Լրահոս

2022-07-20
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ մրցավարները կսպասարկեն պորտուգալական ու հունգարական ակումբների հանդիպումը
    Հուլիսի 21-ին Պորտուգալիայի Գիմարաեշ քաղաքում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Վիտորիա» (Պորտուգալիա) – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Հենրիկ Նալբանդյանը, Մեսրոպ Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Շահեն Աղայանը:
    14:36
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Բարսելոնան» ջախջախիչ հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Բարսելոնան» հաղթել է «Ինտեր Մայամիին» նախամրցաշրջանային խաղում, որը կայացել է հուլիսի 20-ին Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, Անսու Ֆատին, Գավին, Մեմֆիսը և Ուսման Դեմբելեն։ Կատալոնական ակումբի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին ընդգրկված չի եղել հանդիպման հայտացուցակում։ Հուլիսի 24-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ռեալ»-«Բարսելոնա» ընկերական հանդիպումը։
    14:30
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վանաձորի ԲԿ է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով
    Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով «Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով, տեղեկացնում են «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից։ «Անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր և տեղային բուժումներ: Բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարարար: Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում»,- ասված է հաղորդագրության մեջ:
    14:24
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Զավեշտալի ինքնագոլ խաղադաշտի կենտրոնից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Շոտլանդական «Դանդի Յունայթեդի» և անգլիական «Սանդերլենդի» միջև ընկերական խաղում զավեշտալի գոլ է գրանցվել: 62-րդ րոպեին «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլիստ Չարլի Մալգրյուն դաշտի կենտրոնից գնդակն անզգուշորեն ուղարկել է սեփական դարպասը: Շոտլանդական ակումբի դարպասապահը լքել է տուգանային հրապարակն ու չի հասցրել կասեցնել գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվել է դարպասում: «Սանդերլենդը» հաղթել է 2-0 հաշվով:
    14:18
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սան Ստեֆանոյից մինչև Թեհրան՝ 1878–2022թթ․ թղթե գդալ. Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. 1878 թվականին Սան Ստեֆանոյում ընդունված 16–րդ հոդվածից, Բեռլինում 16–ը 61 դարձած հոդվածից, Սևրի դաշնագրից, Վուդրո Վիլսոնի բաժակաճառից, Անատոլ Ֆրանսի գրածից, Նիկոլայ Բ–ի չտված խոստումից, անգլիացիների աչքով անելուց, Ֆրանսիայի կառավարության կիլիկիայասիրությունից և 2022–ին Թեհրանում Ալի Խամենեի՝ հայ–իրանական սահմանին վերաբերող հարցի մասին հնչեցրած խոսքից երջանկացող, էքստազի մեջ ընկնող հարգելի՛ հայրենակիցներ, ե՞րբ է անցնելու այս մանկական հիվանդությունը։ Այսպես շարունակվելու դեպքում մեր ձեռքում ոչ թե թղթե շերեփ, այլ նույնիսկ թղթե գդալ չի մնա։ Եվ այս ամենը «ինքնիշխանություն» բառն ամեն օր օգտագործողների օրոք։ Հ․Գ․։ Մեր ձեռքում թղթե շերեփը փոխարինվել է երկաթե մահակով ու մեծ կճուճով միայն այն ժամանակ, երբ ապավինել ենք ինքներս մեզ ու դրսում դաշնակիցներ, այլ ոչ թե տերեր ենք փնտրել։ Վերջին 144 տարվա մեջ մի քանի անգամ նման բան եղել է, բայց չենք գնահատել ձեռքբերումները, տեր չենք կանգնել մեր հաղթանակներին ու եկել հասել ենք այս օրին։
    14:12
    20.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ի՞նչ կապ ունի «Գազպրոմ»-ը». Պուտինը պնդում է՝ Արևմուտքն է «ամեն ինչ փակել»
    «Գազպրոմ»-ը միշտ կատարել է և մտադիր է այսուհետ ևս կատարել իր բոլոր պարտավորությունները։ Թեհրանում հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ պատասխանելով Արևմուտքից հնչող մեղադրանքներին: Վլադիմիր Պուտինը նշել է՝ եվրոպացի գործընկերները որևէ հիմք չունեն Ռուսաստանին մեղադրելու և սեփական սխալները «Գազպրոմ»-ի վրա բարդելու համար: Պուտինը ասել է, որ Եվրոպան է պատժամիջոցների ցանկում ներառել նաև ռուսական գազի խողովակաշարերը՝ փակելով դրանք:
    14:06
    20.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռայիսին, Պուտինն ու Էրդողանը հայտարարություն են ընդունել՝ Սիրիայի հարցով
    «Աստանայի» գործընթացի երաշխավորներ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան եռակողմ հայտարարություն են ընդունել սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, դատապարտել Սիրիայի վրա շարունակվող հարձակումներն ու ևս մեկ անգամ հաստատել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու իրենց մտադրությունը: Պուտինը Միացյալ Նահանգներին է մեղադրել Սիրիան մասնատելու փորձերի համար: Նախագահ Ռայիսին Նահանգներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ տարածաշրջանից։ Իսկ Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ «ժամանակն է այդ տարածքները մաքրելու անջատողականների ու ահաբեկիչների սպառնալիքներից»:
    14:00
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առաջնագծի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն. Սուրեն Պապիկյան
    Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետի ուղեկցությամբ, այցելել է երկրորդ բանակային զորամիավորում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամիավորման ենթակա զորամասերում, ծանոթացել թիկունքային ապահովման աշխատանքներին, զորքերի մարտական պատրաստության ընթացքին: Սուրեն Պապիկյանը զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է անձնակազմի մարտունակության ամրապնդման, ենթակառուցվածքների արդիականացման և զորամասերի շենքային պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր: Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքներին: Զորամասի հրամանատարը զեկուցել է առաջնագծում կատարված շինարարական և ամրաշինական աշխատանքների, անձնակազմի անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին: Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ առաջնագծի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները պատշաճ կերպով կուսումնասիրվեն և կլուծվեն: Նախարարը զորամիավորման սպայակազմի և մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին, զինծառայողների սոցիալական ապահովությանն առնչվող ծրագրերին, հավաստիացնելով, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո:
    13:56
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ահազանգ՝ ԱԻՆ-ում. Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված
    Հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
    13:50
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆինլանդիան խստացրել է ռուսների նկատմամբ սահմանափակումները
    «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիան խստացրել է ռուսների նկատմամբ սահմանափակումները. հայտարարել է Հելսինկիում վաճառքի ներկայացուցիչ Անտոն Լոգինովը։ Առևտրային ներկայացուցչի խոսքով՝ 2020 թվականից ԵՄ անդամ չհանդիսացող քաղաքացիների համար պահանջվում էր պաշտպանության նախարարության լիցենզիա։ Ներկայումս առաջարկվում է փոփոխել այս կանոնները։
    13:40
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը. ՊԵԿ
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։ Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առևտրային բանկին՝ «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ին կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։ Վերջիններս ստացված դիմումների հիման վրա ընթացք կտան դիմումում նշված ՀԴՄ-ի անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացմանը։
    13:30
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
    Հուլիսի 19-ին ժամը 03.30-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները բաժին են բերել 69-ամյա Աֆշին Ք.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
    13:22
    20.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիև
    Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել Է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել Է Puls 24 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված Է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ: Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:16
    20.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Շրի Լանկան նոր նախագահ ունի
    Շրի Լանկայի նախագահի պաշտոնակատար Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 20-ին ընտրվել Է երկրի նախագահ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվերդանան: Ըստ նրա տեղեկատվության՝ Վիքրամասինգհեն ստացել Է 134 ձայն, Դալլաս Ալահափերումյան՝ 82, իսկ Անուրա Կումարա Դիսանայական՝ երեք, հաղորդել Է ՏԱՍՍ:
    13:10
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արման Թաթոյանը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին
    Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ուղարկել է այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացելու վերաբերյալ: Ըստ Թաթոյանի՝ ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում, տարիներով է վարվել հայատյացության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ: «Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական ելույթներով գեներացրել և շարունակում են գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, հնչեցնում են սպառնալիքներ և վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Նրանց խոսքերն լայնորեն օգտագործվում են ադրբեջանական տարբեր պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից ու արժանանում են հանրային գովասանքի՝ թիրախում ունենալով նաև հայ երեխաների և կանանց: Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումներն արցախյան 2020թ. 44-օրյա, 2016թ. ապրիլյան պատերազմների ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով: Զեկույցում տեղ են գտել նաև 44-օրյա պատերազմից հետո այս քաղաքականության նոր դրսևորումները, բերվել են օրինակներ: Օրինակ` սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակը Բաքվում, Ադրբեջանի կողմից հրապարակված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, որոնք ցուցադրում են, թե ինչպես է գործիքով քիմիական ախտահանման ենթարկվում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ» և այլն: Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը: Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները: Դրանք մշտապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և բարձրաստիճան պատվիրակություններին: ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել եմ` 1. Հետաքննել և բացահայտել Ադրբեջանի իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, մշակութային և այլ հասարակական գործիչների տարածած ռասայական ատելությունն ու թշնամանքը հայերի դեմ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին: 2. Քննել էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ադրբեջանական հանցանքները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կատարել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, 2016թ. ապրիլյան պատերազմի և ադրբեջանական մյուս զինված հարձակումների ժամանակ: 3. Դատապարտել և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հայատյաց և ռասայական խտրականության դեմ արդյունավետ կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ վերադարձնելով Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին»,-ասվում է Թաթոյանի տարածած հայտարարությունում:
    13:07
    20.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ղարաբաղի հարցը՝ Պուտին-Էրդողան օրակարգում. Թեհրանի բանակցությունները
    Ղարաբաղյան հարցի մասին է խոսել Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ: Նրանք հանդիպել են երեկ երեկոյան Թեհրանում: «Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- ասել է Ռուսաստանի նախագահը, երբ Էրդողանի հետ քննարկել են ռուս-թուրքական օրակարգին վերաբերող թեմաներ: Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման հարցն է հիմա խիստ անհանգստացնում Թեհրանին: Այդպիսի ենթադրություններ են արել վերլուծաբանները Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի հայտարարություներից:
    13:04
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների հավաքագրում և տարածում՝ այդ աշխատանքներում հիմնականում ներգրավելով երիտասարդներին: Շիրակի գյուղական բնակավայրերը ժողովրդական բանահյուսության հարուստ շտեմարաններ են։ Հացի, ջրի պաշտամունքին, կենցաղավարման ծեսերի տարբեր դրսևորումներին կարելի է հանդիպել մարզի Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների համայնքներում, որոնց բնակիչները, գաղթելով Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, մինչ օրս սրբորեն պահպանում են դրանք: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 3 գիտական հոդվածների տպագրություն ՇՊՀ գիտական հոդվածների տեղեկագրում, 5 մեդիակոնտենտի, 2 տեսաֆիլմի և ուղեցույց-ձեռնարկի պատրաստում: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, սերունդների միջև մշակութային հաղորդակցման իրականացմանն ու արժեհամակարգի փոխանցմանը;
    12:57
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. Հակոբ Արշակյան
    2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, փառատոնի համանախագահող Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել է, որ փառատոնին կմասնակցեն ՝ - Charlie Bolden, NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց, մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների, - Charlie Duke, տիեզերագնաց, որպես «Ապոլոն 16»-ի լուսնային մոդուլի օդաչու 1972 թվականին, նա դարձավ տասներորդ և ամենաերիտասարդ մարդը, ով քայլեց Լուսնի վրա, - Tony Fadell, iPod-ի և iPhone-ի համաստեղծող և Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը: Ֆադելը միացել է Apple-ին 2001 թվականին՝ որպես ավագ փոխնախագահ, - Jim Bagian, Ինժեներ, NASA-ի տիեզերագնաց՝ հայկական ծագումով, - Kip Thorne, 2017 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում, - ինչպես նաև տասնյակ այլ գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ։ Երաժշտությունը՝ - Սերժ Թանկյան - Տիգրան Համասյան - Ռիք Վեյքման - Անդրեյ Մակարևիչ - Դերեկ Շերինյան: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ starmus.com/program: Փառատոնին մասնակցության գրանցման համար՝ https://starmus.com/tickets:
    12:50
    20.07.22
    Ավելին
  • Առողջապահական
    Չինաստանում բուբոնային ժանտախտի դեպք է հայտնաբերվել
    Xinhua լրատվական գործակալությունը հայտնում է, որ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Նինսյա Հուի ինքնավար շրջանի Ինչուան քաղաքային թաղամասում բուբոնային ժանտախտով վարակվելու դեպք է հայտնաբերվել։ հիվանդը Ինչուան է վերադարձել Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզից։ Նինսյա Հուի շրջանում ժանտախտի դեմ պայքարի և կանխարգելման արտակարգ միջոցառումների չորրորդ մակարդակ է սահմանվել: Ժանտախտը սուր վարակիչ հիվանդություն է՝ բարձր մահացությամբ։ Բուբոնային ժանտախտը տարածվում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով։
    12:44
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրը ընկել է 2-ամյա տղայի վրա․ երեխան հիվանդանոցում մահացել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․Թ․-ն։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/20/1218203/
    12:37
    20.07.22
    Ավելին