Լրահոս
Տարածաշրջան
13:54
18.07.22
153

Էրդողանն Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահատիկի խնդրի» վերաբերյալ հանդիպման արդյունքները

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT Haber-ը:

«Նախագահները կքննարկեն Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները, ընդունված որոշումները: Ակնկալվում է, որ այս շաբաթ  Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները  կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու վերջնական փաստաթուղթը», - հայտնում է TRT Haber-ը։