Լրահոս
Տարածաշրջան
14:29
18.07.22
139

Ռուսաստանը և Իրանը կարող են նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները. Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանը և Իրանը կարող են համագործակցել պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար, ասել է Կլեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Իրանը ավելի քան մեկ տասնամյակ գտնվում է պատժամիջոցների տակ և լավ է հարմարվել: Ժոովուրդը չի տուժել՝ չնայած սահմանափակումներին։ Ռուսաստանը նույնպես սովոր է պատժամիջոցներին, նշել է Պեսկովը՝ հավելելով, որ այդ երկրի նկատմամբ սահմանափակումներ են մտցվել դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից։

«Եվ այսպիսով, ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք կառուցելու երկկողմ համագործակցություն, որը թույլ կտա մեզ նվազագույնի հասցնել  երկկողմ պատժամիջոցների վնասը»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները մի շարք կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը փաստացի հայտարարել են Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունների դեֆոլտի մասին՝ սառեցնելով նրա արժութային պահուստները։