեղացումներ է արել, ինչը նման իրադրության պայմաններում խիստ անբավարար է եղել։ Ավելին, տեղեկություններ կան, որ հետախուզությունը նույնիսկ հստակ ասել է, որ հարձակման գլխավոր ուղղությունը Արցախն է լինելու և դրա հիման վրա բանակային կորպուսները ոչ միայն խաղաղից պատերազմի անցնելու համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, այլ դրա շրջանակներում նույնիսկ հասցրել են սպառազինության պահեստները տեղափոխել, ինչը ՊԲ-ի դեպքում չի եղել և Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից դրանք անմիջապես խոցեց։ Թե ինչո՞ւ ՊԲ-ն համապատասխան հետախուզական տեղեկությունների առկայության պայմաններում նախապես ողջ ծավալով չի բացազատվել, պաշտպանության չի անցել, արդեն հուշում է, որ պատերազմի հանգամանքների բացահայտման գլխավոր պատճառն այստեղ պետք է փնտրել։
    10:44
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վահան Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոն»-ին հաղթել Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության առաջին տուրի խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության անդրանիկ տուրում Բիչախչյանի «Պոգոն»-ը մրցել է «Վիձև»-ի հետ և առավելության հասել 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վահան Բիչախչյանն աչքի է ընկել հանդիպման 71-րդ րոպեին` դառնալով հաղթական գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպան «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է մտել 55-րդ րոպեին:
    10:42
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնության դիվիզիոնների փոխչեմպիոն
    Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանցն հավաքականները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի առաջնության դիվիզիոններում, որոնցում հանդես էին գալիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կիպրոսի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվեց Կիպրոսին՝ ըստ այդմ դառնալով դիվիզիոնի փոխչեմպիոն: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով: Մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականն էլ դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Կոսովոյում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Անդորրայի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 65:84 հաշվով պարտվեց Անդորրային և դարձավ առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Գույուջյանն էր՝ վաստակած 18 միավորով:
    10:36
    18.07.22
    Ավելին