Լրահոս
Միջազգային
15:00
18.07.22
221

Հարյուրավոր զոհեր, անտառային հրդեհներ, ցամաքած գետ. Եվրոպայում ռեկորդային շոգ է

 

Եվրոպայում շոգը 600 մարդու կյանք է խլել: Մեկ շաբաթում ավելի քան 200 մարդ Իսպանիայում է մահացել: Այդ երկրի օդի ջերմաստիճանը 45 աստիճան է: Ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում նաև Բրիտանիայում: Այնտեղ վերջին անգամ 2002-ին է ջերմաստիճանի սնդիկը 41 աստիճան տաք ցույց տվել: Երկրի առողջապահները մեծահասակներին, տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց հորդորել են ժամանակավոր տեղափոխվել Բրիտանիայի ավելի զով հատվածներ: